❗️Պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։
📌 Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ս.Թ.-ի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են երեք հատ ПМ, մեկ հատ ТТ, մեկ հատ CZ P-07 մոդելի ատրճանակներ, մեկ հատ Pulsar մոդելի գիշերային տեսանելիության սարք և ընդհանուր 201 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։
[ՀՀ ՊՆ]