Category: Infocom

  • ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հ…

    🗣 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անելու վերաբերյալ նախկին դիվանագետների քննադատությանը, հայտարարել է․
    ❗️«Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը։ Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ»,- նշել է նա։
    📍Նախօրեին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ նախկին դիվանագետներից կազմված «Դիվանագետների համահայկական խորհուրդը» հայտարարել էր, որ սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։ Խորհրդի անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանրահավաքին ներկայացրել էր նախկին դիվանագետների մշակած տեքստը՝ սահմանազատման, խաղաղության օրակարգի և ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։ |civilnet.am|

    Բացառել հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը․ Դիվանագետների համահայկական խորհդրի անդամ Վահագն Մելիքյանի ելույթը Հանրապետության…

  • 2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 9:…

    📌 2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Այդ ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս:
    🔸Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: [Քննչական կոմիտե]

  • Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի գլխավորած պատվիրակ…

    🤝 Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը:
    🗣 Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը քննարկել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
    ❗️ Իեն Բորջն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը։ [ՀՀ կառավարություն]

  • «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքու…

    ⚖️ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր…

  • Բագրատ Սրբազանը երթով հասավ Գրողների միության շենք, որտեղ նրան դիմավորեց Գրողնե…

    🔸 Բագրատ Սրբազանը երթով հասավ Գրողների միության շենք, որտեղ նրան դիմավորեց Գրողների միության նախագահը, ծափողջույններով ընդառաջ եկան Միության անդամներ։

  • Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլ…

    🔸 Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձավ սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անելու վերաբերյալ նախկին դիվանագետների քննադատությանը։
    🗣 «Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել, բայց իրականությունն ավելի վատ է։ Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը»,- ասաց Միրզոյանը։ |civilnet.am|

  • Այսօր առավոտյան Երևանի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների հետ կապվա…

    ❗️Այսօր առավոտյան Երևանի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների հետ կապված միջադեպերի առնչությամբ սկսվել է ծառայողական քննություն։ Գործերից մեկը կապված է լրագրող Մերի Մանուկյանի հետ, մյուսը` լրագրող Հասմիկ Առաքելյանի հետ։
    [ՆԳՆ ոստիկանություն] |news.am|

  • 10։30-ի դրությամբ կա 134 բերման ենթարկված։ [ՆԳՆ ոստիկանություն] |armeniasputni…

    🔸 10։30-ի դրությամբ կա 134 բերման ենթարկված։ [ՆԳՆ ոստիկանություն] |armeniasputnik.am|

  • Այսօր ոստիկանության ծառայողների գործողությունների ժամանակ լրատվամիջոցի երկու ներ…

    Այսօր ոստիկանության ծառայողների գործողությունների ժամանակ լրատվամիջոցի երկու ներկայացուցիչ է տուժել։ Մասնավորապես, ABC media լրատվականի օպերատորին կարմիր բերետավորը հրել է նկարահանման ժամանակ, նա ընկել է աստիճանների վրա, ոստիկանների հրմշտոցի պատճառով մեկ այլ վայրում գիտակցությունը կորցրել է 24news լրատվականի լրագրող Մերի Մանուկյանը։
    Տեսանյութերը վերցված են նշյալ լրատվականներից։

  • Բագրատ Սրբազանը քայլերթով գնաց դեպի Նկարիչների Միություն։ Սրբազանը առանձնազրույ…

    📢 Բագրատ Սրբազանը քայլերթով գնաց դեպի Նկարիչների Միություն։ Սրբազանը առանձնազրույց ունեցավ միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ։
    Այս պահին երթը շարժվում է դեպի Գրողների միություն։