Category: Infocom

  • ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ ՀՀ Ս…

    🇦🇲💬 ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ 📌 ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018թ․ մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք…

  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ …

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։
     
    🗣️ «Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության», – ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

  • ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է՝ Հայաստանը դադարել է շահագրգռվա…

    🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է՝ Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության գծով շփումներում: 💬 «2023-ի նոյեմբերից ի վեր ԱԳ նախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները…

  • Ալիևը երեկ հայտարարել է՝ «Եվրոպական միության անդամ առնվազն երեք երկրներ «սառը պ…

    🇦🇿🇪🇺 Ալիևը երեկ հայտարարել է՝ «Եվրոպական միության անդամ առնվազն երեք երկրներ «սառը պատերազմ» են հայտարարել Ադրբեջանին»։

    📌 Ալիևն որևէ պետության անուն չի հայտնել, սակայն նշել է՝ նրանք հայտնի են։
    🗣 «Եվրամիության հետ մեր հարաբերությունները կարելի է դրական բնութագրել, սակայն Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից և հատկապես անցյալ տարվա հակաահաբեկչական գործողությունից հետո որոշ եվրոպական երկրներ սկսեցին անհիմն և անբարեխիղճ հարձակումներ, փորձեցին նսեմացնել մեզ»,- ասել է Ադրբեջանի նախագահը` ընդունելով Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վերհաժողովի գլխավոր քարտուղար Մեհմեթ Սուրեյա Էրիին և Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Հունգարիայի բարձրաստիճան ներկայացուցիչներին: |azatutyun.am|

  • Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 …

    🔥 Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) և 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
    🚙🚚 Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը:
    🚒 Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Իրավիճակը՝ պայթյունի վայրում…

    🔸 Իրավիճակը՝ պայթյունի վայրում

  • Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 172-ր…

    ❗️ Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝
    🔸 ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը),
    🔸 356-րդ հոդվածի 2-րդ մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք),
    🔸 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք),
    🔸 358-րդ հոդվածի 2-րդ մասով (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք),
    🔸 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք)։ [ՔԿ]

  • Ոստիկանությունը փակել է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը (Չարենցավ…

    ‼️ Ոստիկանությունը փակել է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը (Չարենցավանի հատված՝ խմբ.)։ 🚧 Ըստ ՆԳՆ-ի՝ շրջանցիկ ճանապարհներն են․ 🔸 Երևան-Սևան՝ Աբովյան-Ջրաբեր հատվածով, 🔸 Սևան-Երևան՝ Չարենցավան-Նոր Գեղի հատվածով։

  • Շահագործում՝ առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. ո՞ւմ է պատ…

    Շահագործում՝ առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը

    📌 Այս գազա-բենզալցակայանը գտնվում է Կոտայքի մարզի Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում: Դրա շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն: Այս տարվա փետրվարի 14-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարել էր, որ իրականացրել է ստուգում և պարզել, որ հեղուկ գազի մանրածախ առևտրով զբաղվող «Գազ օիլ» ընկերությունը գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, այն է՝ թերլիցքավորում է անում։
    📌 Փետրվարի 19-ին էլ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էր հայտարարել, որ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել այնտեղ, և արձանագրվել է, որ այս լցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության: |hetq.am|

  • Լուսանկարներ՝ գիշերը տեղի ունեցած պայթյունի վայրից / ՆԳՆ փրկարար ծառայություն Ժ…

    📸 Լուսանկարներ՝ գիշերը տեղի ունեցած պայթյունի վայրից / ՆԳՆ փրկարար ծառայություն
    ❗️ Ժամը 08։51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։