Category: Infocom

  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում …

    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
    🔸 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
    🔸 Վարդենյաց լեռնանցքը և Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    🔸 Լոռու, Սյունիքի մարզերի, Վեդի-Լանջառ ավտոճանապարհները, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորանները, Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • «Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»,- հայ…

    🗣 «Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»,- հայտարարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը.
    🔸 «Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:
    📌 Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է:
    Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»,- ասել է նախագահը՝ ի պատասխան newsline.am-ի հարցին։

  • Մեծ Բրիտանիան ժամանակավորապես տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին՝ …

    🇬🇧🇮🇷 Մեծ Բրիտանիան ժամանակավորապես տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին՝ տարածաշրջանում ռազմական հակամարտության սպառնալիքի պատճառով։
    🔸 Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։ |shantnews.am|

  • #Գիտարբուք՝ «Արցախի հելլենիստական և վաղ քրիտոնեական մշակույթը հնագիտական պեղումն…

    #Գիտարբուք՝ «Արցախի հելլենիստական և վաղ քրիտոնեական մշակույթը հնագիտական պեղումների լույսի ներքո» թեմայով
    Պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝
    — Արցախի Տիգրանակերտի պեղումներն ու ստացված արդյունքները,
    — պետումներն Ամարասում,
    — պեղումները Վաճառում։
    Մարտի 2-ին՝ ժամը 20։00-ին սպասում ենք Ձեզ «Էպոս» ակումբում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

  • Democracy on the Frontline: Georgia, Armenia, and Global Backsliding Tigran Grig…

    📍Democracy on the Frontline: Georgia, Armenia, and Global Backsliding
    🗣️ Tigran Grigoryan’s guest is Laura Thornton, Senior Director at the McCain Institute, discussing democratic backsliding in Georgia, its implications for Armenia, and the global challenges facing democracy today. They explore foreign influence, local vulnerabilities, and what civil societies can do to defend democratic norms.

    Democracy on the Frontline: Georgia, Armenia, and Global Backsliding

    #infocom #ինֆոքոմ
    Tigran Grigoryan’s guest is Laura Thornton, Senior Director at the McCain Institute, discussing democratic backsliding in Georgia, its implications for Armenia, and the global challenges facing democracy today. They explore foreign influence…

  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը կոչ է արել Աֆղա…

    🇺🇳🇦🇫🇵🇰 ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը կոչ է արել Աֆղանստանին և Պակիստանին դիմել քաղաքական երկխոսության՝ սահմանային լարվածության սրման ֆոնին։ Այս մասին Թյուրկը գրառում է կատարել X սոցիալական ցանցում։
    🗣️ «Դե ֆակտո իշխանությունները ոտնահարում են բոլորի, հատկապես կանանց և աղջիկների իրավունքները՝ խաթարելով երկրի ներկան և ապագան։ Ես կոչ եմ անում նրանց լուծել այս ծանր իրավիճակը և չեղարկել բնակչության կեսի համակարգված մեկուսացումը»,- ասված է գրառման մեջ։
    🇵🇰🇦🇫 Պակիստանը հայտարարում է Աֆղանստանի հետ պատերազմի մասին: 🔸 Այս գիշեր Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի մի շարք քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլին: 🗣 «Մեր համբերության բաժակը լցվել է: Այժմ սա բաց պատերազմ է: Այժմ կլինեն վճռական գ…

  • Ցանկանու՞մ եք կիսվել, թե ինչպես եք տեղեկանում նորություններին։ ՀՌԿԿ-Հայաստանը հ…

    🤔 Ցանկանու՞մ եք կիսվել, թե ինչպես եք տեղեկանում նորություններին։
    📍 ՀՌԿԿ-Հայաստանը հրավիրում է Հայաստանի չափահաս բնակիչներին մասնակցել մի ուսումնասիրության, որը նպատակ ունի պարզել, թե ինչպես են Հայաստանում մարդիկ տեղեկանում նորություններին և բավարարում իրենց տեղեկատվություն ստանալու կարիքները։
    📌 Խնդրում ենք պատասխանել մի քանի հարցի՝ առցանց ֆոկուս խմբային քննարկմանը մասնակցելու համար (1–1.5 ժամ, Zoom հարթակում): Ցանկացած տեղեկատվություն պահպանվելու է գաղտնի։ 
    👉 Եթե հետաքրքրեց, ապա հարցերին կարող եք պատասխանել անցնելով այս հղումը։ 
    https://crrcarmenia.surveycto.com/collect/Focus_Group_Discussion
    🇦🇲 Հղման առաջին էջը հայերեն դարձնելու համար խնդրում ենք սեղմել վերևի աջ անկյունում գտնվող դրոշի նշանով կոճակը։

  • Հունգարիան և Սլովակիան մասնագետներ կուղարկեն Ուկրաինա՝ գնահատելու «Դրուժբա» նավ…

    🇭🇺🇸🇰🇺🇦 Հունգարիան և Սլովակիան մասնագետներ կուղարկեն Ուկրաինա՝ գնահատելու «Դրուժբա» նավթամուղի վիճակը։
    📣 «Կոչ եմ անում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին թույլ տալ հունգարական և սլովակական փորձագետների մուտքը և վերսկսել «Դրուժբայի» աշխատանքը»,- նշել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
    📌 Նշենք, որ հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական նավթի մատակարարումը «Դրուժբա» նավթամուղով դադարեցվել է թե՛ դեպի Հունգարիա, թե՛ Սլովակիա։ Ուկրաինայի իշխանությունների պնդմամբ՝ մատակարարումները խախտվել են ռուսական ուժերի ռմբակոծությունների պատճառով: Բացի այդ, Կիևը պնդում է, որ Հունգարիայի և Սլովակիայի կողմից ռուսական նավթի ու գազի շարունակվող գնումներն օգնում են ֆինանսավորել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը: Հունգարիան և Սլովակիան ուկրաինական իշխանություններին մեղադրում են մատակարարումները միտումնավոր խոչընդոտելու մեջ: |azatutyun.am|
    🇭🇺🇺🇦 Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը, հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով՝ վարկը կշարունակի մնալ արգելափակված այնքան ժամանակ, քանի դեռ «Դրուժբա» նավթատարով…

  • Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով 16։30-ի դրությամբ Վարդենյաց …

    💨❄️ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով 16։30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը, Աշոցք-Բավրա, Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    🚙 Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։
    🌨 Նաիրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Դիլիջանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Տավուշի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
    [Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ]

  • Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Անդրադ…

    📣 Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։
    🔸 Անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին։
    [ՀՀ Կառավարություն]