Category: Infocom

  • «Մեր քաղաքը» դաշինքը (գլխավորում է Մարտուն Գրիգորյանը) հայտարարում է, որ «քաղաք…

    ❗️ «Մեր քաղաքը» դաշինքը (գլխավորում է Մարտուն Գրիգորյանը) հայտարարում է, որ «քաղաքացիական հագուստով անհայտ անձինք բռնի ուժով առևանգել են իրենց ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին»։ 📌 «Ըստ ականատեսների՝ նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք…

  • Ժամը 16։00-ի դրությամբ, Ոստիկանությունում ընտրությունների ենթադրյալ իրավախախտու…

    🚔 Ժամը 16։00-ի դրությամբ, Ոստիկանությունում ընտրությունների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։
    Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով:
    📌 Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    [ՀՀ ՆԳՆ]

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Ի…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ: Նա հինգշաբթի օրը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը, որում հույս է հայտնել, որ նրանք կհամաձայնվեն բանակցություններին: 🗣 «Ես ասացի…

  • Գյումրու ու Փարաքարի առանձին ընտրատեղամասերում 14։00-ի դրությամբ մասնակցությունը…

    Գյումրու ու Փարաքարի առանձին ընտրատեղամասերում 14։00-ի դրությամբ մասնակցությունը էականորեն բարձր է եղել նույն ժամի դրությամբ այս համայնքների ընդհանուր մասնակցության ցուցանիշից։
    Ընտրատեղամասերի քարտեզն ու խախտումներն այստեղ՝ https://infocom.am/hy/article/150995

  • «Անկախ դիտորդ» առաքելություն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ասուլիսում պատասխ…

    🗳🗣 «Անկախ դիտորդ» առաքելություն ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցին, թե «որքանով է ընտրություններին ներգրաված տեղական կրիմինալը»։
    📌 Իոաննիսյանի խոսքով՝ դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև դրանք լատենտային բնույթ կրող են։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ իրենց ինդիկատորները թույլ են տալիս ասել, որ տեղական կրիմինալը գոնե անտարբեր չէ։
    🔸 «Սրա ցուցիչներից մեկը՝ եթե գյուղում տրամաբանական է, որ մարդիկ առավոտյան են քվեարկում, որ հետո անցնեն իրենց գործերին, քաղաքում մարդիկ կիրակի առավոտյան երկար են քնում։ Եվ այն թաղամասում որտեղ կրիմինալն ավելի ներկայացված է, այդ թաղամասերում կա մասնակցույթան բաձր մարակարդակ, ընդ որում որոշներում ավելի բարձր քան միջին մակարդակը, ես կասեմ ժամը 20։00-ից հետո, որովհետև եթե հիմա ասեմ միանգամից կհասկանան, որ ուժի վերաբերյալ է խոսքը։ Այս պարագայում իրենք ունենում են իրենց ենթարկեցրած էլեկտորատ և հնարավորինս շուտ են բերում, որ ամբողջ օրվա ընթացքում շատ ժամանակ ունենան գտնելու այն մարդկանց, որոնք իրենց էլեկտրատից չեն եկել։ Նախքան 2018 թվականը այդ ընդհանուր ցուցանիշն ավելի բարձր էր, քան 2018 թվականից հետո»։

  • Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների…

    🗳🗣 Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ցուցակը գլխավորող անձինք այսօր իրենց ընտրությունը կատարելիս պատասխանեցին լրագրողների հարցերին։
    🔸 «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ ոչ մի ընդդիմադիր թեկնածուի հետ ինքը քննարկում չի ունեցել: Նրա խոսքով՝ եթե քաղաքապետ չընտրվի, ավագանու իր մանդատը պահելու է։
    🔸 ՔՊ-ի ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը նշեց, որ բարձր է գնահատում իր հաղթանակի շանսերը ու որ անպայման 50+1 հավաքելու է:
    🔸 Վարդան Ղուկասյանը նշեց, որ եթե ընդդիմությունից որևէ մեկն իրենից շատ ձայն հավաքի, միանշանակ կմիանա նրանց։
    🔸 Անդրադառնալով Ղուկասյանի առաջարկին, Մարտուն Գրիգորյանն ասաց. «Մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք՝ ով ինչքան քվե կստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացածի մասին կխոսենք»:
    🔸 «Ո՞վ է ասել, որ ես ՔՊ-ի հետ եմ կոալիցիա կազմելու, եթե ես նման բան չեմ հայտարարել, հակառակը՝ ես ասել եմ, որ ոչ մեկին մենք քվե չենք տալու»,-ասել է ՀԱՍԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը:
    🔸 «Մայր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանը նշեց՝ «Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի սատարել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին։ «Մայր Հայաստան» դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը եւ ՔՊ-ին իշխանազրկենք Գյումրիում»,- ասաց նա:
    🔸 «Դեմոկրատական այլընտրանք»-ից Արտյոմ Ղարաղազարյանը նշեց՝ այլ ուժերի հետ միավորվելու մասին կխոսեն ընտրության արդյունքների հրապարակումից հետո։ Նրա խոսքով՝ իրենք չեն վնասելու ընդդիմադիր թեկնաշուներից ոչ մեկից, որ համագորշակցությունը հետո հնարավոր լինի։
    🔸 «Եվրադաշինքից» Լևոն Բարսեղյան նշեց՝ չեն պատրաստվում որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել․ «Մենք որեւէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց, ոչ բացահայտ, ոչ քողարկված որեւէ բանակցություն չկա եւ չի լինելու»։

  • Գյումրու 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ համեմատությամբ 14։00-ի դրությամբ ը…

    Գյումրու 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ համեմատությամբ 14։00-ի դրությամբ ընտրության մասնակցության ցուցանիշի էական աճը պահպանվել է․ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 անձանից քվեարկությանը մասնակցել է 25255 ընտրող կամ 22,7 %-ը։
    Համեմատության համար՝ 2021 թվականի ընտրություններին քվեարկությանը ողջ ընթացքում մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 24․14 %-ը։
    Փարաքարում համայնքում էլ ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 7067 ընտրող կամ 33,71%-ը։

  • Գյումրու 31/37 ընտրական տեղամասում հանձնաժողովը քվեարկության սենյակից հեռացրել …

    Գյումրու 31/37 ընտրական տեղամասում հանձնաժողովը քվեարկության սենյակից հեռացրել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտորդին. հանձնաժողովի ողջ կազմը կողմ է քվեարկել հարցին։
    🗣 Գրանցամատյանում արձանագրված է, թե դիտորդը էապես խաթարել է հանձնաժողովի բնականոն աշխատանքը։ Ըստ հանձնաժողովի նախագահ Երվանդ Պետրոսյանի՝ մի տարեց մարդ եկել է քվեարկության թոռան հետ, սկզբում ասել է, որ իրեն օգնություն պետք չէ, իսկ հետո թոռան օգնությանն է ապավինել։ Իսկ ըստ դիտորդ Սեւադա Ղազարյանի՝ ընտրողին մի քանի անգամ են հարցրել՝ օգնություն պետք է, թե ոչ, նա պատասխանել է՝ ոչ, սակայն այնքան են նույն հարցը տվել, որ ի վերջո ընտրողը համաձայնել է, որ իրեն օգնեն։ Այս մասին դիտորդը բարձրաձայնել է, նրա եւ հանձնաժողովականների միջեւ լարված բանավեճ է եղել եւ ի վերջո հանձնաժողովը դիտորդին հեռացնելու որոշում է կայացրել։
    📌 Հանձնաժողովի նախագահն ասում է՝ թյուրիմացությունը հարթվել է, անձնական խնդիր չկա։ Սեւադա Ղազարյանը պնդում է, որ որոշումն ապօրինի է, եւ առաջիկայում դրա առնչությամբ հաղորդում կներկայացվի։

  • Ժամը 11։00-ի դրությամբ՝ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 ա…

    Ժամը 11։00-ի դրությամբ՝ Գյումրի համայնքում ընտրության իրավունք ունեցող 111 236 անձանից քվեարկությանը մասնակցել է 8100 մարդ կամ 7.28 %-ը։
    Փարաքարում ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 3094 մարդ կամ 14.76%-ը։ [ԿԸՀ]

  • Գյումրիի 31/02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում լուսանկարահանում է իրականացր…

    Գյումրիի 31/02 ընտրատեղամասում ընտրողը քվեախցիկում լուսանկարահանում է իրականացրել։ «Ինֆոքոմի» թղթակիցը տեսել է ֆլեշային լույսը, որից հետո միացրել իր տեսախցիկը։
    📌 Ընտրողը նաև քվեախցիկից հեռախոսազանգ է կատարել (տեսանյութում երևում են համապատասխան շարժումներ)։ Ընտրական հանձնաժողովի նախագահը հենց քվեատուփի դիմաց է եղել։
    🗣 Հանձնաժողովի նախագահ Նարինե Ղազարյանը մեկնաբանելով նշել է, որ ինքը երկար ժամանակ կանգնած է եղել այնտեղ բայց ոչինչ չի նկատել։