Category: Infocom

  • ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման ընթացքի վ…

    🇪🇺🇦🇲🇦🇿ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման ընթացքի վերաբերյալ․
    🗣 «Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը:
    📌ԵՄ-ն կողմերին կոչ է անում հետագա վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ չլուծված այլ հարցերի լուծման համար և շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»: |tert.am|

  • ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետութ…

    🇦🇲🇩🇪 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ:
    📌 Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։ Շարունակելով տարածաշրջանային թեմաների վերաբերյալ քննարկումը՝ Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին։ [ՀՀ ԱԳՆ]

  • Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվ…

    ⚖️ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործի ապացույցների հետազոտման փուլը։
    📄 Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրող Գ․ Մղդեսյանը շուրջ երկու ժամ ընթերցում էր գործի հիմքում դրված ապացույցները, որոնք, մեծ մասամբ, վերաբերում էին զորքերի տեղաշարժին, ռազմերթին եւ այլն։ Ապացույցների շարքում են այն իրավական ակտերը, որոնք վերաբերելի են Զինված ուժերին։ Հանրային մեղադրողը, սակայն, ներկայացնում էր նաեւ այնպիսի դրույթներ, որոնք գործին ըստ էության չեն առնչվում։
    🗣 Ապացույցների շարքն այսքան մանրամասն ընթերցելն առաջացրեց զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքը։ Մեղադրյալ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն ասաց, որ իրենք առարկություն չունեն դրանք չներկայացնելու վերաբերյալ, եթե մեղադրողը հանի ապացույցների շարքից։ Տուժողներն, իհարկե, նշեցին, որ հարկ չկա դրանք հանել ապացույցների ցանկից․ «Էսքան տարի դիմացել ենք, երկու ամիս էլ կդիմանանք»,- ասաց նրանցից մեկը։
    73 զինծառայողների զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանը կարծում է՝ քննիչն ապացույցներում ընտրանքային հղումներ է կատարել

    73 զինծառայողների զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանը կարծում է՝ քննիչն ապացույցներում ընտրանքային հղումներ է կատարել

  • Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյա…

    🤝 Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի, ինչպես նաև «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ: 🔸 Հարցին՝ ի՞նչ է քննարկվել ՀԱԿ ներկայացուցիչների հետ, Բագրատ Սրբազանը պատասխանել…

  • ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է՝ Իրանը կտրականապես դեմ է ցանկացած աշխարհաքաղ…

    🗣 ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է՝ Իրանը կտրականապես դեմ է ցանկացած աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության․ «Հայաստանը Իրանի համար «շնչուղի է» դեպի Հյուսիս, Սև ծով, իսկ Իրանը Հայաստանի համար է «շնչուղի» դեպի հարավ, դեպի Պարսից…

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսան…

    🇦🇲🇦🇹 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
    🤝Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Տարածաշրջանային կայունության համատեքստում գոհունակությամբ է հիշատակվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու դրանում անդամ երկրների անմիջական ներգրավվածությունը։ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ [ՀՀ ԱԳՆ]

  • Բագրատ Սրբազանը այսօր երեկոյան հանդիպել է մի խումբ բժիշկների հետ։ Ավելի ուշ «Նեմ…

    🤝Բագրատ Սրբազանը այսօր երեկոյան հանդիպել է մի խումբ բժիշկների հետ։ Ավելի ուշ «Նեմեսիս» հուշակոթողի մոտ հանդիպել է դասախոս-գիտնականների հետ։
    🚶‍♂️Վերջին հանդիպումից հետո Սրբազանը և հավաքի մասնակիցներրը շարժվեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ, որպեսզի ամփոփեն այսօր տեղի ունեցած իրադարձությունները և քննարկեն հետագա անելիքները։

  • Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզա…

    📝Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից:
    🔸Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել նշված բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ այն բանի համար, որ նրանք ներկայացրել են բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ դիպլոմներ:   2024 թվականի հունվարի 10-ին վարչական ղեկավարների պաշտոնավարումը կասեցվել էր, իսկ մարտի 29-ին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ դադարեցվել քրեական հետապնդումները։
    [Գլխավոր Դատախազություն]

  • ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատր…

    🇦🇲🇷🇺ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 🗣 «Ցանկանում եմ գործընկերոջս՝…

  • ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գո…

    🇪🇺 🇦🇲🇦🇿 ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը․ ՀՀ ԱԳՆ

    🗣 «Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.
    🔸 լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա:
    🔸 ողջունվել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- նշված է ՀՀ ԱԳՆ խոսանի գրառման մեջ։