Category: Infocom

  • Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրներ…

    🗣 Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա:
    📌Հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության՝ ի շահ տնտեսական համագործակցության ընտրված պարադիգմի հետագա զարգացման։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին]

  • Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ա…

    🇦🇿🇹🇷 Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
    📌Այցի նպատակը եղել է մայիսի 8-ին կայացացած Թուրքիա-Ադրբեջան միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցությունը: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրային համագործակցությանը, ներդրումների, մաքսային և կրթական ոլորտներին առնչվող հարցեր:
    🔸 Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։|armenpress.am|

  • «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթը շարունակվում է։ Աբովյան քաղաքին կից ավտ…

    📌 «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթը շարունակվում է։
    🔸Աբովյան քաղաքին կից ավտոճանապարհին երթին են միացել Շիրակից քայլերթ կազմակերպած քաղաքացիները։

  • Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացում ձե…

    🇦🇲🇹🇷🇦🇿 Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացն իրեն ուրախացնում է, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք ԱԳՆ ղեկավարների հանդիպումից։
    🗣 «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ տարածաշրջանը պետք է հասնի կայունության»,- նշել է նա։ |tert.am|

  • Մոսկվայում մայիսի 8-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գ…

    🤝 Մոսկվայում մայիսի 8-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիսավոր նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխշահավետ գործակցությունն ու կապերը և ձգտում հետագայում եւս պահպանել դրանք։
    🇦🇲🇷🇺 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ողջունել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության եւ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ |armenpress.am|

  • Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը. ԱԳՆ Հայաստանը ձեռնպահ կմնա «Հավաքակ…

    Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը. ԱԳՆ
    🗣 Հայաստանը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023 թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը:
    [ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |1lurer.am|

  • «Նոր բարեկամության գինը․ ինչո՞ւ Ռուսաստանը խաղաղապահներին այդքան հեշտ դուրս բեր…

    📄 «Նոր բարեկամության գինը․ ինչո՞ւ Ռուսաստանը խաղաղապահներին այդքան հեշտ դուրս բերեց Ղարաբաղից»․ Մոսկվայի Կարնեգի կենտրոնում հրապարակվել է Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած լրագրող Կիրիլ Կրիվոշեևի հոդվածը

    🇦🇲🇷🇺🇦🇿 Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դիվանագիտական և ռազմական ջանքերի ճիշտ համադրությամբ տարածաշրջանային հակամարտությունը կարելի է ոչ միայն լուծել Մոսկվայի կամքին հակառակ, այլև չեզոքացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Դեռ ոչ վաղ անցյալում թվում էր, որ եթե Մոսկվան որևէ վայրում իր խաղաղապահներին է տեղակայում, ապա նրանք այդտեղ մնում են գրեթե ընդմիշտ՝ լինի Աբխազիան, Հարավայի Օսիան կամ Մերձդնեստրը։ Սակայն Ղարաբաղի դեպքը ցույց տվեց, որ լինում են նաև հակառակ օրինակները, երբ Ռուսաստանը մուտք է գործում ակնհայտորեն երկար ժամանակով, բայց ստիպված է դուրս գալ վաղաժամ և անհասկանալի արդյունքով։ |civilnet.am|

  • Մի խումբ արցախցիներ հավաքվել են Աբովյան քաղաքի մոտ, նրանք սպասում են Տավուշի թե…

    🪧 Մի խումբ արցախցիներ հավաքվել են Աբովյան քաղաքի մոտ, նրանք սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթին:
    📣 Նշենք, որ երեկ Արցախի թեմի առաջնորդ էր արցախցիներին հորդորել միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին:
    🚶 «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը այսօր ժամը 13։00-ից Չարենցավանից մեկնարկել է երթը դեպի Աբովյան քաղաք։ Շարժումը Երևանում կլինի վաղը՝ մայիսի 9-ին, և ժամը 16։00-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում։

  • Լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշ…

    🌡 Լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։
    🏙 Oդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4, մայիսի 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով։
    ☔️ Երևանում մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում, գյուղում հատուկենտ ոստիկաններ են մնա…

    Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում, գյուղում հատուկենտ ոստիկաններ են մնացել։
    🔸Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ երեկ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն էր տեղեկացրել այդ մասին։
    📌 Փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից առայժմ չի հաջողվել ճշտել՝ երբ կվերսկսվեն աշխատանքները։ |azatutyun.am|