🗣 Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն, անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, ասել է․ «Այն մարդը, որ մեզ այդպիսի պիտակավորումներ է տալիս, լինելով երկրի ղեկավար, ես այն մարդու ասածներին ոչ մի գրամ անդրադառնալու խնդիր չունեմ։
❓ Լրագրողի՝ Փաշինյանի խոսքի մեջբերմանը ի պատասխան, թե «պատերազմ են հրահրում, որ ներսում իշխանափոխություն անեն», արքեպիսկոպոսը պատասխանել է․ «Ամոթ, պատերա՞զմ ենք հրահրում։ Պատերազմը երևի ինքն արդեն պայմանավորվել է»։
🔸 Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ անկախ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներից՝ իրենք շարունակելու են պայքարը, իսկ Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու վերաբերյալ վարչապետի հայտարարություններն անհիմն են․ «Մեր պայքարը նրա համար է, որ Հայաստանում այլևս պատերազմ չլինի, մեր պայքարը նրա համար է, որ Հայաստանի ինքնիշխանությունը պահվի», – նշեց Դանիելյանը։