🔸 Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով Մեծ Այրում բնակավայրը հայտնվել է մեկուսացման մեջ, երեկվանից գյուղ ելումուտ չկա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնել է համայնքի բնակիչներից Սահակ Նազարյանը։
🗣 «Մենակ մեր գյուղը չի շրջափակված․ Ճոճկան, Շամլուղ, Փոքր Այրում, Քարկոփ և կողքի գյուղերը ևս երկկողմանի փակ են։ Երեկ և այսօր հաց չի առաքվել գյուղ, հացը բերում ենք Օձունից և Ախթալայից։ Մարդիկ կան, որ ամեն օր հաց են գնում, իրենք արդեն խնդիրներ կունենան։ Դեռ խանութներում մթերք կա, բայց մարդիկ, գիտեք, նման դեպքերում խուճապի են մատնվում և խանութների եղած ապրանքը գնում են»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։ Մեծ Այրումի բնակիչը նշեց, որ խնդրահարույց են մնում առողջապահական հարցերը, համայնքում բուժքույր կա, բայց անհրաժեշտության դեպքում գյուղ շտապօգնության մեքենա չի կարող մտնել»,- ասել է բնակիչը։

Leave a Reply