Category: Infocom

  • Նոր կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում Ռուսաստանն այլևս «ռազմավարակա…

    Նոր կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում Ռուսաստանն այլևս «ռազմավարական դաշնակից» չէ
    🇦🇲🇷🇺 Հայաստանի կառավարության 2026-2031թթ. ծրագրում ակնառու փոփոխություններից մեկը վերաբերում է ՌԴ-ին. հինգ տարի առաջ որպես Հայաստանի «ռազմավարական դաշինք» և «դաշնակցային հարաբերություններ» նկարագրվող կապերն այժմ ներկայացվում են որպես վերափոխման ենթակա գործընկերություն։
    📌 Փոփոխությունը միայն բառապաշարը չէ։ Փոխվել է նաև երկրների հերթականությունը: 2026-ի ծրագիրը սկսվում է հարևաններից՝ Ադրբեջան, Թուրքիա, Իրան և Վրաստան։ Այս երկրներին հաջորդում են Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը։
    🤝 ՀԱՊԿ-ն, որին անդամակցությունը Հայաստանը սառեցրել է 2024-ի փետրվարին, ծրագրում չկա։ Արտաքին քաղաքականության բազմակողմ հարթակների ցանկում նշվում են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և Եվրոպական քաղաքական համայնքը։ Կառավարությունը նաև նախատեսում է աշխատել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ։ |civilnet.am|

  • Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության…

    ⚖️ Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի հետ մերձավոր ազգականների շփման արգելքը:
    🗣 Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը՝ նշելով, որ կալանքը մնացել է անփոփոխ:
    Փաշինյանը, անդրադառնալով պատգամավոր Արեգնազ Մանուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնել է, որ ուղերձ է տվել գործընկերներին և կարծիք հայտնել, որ «պետք չէ չափազանցությունների մեջ ընկնել»։

  • Ներկայում Քարի լճի շրջակայքը մաքրված է և պատշաճ սանիտարական վիճակում է. ԲԸՏՄ «Ա…

    ‼️ Ներկայում Քարի լճի շրջակայքը մաքրված է և պատշաճ սանիտարական վիճակում է. ԲԸՏՄ
    🔸 «Աշտարակի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հետ քննարկվել է տարածքում աղբահանության կազմակերպման հարցը, ինչի արդյունքում համայնքն իրականացրել է սանիտարական մաքրման աշխատանքներ։
    🔸 Համայնքին առաջարկվել է տարածքում տեղադրել անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ՝ տարածքի պատշաճ սանիտարական վիճակն ապահովելու և աղբի նոր կուտակումները կանխելու նպատակով»,- հայտնել են ԲԸՏՄ-ից:
    Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

  • Սիրիայի շուրջ լարվածության ֆոնին Թուրքիան հայտարարում է՝ «չի ընկնի Նեթանյահուի…

    🇹🇷 Սիրիայի շուրջ լարվածության ֆոնին Թուրքիան հայտարարում է՝ «չի ընկնի Նեթանյահուի լարած ծուղակը»:
    🔸 Օգոստոսի 18-ին Իսրայելը հարվածել էր Սիրիայի Իդլիբ նահանգի «Աբու ադ-Դուհուր» ռազմական օդանավակայանին՝ պնդելով, թե Սիրիան պատրաստվում էր այնտեղ թուրքական զորքեր տեղակայել։ Անկարան և Դամասկոսը հերքել են այդ պնդումը։
    🗣 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հայտնել է, որ Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայություն, որը կարող է սպառնալ իր անվտանգությանը։
    💬 Իսկ Թուրքիայի իշխանությունները Իսրայելի մեղադրանքները որակել են որպես հարվածը արդարացնելու փորձ և հայտարարել, որ դրանք կապված են Նեթանյահուի՝ տարածաշրջանում «ընդլայնվողական և ապակայունացնող քաղաքականության» հետ։ |azatutyun.am|

  • Առավելագույնը՝ 26 աշակերտ. ի՞նչ է նախատեսում նոր որոշումըԵթե Ձեր երեխան 2027 թվա…

    Առավելագույնը՝ 26 աշակերտ. ի՞նչ է նախատեսում նոր որոշումը
    📚Եթե Ձեր երեխան 2027 թվականին առաջին դասարան է գնալու, ապա նրա դասարանը կլինի առաջիններից, որի դասարանի վրա կազդի դասարանների կազմակերպման նոր կարգը։ Իսկ եթե Ձեր երեխան սովորում է փոքր (17-ից քիչ աշակերտով) դասարանում, ապա, հնարավոր է՝ միանա իրենից մեկ տարով մեծ կամ փոքր դասարանին։
    2026 թվականի նոր որոշմամբ՝ Կառավարությունը հաստատել է դասարանների կազմակերպան նոր կարգը։
    🤔«Ինֆոքոմը» ուսումնասիրել է՝ ինչպես են կազմակերպվելու դասարանները, ի՞նչ թվաքանակով և ով է իրականացնելու այդ գործընթացը։
    Մանրամասները՝ հոդվածում

  • Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը…

    🔻 Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն:
    🔻 Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բժիշկների հսկողության տակ են:
    [ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյան]
    Զինծառայողների վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեքենայի վարորդը ձերբակալվել է:

  • ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից…

    ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից ընտրվեց միայն «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
    ‼️ ՔՊ-ի առաջադրած բոլոր թեկնածուները ևս ընտրվեցին.
    — Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Լուսինե Բադալյան
    — Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ — Սարգիս Խանդանյան
    — Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Սիսակ Գաբրիելյան
    — Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան
    — Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Արուսյակ Ջուլհակյան
    — Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Վիլեն Գաբրիելյան
    — Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Նազելի Բաղդասարյան
    — Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Տրդատ Սարգսյան

  • Դատախազությունը պահանջում է ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի …

    ⚖️ Դատախազությունը պահանջում է ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել`
    🔻 3 անշարժ գույքի գնման իրավունք, որոնցից 1-ը Կենտրոնում է, իսկ 2-ը Ավանում կառուցվող թաունհաուսներ են.
    🔻 Շուրջ 47 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
    🔻 338 միլիոն 366 հազար դրամ:

  • Վարդաշենցիների ակցիայի ժամանակ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է: Այդ մաս…

    👮‍♂️ Վարդաշենցիների ակցիայի ժամանակ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է:
    🗣 Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
    💬 «Ակցիայի ժամանակ տղամարդը հարվածել է ոստիկանին, ինչը հստակ երևում է նաև ԶԼՄ–ների տեսանյութերում։ Տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության համայնքային բաժին»,- նշել են ոստիկանությունից։
    Իրավիճակը լարվել է, երբ ոստիկանները բերման են ենթարկել մեկ քաղաքացու, ով ապտակել է ոստիկաններից մեկին այն պահին, երբ վերջինս խոսում էր իր մոր հետ: Ավելի ուշ քաղաքացիներից մեկը հայտնել է, որ բերման ենթարկված քաղաքացին առողջական խնդիրներ ունի:

  • Կառավարության նախորդ ծրագիրը հիբրիդային ծրագիր է եղել. մի կողմից ունեցել է նոր …

    ‼️ Կառավարության նախորդ ծրագիրը հիբրիդային ծրագիր է եղել. մի կողմից ունեցել է նոր բովանդակությունը, որ եղել է խաղաղության օրակարգը, մյուս կողմից՝ հին բովանդակությունն է նաև տեղ գտել այդտեղ (նկատի ունի Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի մասին կետերը):
    🔸 Բայց [2021-ի] նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ էական և կարևոր մի բան՝ ՀՀ քաղաքացիները, այն մարդիկ, հանրության այն հատվածը, ում ես ընկալում եմ որպես ՀՀ սնուցող մայրեր, մեզ և կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը, հայացքը և հայեցակարգը:
    📑 Կառավարության [նոր] ծրագիրը ամբողջությամբ հիմնված է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության և չորրորդ հանրապետության տեսլականի վրա, և սա է այն առանցքային, գաղափարական փոփոխությունը կամ վերափոխումը, որ տեղի է ունենում Կառավարության ծրագրում:
    [Նիկոլ Փաշինյան]
    Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զեկուցելով ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը: