🇺🇸🇧🇪ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 12-13-ը կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային աջակցելու հարցը քննարկելու համար: |1lurer.am|
📝Նախագահը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ 🇶🇦 Տիգրան Գևորգյանը նշանակվել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 🔸Եթովպիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ուգանդայում և Ռուանդայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
⚖️Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական 2 առարկությունները ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում։ 🇦🇲🇦🇿Ավելի վաղ Հայաստանը նախաձեռնել էր վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ»։
🗣️❌ՔՊ-ն այսօր մերժեց ընդունել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը։ 📃 Նախագծով ՀՀ խորհրդարանի անունից կոչ էր արվում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման համար, իսկ ՀՀ կառավարությանը՝ ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ 📌 ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդեց՝ ՀՀ կառավարությունն ամեն օր է զբաղվում հայ գերիներին վերադարձնելու հարցով, ու քանի որ ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը չի լուծում այդ խնդիրը, և իրենք չեն կարող սխալ գործիքներով խնդրին ճիշտ լուծում տալ, հետևաբար իշխող խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։|azatutyun.am|
🇦🇿🗣 Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են, այժմ չեմ ցանկանում թվերի մասին խոսել, բայց դեռևս կան կարևոր կետեր, որոնք հարկավոր է համաձայնեցնել։ [Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով]
🇺🇳🇦🇿 Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը, որին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը: 🇦🇲 ՀՀ…
Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում երեկ ակցիա է կազմակերպել Բաքվում անցկացվող COP29 գագաթնաժողովի դեմ՝ ադրբեջանցի, հայ և վրացի ակտիվիստների հետ։ Լուսանկարները՝ OC Media
🔸 ՀՀ ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 26 հարց։ 📍 Խորհրդարանի որոշմամբ հրատապ ընթացակարգով քննարկվում է 2025թ. պետական բյուջեի նախագիծը, որի մասին զեկույցով հանդես է գալիս ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 📍 Նիստին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
🇦🇿🇪🇺 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպում է ունեցել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որը Բաքվում է COP29-ին մասնակցելու համար: 📍 Հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվել:
🐻 «Հրազդան» մարզադաշտին կից շուկայում արջի միս են վաճառել: 👮 Քաղաքացին ոստիկանությանը հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում: Նշված հասցե մեկնած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով: 📍 Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավանի բնակիչ 47–ամյա տղամարդը: [ՀՀ ոստիկանություն]