Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 փակ մնալուց հետո բացվել է, առավոտյան 9:30 խն…

🇦🇲🇮🇷 Իրան-Հայաստան ցամաքային սահմանը 24 փակ մնալուց հետո բացվել է, առավոտյան 9:30 խնդիրը լուծվեց, և այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում. Հայաստանում Իրանի դեսպան
🗣 Շիրղոլամին նշել է, որ խնդիրն առաջացել է սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված Իրանի սահմաններից երկուսում՝ այդ թվում Հայաստանի։
📣 Դեսպանի փոխանցմամբ՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը սահմանին է, որտեղից վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան:
📌 «Ինձ նաև հաղորդվեց, որ սպասման մեջ էին 30-40 քաղաքացիներ, նրանք բոլորն ունեին միջազգային տոմսեր, և նրանց թռիչքը պետք է տեղի ունենար Երևանից: Եվ կա այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինքն՝ մեր քաղաքացիներից շատերը Իրան վերադառնալու ճանապարհին ընտրում են ավիաչվերթով դեպի Երևան ժամանել, այստեղից ցամաքային ճանապարհով հասնել Թեհրան»: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով