👮♂️ Ոստիկանության ծառայողը ու շուրջ 20 անձ ծեծի են ենթարկել 2 քննիչի։ Այս տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեից։
📢 «Օգոստոսի 21-ին Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի և վերջինիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:
📌 Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ»,- Ֆեյսբուքում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
🔻 Ավելի վաղ ishkhanutyun.am և armlur.am լրատվական կայքերը հայտնել էին, որ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին: Քննչական կոմիտեից նշում են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից: