Category: Infocom

  • Ժամը 17:55-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ ԱԺ 2026 ընտրությ…

    ⚖️ 🗳 Ժամը 17:55-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ ԱԺ 2026 ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճի վերաբերյալ։
    [Սահմանադրական դատարան]

  • Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածի դեմ իրականացված …

    🇵🇸 🇮🇱 Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է առնվազն 73,090 պաղեստինցի և վիրավորվել է 173,550 մարդ: Այս մասին տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը: |armenpress.am|

  • ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին նվիրված շքերթը, որը պետք է անցկացվեր Վաշինգտոնում…

    🇺🇸 ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին նվիրված շքերթը, որը պետք է անցկացվեր Վաշինգտոնում հուլիսի 4-ի առավոտյան, չեղարկվել է ծայրահեղ շոգի պատճառով։
    🔹 Կազմակերպիչները հայտնել են, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը մայրաքաղաքի համար ծայրահեղ շոգի նախազգուշացում է հայտարարել։ |news.am|

  • Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հ…

    🇮🇷 Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը: Նա զոհվել է փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով։
    🔸 Արարողությունն անցկացվում է Մոսալլայի մեծ մզկիթում, ուր վաղ առավոտից սկսել են հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանից և երկրի այլ քաղաքներից։|1lurer.am|

  • Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետությ…

    🇮🇷🇷🇺 🇦🇿 Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել երեք երկրների միջև երկաթուղային բեռնափոխադրումները։ |armenpress.am|

  • Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սանկ…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին, այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    🗣 «Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նավահանգստի նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆինանսավորման համար, ինչպես նաև խոցել են Կրոնշտադտը՝ կարևոր ռազմական թիրախ, որը գտնվում է Ուկրաինայի պետական սահմանից ավելի քան 850 կմ հեռավորության վրա»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը: |azatutyun.am|

  • Դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղ…

    💧 🧒 Դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղի է ունենում շատ արագ ու անձայն, իսկ երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքը մեծահասակի մշտական հսկողությունն է։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
    📣 «Հիշե՛ք, որ ջրահեղձության վտանգները մեծ են ոչ միայն բացօթյա ջրավազաններում, լողավազաննրում, այլև տնային պայմաններում:
    🔺 Ծնողները և խնամակալները պետք է կանխեն երեխայի անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց այլ ջրային տարածք:
    📌 Մի՛ զբաղվեք այլ շեղող գործունեությամբ, որը կարող է վտանգել երեխային, ներառյալ հեռախոսի օգտագործումը (օրինակ՝ հաղորդագրություններ ուղարկելը), շփվելը, տնային գործեր կատարելը կամ ալկոհոլ խմելը»,-նշվում է նախարարության հաղորդագրությունում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահան…

    🇦🇲🇺🇸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
     
    📢 Նախագահ Թրամփին ուղղված ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամու թյամբ՝ ուղղված խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Այս համատեքստում, պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնորդության կարևորությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղա ղության գործում»։
    [ՀՀ կառավարություն]

  • Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2645 …

    🇻🇪 Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2645 մարդ, ուրբաթ օրը հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
    🔻 Նրա տվյալներով՝ տուժել է ավելի քան 12,600 մարդ։ |shantnews.am|
    🇻🇪 Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցեց 1400-ը, հայտնում է Reuters-ը: 📌 Նախօրեին երկրաշարժերից հետո ողջ մնացածներին որոնելու և փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Վենեսուելա է ժամանել 1600 օտարերկրյա փրկարար։…

  • #ԱԱ_2026 Արգենտինան 1/8 եզրափակիչում է, բայց բոլորի «աչքի փուշն» է՝ «հանդիսատես…

    🇦🇷🇨🇻 #ԱԱ_2026 Արգենտինան 1/8 եզրափակիչում է, բայց բոլորի «աչքի փուշն» է՝ «հանդիսատեսի համակրանք» Կաբո Վերդեին պայքարից դուրս թողնելու համար։
    ℹ️ Վստահաբար, Կաբո Վերդեի հավաքականը՝ դարպասապահ Վոժինիայի գլխավորությամբ, ապահովեց դրամատիկ հանդիպում՝ հեշտ չհանձնվելով և ստիպելով աշխարհի գործող չեմպիոն արգենտինացիներին 1-1 հաշվով գնալ լրացուցիչ ժամանակի, որտեղ ևս աֆրիկացիները համառություն ցույց տվեցին, բայց ի վերջո՝ 3-2 հաշվով պարտվեցին վերջնաարդյունքում։
    ⚽️ Հուլիսի 7-ին՝ ժամը 20:00-ից, կհետևենք Արգենտինա-Եգիպտոս դիմակայությանը։