Category: Infocom

  • Վաղը ճնշումը մեծացնում ենք: Հայաստանի ողջ տարածքով պիտի խաղաղ անհնազանդության ա…

    📢 Վաղը ճնշումը մեծացնում ենք: Հայաստանի ողջ տարածքով պիտի խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի ունենան: Երևանում՝ ժամը 08:00-ից կմեկնարկեն անհնազանդության ակցիաները:
    📌 Վաղը՝ 10:00-ին, կգնամ ԵՊՀ, հետո՝ Ժուռնալիստների միություն։
    [Բագրատ Սրբազան]

  • Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշ…

    📌 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը․
    📝 «ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ քննչական կոմիտեին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային: Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունեության անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առավել ևս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու
    🔸 Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից»,– ընդգծել են ՀԺՄ–ից:

  • Սուրբ Աննա եկեղեցում Տերունական աղոթքով մեկնարկեց Բագրատ Սրբազանի հետ հանդիպում…

    📌 Սուրբ Աննա եկեղեցում Տերունական աղոթքով մեկնարկեց Բագրատ Սրբազանի հետ հանդիպումը, որի ժամանակ ներկաները ամփոփելու են այսօրվա իրադարձությունները, քննարկեն հաջորդ անելիքները։

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայի…

    🇹🇷🇬🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսի 13-ին Անկարայում սկսել են բանակցությունները։
    🤝 «Մենք անլուծելի խնդիրներ չունենք, ինչպես ավելի վաղ ասացի, հարցերի լուծումը գործընթաց է, և դրականի հետ կապված մեր հույսերը գնալով աճում են։ Մենք ձգտում ենք դրական մթնոլորտի և ակնկալում ենք բոլոր հարցերը լուծել ազնիվ և բաց երկխոսության միջոցով»,- համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Էրդողանը։ |tert.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա: Վարչապետը մայիսի 14…

    🇦🇲🇩🇰 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա: Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»:
    🤝Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։
    [ՀՀ կառավարություն]

  • Իրանն ու Հնդկաստանը Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի վերազինման և շահագործման…

    🇮🇷🇮🇳 Իրանն ու Հնդկաստանը Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի վերազինման և շահագործման մասին երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, գրում է IRNA գործակալությունը:
    🗣 «Համաձայնագիրը երկու երկրի առևտրի զարգացման նոր սկիզբ կլինի: Չաբահարի նավահանգստով Հնդկաստանն Իրանի ճանապարհային ու երկաթուղային ցանցով հասանելիություն է ունենում Աֆղանստան, Կենտրոնական Ասիա, Թուրքիա, Ադրբեջան և նույնիսկ Ռուսաստան: Սա Հնդկաստանի համար այս նախագծի առավելություններից մեկն է»,- հայտարարել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը: |1lurer.am|

  • Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը«Ինֆոքոմ»-ի թի…

    Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը
    «Ինֆոքոմ»-ի թիմը եղել է Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում, որտեղ կառավարությունը նախատեսում է ակադեմիական քաղաք կառուցել։
    🗣 «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենն ու ճարտարապետը մեզ պատմել են՝
    🔸 նախագծի ընթացքի ու ժամկետների,
    🔸 ակադեմիական քաղաքն այլ բնակավայրերին կապող տրանսպորտային միջոցների,
    🔸 արտասահմանյան համալսարանների հետ համագործակցության,
    🔸 Հայաստանի բուհերի ու գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների մասին։

  • Ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան։Ամերիաբանկի ու Ֆորա-բանկի…

    Ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան։

    Ամերիաբանկի ու Ֆորա-բանկի համագործակցության շնորհիվ արդեն հնարավոր է ակնթարթային դրամական փոխանցումներ ստանալ ՌԴ-ից Հայաստան։ Փոխանցումն իրականացնելու համար փոխանցող կողմը պետք է ունենա Ֆորա-Բանկի հավելված, իսկ ստացող կողմը` Ամերիայի քարտային կամ ընթացիկ հաշիվ և Ամերիաբանկին տրամադրված գործող հեռախոսահամար։
    Փոխանցումն իրականացվում է ռուբլիով, իսկ ՀՀ-ում գումարը միագամից ստացվում է դրամով:
    Մանրամասները՝ հղումով
    #վճարովի_բովանդակություն

  • Բագրատ Սրբազանը Գրողների միությունից հետո գնաց ԳԱԱ։ Սակայն Ակադեմիայի մուտքի մո…

    📢 Բագրատ Սրբազանը Գրողների միությունից հետո գնաց ԳԱԱ։ Սակայն Ակադեմիայի մուտքի մոտ ոստիկաններ էին հավաքված, եւ արքեպիսկոպոսը ներս չմտավ։ Բագրատ Սրբազանին ուղեկցող քաղաքացիները վանկարկում էին «ամոթ»։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ պարզաբանեցին ոստիկանները, Սրբազանը…

  • Առավոտյան 11։25-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել բողոքի ակցիայի՝ 151 մաս…

    📌 Առավոտյան 11։25-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել բողոքի ակցիայի՝ 151 մասնակից։ 🔸 Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը։ |azatutyun.am|