Category: Infocom

  • Սիրիայի Սուեյդա քաղաքում իրանական հրթիռային հարվածի հետևանքով 4 մարդ զոհվել է, …

    🇸🇾 Սիրիայի Սուեյդա քաղաքում իրանական հրթիռային հարվածի հետևանքով 4 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական պետական SANA գործակալությունը։
    📌 Վկայակոչելով ականատեսներին և բնակիչների տարածած տեսանյութերը՝ գործակալությունը գրում է, որ հրթիռի այլ բեկորներ ընկել են Սիրիայի հարավային Դարաա նահանգի Կունեյտրա քաղաքում և Յարմուկի ավազանում։

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակ…

    🇫🇷 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել:
    🗣 Մակրոնի խոսքով՝ Թեհրանը պետք է գիտակցի, որ իրեն որևէ այլընտրանք չի մնում, քան «բարեխիղճ բանակցություններ» սկսել և հրաժարվել իր միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ծրագրերից:

  • Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են։ Այս մասին…

    🇪🇺 Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են։ Այս մասին ասված է ԵՄ ինստիտուտների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ։
    🔸 «Մենք վերահաստատում ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված մեր անսասան հանձնառությունը։ Կարևորագույն նշանակություն ունեն միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողության կանխումը, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը կամ խաթարել համաշխարհային չտարածման ռեժիմը։
    📌 ԵՄ անդամ պետությունների հետ սերտ համագործակցությամբ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի տարածաշրջանում գտնվող ԵՄ քաղաքացիները կարողանան հույսը դնել մեր լիակատար աջակցության վրա։
    🗣 Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին հարգել միջազգային իրավունքը»։

  • Իրանի բենզալցակայաններում երկար հերթեր են գոյացել, բազմաթիվ իրանցիներ սկսել են …

    🇮🇷 Իրանի բենզալցակայաններում երկար հերթեր են գոյացել, բազմաթիվ իրանցիներ սկսել են դուրս գալ քաղաքներից՝ անվտանգ վայր փնտրելու համար, գրում է Reuters-ը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը վախ և խուճապ է տարածել ամբողջ երկրում։
    🗣 Ականատեսների խոսքով՝ անվտանգության ուժերը փակել են ճանապարհները Թեհրանի այն հատվածներում, որտեղ տեղակայված են Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի գրասենյակները և խորհրդարանը։

  • Հարգելի ընթերցողներ, մեզանից չկախված հանգամանքներով պայմանավորված՝ երկուշաբթի օ…

    ❗️ Հարգելի ընթերցողներ, մեզանից չկախված հանգամանքներով պայմանավորված՝ երկուշաբթի օրը նախատեսված «Գիտարբուք»-ը հետաձգվում է։
    📌 Բանախոսության նոր օրվա մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
    Շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար։
    #Գիտարբուք՝ «Արցախի հելլենիստական և վաղ քրիտոնեական մշակույթը հնագիտական պեղումների լույսի ներքո» թեմայով Պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝ — Արցախի Տիգրանակերտի պեղումներն ու ստացված արդյունքները, — պետումներն…

  • ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Իրանում և Իսրայելու…

    🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։
    🇮🇷 🇮🇱 Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։
    ❗️ Նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։
    Թեժ գծեր⤵️
    🔸Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp),
    🔸Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է վճռական պատասխան տալ ԱՄՆ-ի և Իսրա…

    📢 Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է վճռական պատասխան տալ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական հարձակմանը
    «ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի նոր ռազմական ագրեսիան տեղի է ունենում այն պայմաններում, երբ Իրանը և ԱՄՆ-ն գտնվում էին դիվանագիտական գործընթացի մեջ։
    🔸 Իրանի ժողովուրդը կարող է հպարտ լինել, որ պատերազմի կանխման համար իրականացվել են անհրաժեշտ բոլոր քայլերը։
    📌 Այժմ ժամանակն է պաշտպանել հայրենիքը և դիմակայել թշնամու ռազմական հարձակմանը։ Ինչպես բանակցությունների համար պատրաստ էինք, այնպես էլ այսօր առավել քան երբևէ պատրաստ ենք պաշտպանել Իրանի անվտանգությունը։
    🇮🇷 Իրանի զինված ուժերը վճռական պատասխան կտան ագրեսորներին»,- ասված է հայտարարության մեջ։

  • Իրանը գրեթե ամբողջական ինտերնետային անջատման մեջ է, գրում է Al Jazeera-ն։ Համաշ…

    🌐 Իրանը գրեթե ամբողջական ինտերնետային անջատման մեջ է, գրում է Al Jazeera-ն։
    📌 Համաշխարհային ինտերնետային մոնիթորինգ իրականացնող NetBlocks կազմակերպությունը նշում է, որ ըստ ցանցային տվյալների՝ Իրանը ներկայում գտնվում է «գրեթե ամբողջական ինտերնետային անջատման» վիճակում, և երկրի մակարդակով կապի հասանելիությունը նվազել է մինչև 4 տոկոս։

  • Այս ահաբեկչական ռեժիմը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, հայտարարել է Թրամ…

    🇺🇸 🗣 Այս ահաբեկչական ռեժիմը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, հայտարարել է Թրամփը՝ պնդելով, որ Իրանը մերժել է միջուկային հավակնություններից հրաժարվելու յուրաքանչյուր հնարավորություն, և ԱՄՆ այլևս չի կարող հանդուրժել դա.
    «Այդ պատճառով Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացնում են լայնածավալ և շարունակական գործողություն՝ կանխելու այս չար, ծայրահեղական բռնապետության սպառնալիքը Ամերիկային և մեր ազգային անվտանգության կենսական շահերին։
    🔥 Մենք ոչնչացնելու ենք նրանց հրթիռները և հիմնահատակ կքանդենք նրանց հրթիռային արդյունաբերությունը։
    🔸 Մենք ոչնչացնելու ենք նրանց նավատորմը։ Մենք կապահովենք, որ տարածաշրջանի ահաբեկչական խմբերը այլևս չկարողանան ապակայունացնել տարածաշրջանը կամ աշխարհը և հարձակվել մեր ուժերի վրա։ Եվ մենք կապահովենք, որ Իրանը միջուկային զենք չստանա»,- ասել է Թրամփը։
    🇺🇸 🗣 «Մենք լայնամասշտաբ ռազմական գործողություն ենք սկսել Իրանում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը երեկ դժգոհել էր Իրանի հետ բանակցություններից։ ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա Reuters-ին հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ հարվածները իրականացվում են օդից և ջրից։

  • «Մենք լայնամասշտաբ ռազմական գործողություն ենք սկսել Իրանում»,- հայտարարել է ԱՄ…

    🇺🇸 🗣 «Մենք լայնամասշտաբ ռազմական գործողություն ենք սկսել Իրանում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը երեկ դժգոհել էր Իրանի հետ բանակցություններից։
    ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա Reuters-ին հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ հարվածները իրականացվում են օդից և ջրից։