Category: Infocom

  • Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության …

    ❗️ Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են, եւ մենք ամեն ինչ անում ենք եւ անելու ենք՝ այդ երաշխիքների սյուները ուժեղացնելու եւ շատացնելու ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

    🗣 «Մենք առաջնային ենք համարում անվտանգության հարցը եւ անվտանգության երաշխիքների հարցը, եւ երբ խաղաղության օրակարգը որդեգրել ենք, որդեգրել ենք նաեւ այն փաստարկի ֆոնին, որ Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգը չի գործում ձեզ հայտնի հանգամանքների բերումով, եւ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը։ Խաղաղության օրակարգը որդեգրել ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման միջոց եւ իրագործում ենք որպես ՀՀ անվտանգության երաշխավորման համակարգ»,- հայտարարեց Փաշինյանը։

  • Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկող…

    🇦🇲🇷🇺 Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ: Օրակարգը ՌԴ-ի հետ շատ բազմազան է։ Գիտեք, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ և դրանց մի մասը բարձրաձայնվել են։ Մենք երբեք չենք եղել այն կարծիքին, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար, դրանք բարձրաձայնվում են ՀՀ-ՌԴ բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսերը հանելու նպատակով։ Իհարկե, [քննակելու ենք] ամբողջ օրակարգը մեր հարաբերությունների՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մենք կքննարկենք։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Ինչ վերաբերում է հոգևորականների առաջ քաշած պահանջին, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի անվտ…

    🗣 Ինչ վերաբերում է հոգևորականների առաջ քաշած պահանջին, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման գործընթացը․․․ Ենթադրենք էսպիսի մի իրավիճակ․ շատ լավ, կասեցնենք գործընթացը, իսկ ինչ է լինելու դրանից հետո․ լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։ Ի՞նչ նպատակ է ունենալու այդ պատերազմը․ դա նպատակ է ունենալու, և ընդ որում, ես հավատացած եմ և առնվազն վերլուծությունը, թե ովքեր և ինչպես են այս պրոցեսին արձագանքում, հավատացած եմ, որ նպատակը դա է, և ի սկզբանե դա է եղել՝ թույլ չտալ, որ տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը, ընդ որում՝ այդ դեպքում պատերազմը դելիգիտիմացված չի լինի, և այն ուժերը, որոնք պահանջում են սահմանազատումը դադարեցնել և նաև այդ ուժերի ու արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որ ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն և դա կօգտագործեն ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար, բայց էդ քաղաքական փոփոխությունների արդյունքում էլ շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունենալու։
    📌 ..․ Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների, որովհետև միայն այդ սցենարն է դա հավանական դարձնում, և իմիջիայլոց նույն սցենարը գործում էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլեթրի մասին հարցին ի պատասխան]

  • Ալմաթայի հռչակագիրը, որպես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբուն…

    📃 Ալմաթայի հռչակագիրը, որպես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք, ընդունված է ՀՀ-ի ու Ադրբեջանի կողմից․ դա անշրջելի իրողություն է։
    🔸 Ինչ վերաբերում է սահմանազատմանը․ սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։ Ինչո՞ւ ենք մենք խուսափում ասել, թե «այ կոնկրետ այս քարտեզի հիման վրա»։ Մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել։ Մեզ համար կարևոր է ՀՀ սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը և մենք գործում ենք ըստ այդմ նաև գործնականում։
    [Նիկոլ Փաշինյանը՝ մամուլի ասուլիսում]

  • ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրությա…

    📌 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
    🗣 «Նա չպետք է մնա որպես պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսներն ընտրություններում ձայներ ապահովելու համար։ Իրենք ասում են` վարչապետը երկու անգամ հրաժարական է տվել։ Լավ, հրաժարական է տվել, բայց մնացել է պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն` տվե՞լ է հրաժարական, թե՞ ոչ»,– ասաց նա։
    🔸Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա պատգամավորը նշեց, որ դրա համար պետք է ժողովրդական պոռթկման բավարար զանգված։ Գործընթացն առանց դրա պարզապես չի հաջողվի։ |armeniasputnik.am|

  • Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի սկզբում ներկայացրեց «Իրական Հայաստան․ տեսլական…

    📌 Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի սկզբում ներկայացրեց «Իրական Հայաստան․ տեսլական» վերնագրով սահիկաշար։
    🔸«Կարգավիճակը»․ «ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ մենք պետք է սա ունենանք ոչ միայն ուղենիշ, նպատակ, այլեւ գործողությունների եւ գործելակերպի հիմնադրույթ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն վարում է եւ պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն»։
    🔸«Տարածությունը»՝ «29 հազար 743 ք․ կմ»․ «Երբ որ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, պետք է լինի շատ կոնկրետ, եւ երբ ասում ենք ինքնիշխանություն, պետք է մեզ համար շատ կոնկրետ լինի, թե էդ ինքնիշխանությունն ինչ տարածքի վրա է տարածվում»,- ասաց Փաշինյանը։
    🔸«Նպատակը»․ «Ո՞րն է ի վերջո ՀՀ գոյության նպատակը։ ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների, ինչպես նաեւ ՀՀ-ում ապրող մարդկանց, բայց առանցքային՝ քաղաքացիների, ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը։ Այստեղ մենք խոսում ենք հայեցակարգային շատ էական նրբության մասին․ ՀՀ գոյության իմաստը ոչ թե պատմական արդարադատության սպասարկումն է, ոչ թե համազգային օրակարգերի սպասարկումը, այլ ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը»։
    🔸Մյուս սահիկը ցուցադրելով՝ Փաշինյանը խոսեց տարածաշրջանային միջավայրի մասին։ «Դա հնչում է հետեւյալ կերպ՝ Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիության խորացում զարգացում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում»։
    🔸Հաջորդը վերաբերում է անվտանգությանը․ «Անվտանգության ապահովումը պատկերացնում ենք [այսպես]․ արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի ներդրում […] »։

  • Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատ…

    ❗️Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ մեկ պայթյուն:
    📌 ՀՀ ՊՆ-ն հարակից հատվածի բնակիչներին խնդրում է ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:

  • Լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ բլոգեր Միկա Բա…

    🗣 Լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ բլոգեր Միկա Բադալյանը և այլ անձինք մոտեցել են իրեն, ցույց են տվել ինչ-որ բաներ, ապա քաշքշել են, գողացել հեռախոսը: Լրագրողը կանչել է ոստիկանության ծառայողների, որոնք, սակայն, չեն միջամտել։ …

  • Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:[ՀՀ ՆԳՆ]…

    🔸 Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    [ՀՀ ՆԳՆ]

  • ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատա…

    📌 ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:
    📹 Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:
    [ՀՀ ՊՆ]