Category: Infocom

  • Նախօրոք չես կարող կանխատեսել, թե ջրի մակարդակը ինչ աստիճանի կարող է բարձրանալ։ …

    💬 Նախօրոք չես կարող կանխատեսել, թե ջրի մակարդակը ինչ աստիճանի կարող է բարձրանալ։ Եթե իմանայինք, որ ջրի մակարդակը բարձրանալու է, և այսքան վնաս է հասցնելու, բնականաբար նախօրոք տարհանում կանեինք, նաև ազդարարում կանեինք։ Քանի որ ձեր նշած տեղեկությունը հստակ չէ, մենք նշված պատճառով էլ չենք իրականացրել։
    🗣 Այս մասին ասաց Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե կանխատեսվել է, որ առատ տեղումներ են լինելու, ինչու նախապես չեն տարհանվել բնակիչները, ինչպես Վրաստանում՝ Լոռիին հարակից բնակավայրերում է արվել։

  • Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով Մեծ Այրում բնակավայրը հայտնվել է մեկուսացման…

    🔸 Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով Մեծ Այրում բնակավայրը հայտնվել է մեկուսացման մեջ, երեկվանից գյուղ ելումուտ չկա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնել է համայնքի բնակիչներից Սահակ Նազարյանը։
    🗣 «Մենակ մեր գյուղը չի շրջափակված․ Ճոճկան, Շամլուղ, Փոքր Այրում, Քարկոփ և կողքի գյուղերը ևս երկկողմանի փակ են։ Երեկ և այսօր հաց չի առաքվել գյուղ, հացը բերում ենք Օձունից և Ախթալայից։ Մարդիկ կան, որ ամեն օր հաց են գնում, իրենք արդեն խնդիրներ կունենան։ Դեռ խանութներում մթերք կա, բայց մարդիկ, գիտեք, նման դեպքերում խուճապի են մատնվում և խանութների եղած ապրանքը գնում են»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։ Մեծ Այրումի բնակիչը նշեց, որ խնդրահարույց են մնում առողջապահական հարցերը, համայնքում բուժքույր կա, բայց անհրաժեշտության դեպքում գյուղ շտապօգնության մեքենա չի կարող մտնել»,- ասել է բնակիչը։

  • Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող …

    ❗️ Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ: 🗣 Այս մասին ասել է Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում։ Հարցին, թե չի՞ ստացվում, որ համատեղում է հոգևոր ծառայությունը և քաղաքականությունը…

  • Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտո…

    ❗️Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 🔸ՔԿ-ից հայտնում են՝ անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում։ 🔸 Ավտոմեքենան տեխնիկական ստուգում է…

  • Այս պահին Բագրատ Սրբազանը և քաղաքացիները Ռադիոտան դիմաց են․ նրանք նստել են մուտ…

    🔸 Այս պահին Բագրատ Սրբազանը և քաղաքացիները Ռադիոտան դիմաց են․ նրանք նստել են մուտքի դիմաց, որը փակել են վահաններով զինված ոստիկանները։

  • Բերման ենթարկվածների թիվը 09։30-ի դրությամբ հասել է 137-ի։ Այդ մասին tert.am-ին…

    🔸 Բերման ենթարկվածների թիվը 09։30-ի դրությամբ հասել է 137-ի։ Այդ մասին tert.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։ 📌 Նշենք, որ քաղաքացիները բերման են ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանի օրինական պահանջը…

  • Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկվա նույն ժամ…

    💧 Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկվա նույն ժամին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում.
    🔸 Դեբեդ գետի Այրում դիտակետում՝ 105 սմ-ով,
    🔸 Ձորագետ գետում՝ 70 սմ-ով,
    🔸 Փամբակ գետում՝ 50 սմ-ով,
    🔸 Տաշիր գետում՝ 57 սմ-ով,
    🔸 Աղստև գետի Դիլիջան դիտակետում՝ 50 սմ-ով,
    🔸 Կիրանց գետի ավազանում՝ 125 սմ-ով:
    🔸 Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը մայիսի 27-ի 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել է 35 սմ-ով, սակայն մայիսի 26-ի ժամը 20։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 30 սմ-ով։
    🌧 Մայիսի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում ու Տավուշում դիտվել է 40-54մմ անձրև, իսկ 26-ի ցերեկը և 27-ի գիշերը տեղումների քանակը կազմել է 2-7մմ, որը 38-47մմ պակաս է նախորդ օրը դիտված տեղումների քանակից։ [ՇՄՆ]

  • Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկութ…

    🚧 Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

  • Վաղ առավոտից քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով Երևանում փակել են մի շարք փողոց…

    🚧 Վաղ առավոտից քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով Երևանում փակել են մի շարք փողոցներ, խաչմերուկներ, այդ թվում՝ Մաշտոցի պողոտան, Աբովյան փողոցը, Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկը և այլն։ Փակ են եղել նաև Երևան-Սևան, Երևան-Աշտարակ, Երևան-Արմավիր ավտոճանապարհները։
    👮 Ժամը 08։55-ի դրությամբ բերման է ենթարկվել ակցիայի 66 մասնակից «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՆԳ նախարարությունից։
    Լուսանկարում Երևան-Սևան ավտոճանապարհն է՝ Չարենցավանի հատվածում ժամը 09։07-ի դրությամբ

  • «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավ…

    ❗️ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, ըստ որ 17:12-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23.100 մարդ: