Category: Infocom

  • 250 000 դրամ փոխհատուցում կստանան Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառո…

    🛬 250 000 դրամ փոխհատուցում կստանան Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկված չվերթների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիները:
    📣 ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ աջակցության տրամադրման տեխնիկական ընթացակարգն այժմ մշակման փուլում է, իսկ դիմումների ընդունման կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կհրապարակվեն կառավարության կողմից հաստատվելուց հետո։

  • 2026թ. մայիսի 1-4-ը Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովին Հայաստանը …

    🇦🇲🇪🇺 2026թ. մայիսի 1-4-ը Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ ԵՄ-ն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:
    📌 ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը:
    📌 Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները:
    [ՀՀ ԱԳՆ]

  • ԱԺ-ն 62 կողմ ձայնով Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ և…

    ԱԺ-ն 62 կողմ ձայնով Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ և անդամներ ընտրեց:
    ❗️Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Ներսես Երիցյանը (5 տարի), անդամների պաշտոնում՝ Սրբուհի Հակոբյանը (3 տարի) և Նաիրի Ադամյանը (4 տարի)։
    ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 62-ը։ |factor.am|

  • Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի նորից կանենք հանրաքվե։ Այս մասին…

    🔻 Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի նորից կանենք հանրաքվե։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🗣 «Կգնանք մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք, մենք խնդիր չունենք։ Ես համոզված եմ՝ ինչի շուրջ մենք մեր ժողովրդի հետ արդար ու ազնիվ խոսենք, մեր ժողովուրդը կհասկանա։ Մենք կայսերական ներկայացուցիչ չենք, որ ժողովուրդը մեզ չհասկանա։ Մենք մեր ժողովրդի ներկայացուցիչն ենք»,- նշեց Փաշինյանը։ |civilnet.am|

  • Փաշինյանը հայտարարում է, որ հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակ…

    ❗️ Փաշինյանը հայտարարում է, որ հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից:
    🗣 «Ես ասում եմ՝ ես՝ որպես ՀՀ վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ, այսպես կոչված, պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ, ոչ թե պատմական արդարության հետևից գնալ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց նա:

  • Փաշինյանը միֆ անվանեց արցախցիների՝ մինչև վերջ կռվելու մասին հայտարարությունները…

    ‼️ Փաշինյանը միֆ անվանեց արցախցիների՝ մինչև վերջ կռվելու մասին հայտարարությունները:
    🔸 «2023 թվականի իրադարձություններից հետո ՀՀ անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները, և շատ բան չկարողանալով բացել՝ ես ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:
    🔸 Որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով առկա զենք-զինամթերքի, կարող եմ տոկոսային ճշգրտությամբ գնահատել, բայց առյուծի բաժինը, դա կարող է լինել 80 տոկոս, դա կարող է լինել 90 տոկոս, մնացել են ձեռք չտված»,- ճեպազրույցի ժամանակ ասաց նա:

  • Հարցին, թե ինչու անվանական չի քննադատում Նիկոլ Փաշինյանին մետրոյում տեղի ունեցա…

    💬 Հարցին, թե ինչու անվանական չի քննադատում Նիկոլ Փաշինյանին մետրոյում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ասաց, որ դեպքի առնչությամբ ինքը շատ արագ հրապարակային հայտարարություն է տարածել։
    Հարցին, թե կաշկանդվա՞ծ է Փաշինյանի անունը հնչեցնելու հարցում, Մանասյանը պատասխանեց.
    🗣 «Ինձ թվում է՝ բոլորի համար է հասկանալի եղել հայտարարության հետ կապված ցանկացած հանգամանք։ Եթե հասկանալի չի եղել, որպեսզի մենք խուսափենք բոլոր հնարավոր մանիպուլատիվ մեկնաբանություններից, բոլոր հնարավոր ոչ պարզ մեկնաբանություններից, ասեմ, որ այո, շատ պարզ է եղել, որ ես դեպքը և դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ:
    🔸 Անկախ նրանից՝ դա վերաբերեր վարչապետին կամ վերաբերեր ցանկացած այլ քաղաքական ուժի, դատապարտում եմ, հիմա էլ կարող եմ հրապարակային ասել, որ այո, ես դատապարտում եմ հենց այդ դեպքը»:

  • Կառավարությունը փոփոխություններ է արել արցախցիների բնակարանային ծրագրում: Երևան…

    ‼️ Կառավարությունը փոփոխություններ է արել արցախցիների բնակարանային ծրագրում:
    💰 Երևանը կմնա 3 մլն դրամի աջակցության սահմանում, մերձակա համայնքները՝ Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Փարաքար, Աբովյան, Նայիրի, Նոր Հաճն, Գառնի, Ջրվեժ, 4 մլն դրամի։ Որոշ սահմանամերձ համայնքներ կշարունակեն մնալ 5 մլն դրամի աջակցության սահմաններում:
    👩‍👩‍👧‍👦 Ընտանիքի անդամ կդիտարկվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները՝ անկախ նրանից, թե ընտանիքի անդամները երբ են ներկայացրել առցանց դիմում-հայտարարություն և ստացել հավաստագիր։
    🏘 Հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կօգտվեն նաև այն շահառուները, որոնք անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական տան կառուցման համար 2025թ. հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ այդ վարկի վերաֆինանսավորման նպատակով նրանց տրամադրվել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։ |arm.sputniknews.ru|

  • Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմ»-ի վերագործարկման ծրագիրը: Կառավարությունը …

    ‼️ Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմ»-ի վերագործարկման ծրագիրը:
    Կառավարությունը «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահեց ՀՀ ԿԳՄՍՆ-ին:
    💬 «Համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը»,- ասվում է հիմնավորման մեջ:
    🔗 Կարդալ ավելին

  • Միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանցումը բանակցություն չէ. Իրանի ԱԳ …

    🇮🇷 Միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանցումը բանակցություն չէ. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի
    🗣 «Այս պահին մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրությունը: Ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել: Բարեկամական երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանցումը և ի պատասխան՝ մեր դիրքորոշումը հայտնելը կամ անհրաժեշտ նախազգուշացումներն անելը բանակցություններ չեն: Տարածաշրջանի շատ արտգործնախարարներ են կապվել Թեհրանի հետ, բայց Իրանի դիրքորոշումը մնում է սկզբունքային և հաստատուն:
    🔸 Թշնամին պետք է դաս քաղի, որ այլևս երբեք նույնիսկ չմտածի ևս մեկ հարձակում սկսել, իսկ իրանցի ժողովրդի տառապանքների համար պետք է փոխհատուցում տրամադրվի»,- ասել է դիվանագետը։ |armenpress.am|
    Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեվիթը ասել է, որ Իրանը պետք է ընդունի պարտությունը. «Եթե Իրանը չընդունի ներկայի իրականությունը, եթե չհասկանա, որ պարտվել է ռազմական առումով և շարունակելու է պարտված լինել, նախագահ Թրամփը կապահովի, որ նրանք ավելի ուժեղ հարված ստանան, քան երբևէ»,- ասել է Լևիթը: