Category: Infocom

  • Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո շուտով կ…

    🇦🇲🇷🇺 Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա։ Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել: Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ։
    [ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզին] |armenpress.am|

  • 2024 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչն իր ա…

    📌 2024 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչն իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքից հինգ երեխաների տեղափոխելիս է եղել դպրոց։ Այդ ընթացքում Զ.Սարկավագի փողոցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրների կողմից կազմակերպված անհնազանդության ակցիայի մի խումբ մասնակիցներ աղբամաններով փակել են փողոցի երթևեկելի հատվածը:
    🔸Երբ երիտասարդները մերժել են վարորդի՝ ճանապարհը բացելու խնդրանքը, վերջինս փորձել է շրջանցել ճանապարհի արգելափակված հատվածը: Այդ ընթացքում երիտասարդները, հաշվի չառնելով, որ ավտոմեքենայում գտնվող անձինք դպրոցահասակ երեխաներ են, վերջիններիս անդորրը խախտելով, հարվածել են ավտոմեքենայի տարբեր հատվածներին՝ արգելելով ավտոմեքենայի ընթացքը: Պարզվել է ավտոմեքենային հարվածած անձանցից մեկի ինքնությունը, ով 19-ամյա երիտասարդ է: Վերջինս ձերբակալվել է։ Մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է:
    [Քննչական կոմնիտե]

  • Հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-11-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպ…

    ☔️ Հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-11-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։

    🌡 Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

  • Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով …

    ❗️ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։

    👨‍⚕️ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։
    Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։
    [ՀՀ ԱԱԾ]

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը հ…

    🗣 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը իրեն մոտեցել է՝ խոսելու Բագրատ Սրբազանի վերաբերյալ իր տեսանյութի մասին։ 📌 «Լևոն Քոչարյանի օգնական-թիկնապահը ասաց՝ երբ Բագրատ…

  • Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում Բաքու այց չի պլանավորվում․ Նազելի Բա…

    Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում Բաքու այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։
    🗣 «Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի», – հայտնել է վարչապետի մամուլի խոսնակը։|armenpress.am|

  • Ձնահոսքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երկու ուղղությունն…

    🚧 Ձնահոսքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երկու ուղղություններով փակվել է դեպի Վերին Լարս տանող ճանապարհը: 🗣 «Խաչի լեռնանցքի հատվածը ձնահոսքի պատճառով փակվել է: Կարծում եմ՝ ճանապարհը մինչև երեկո կբացվի, վատագույն դեպքում՝ վաղը»,- հայտնել…

  • Լիտվան 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝ ջրհեղեղի հետև…

    🇦🇲🇱🇹 Լիտվան 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար։
    Համապատասխան որոշումն ընդունել է Լիտվայի կառավարությունը։ |civilnet.am|

  • Գեղարքունիքի մարզից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022 թվականի սեպտեմբե…

    🇦🇲🇷🇺 Գեղարքունիքի մարզից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի նույն օրը` մի քանի ժամ առաջ:
    🗣Մարզային իշխանությունների կողմից որեւէ հորդոր չի եղել, որ նրանք հեռանան։ Դրանից հետո իրենք եղել են Վերին Շորժայի հատվածում, փորձել են որևէ գործողություն կազմակերպել, նկատի ունեմ՝ հանդիպում ադրբեջանական զինված ուժերի հետ և ռմբակոծության տակ են ընկել։ Մամուլում այդ լուրը շրջանառվել է, որ ռուսական մեքենաները ևս գնդակոծվել են: [Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան]

  • Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են։ Սլովակ…

    🇸🇰 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են։ Սլովակիայի «Markiza» հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտնել է Սլովակիայի աշխատանքի նախարար Էրիկ Տոմաշը։ 🧍‍♂️ TV Markíza հեռուստակայանի փոխանցմամբ Ֆիցոյի վրա այսօր Հանդլովա ավանում…