Category: Infocom

  • Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերսկսելու համար հատուկ ջանքեր են պահա…

    🇬🇪🇺🇸 Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերսկսելու համար հատուկ ջանքեր են պահանջվում, ինչը անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման․ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս մասին ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խորհրդական Դերեք Շոլեի հետ զրույցում․ նրանք քննարկել են «օտարերկրյա գործակալների» օրինագիծը։
    🗣 Կոբախիձեն Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ. «Ես իմ անկեղծ հիասթափությունը հայտնեցի 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի, ինչպես նաև արտասահմանից հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման հետ ԱՄՆ նախկին դեսպանի առնչության կապակցությամբ»,- զրույցի մասին գրել է Կոբախիձեն «X»-ում:
    📌 Նշենք նաև, որ Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված Վաշինգտոնի պայմանի պատճառով․ Վրաստանի ԱԳՆ հաղորդմամբ նա հրավիրվել է ԱՄՆ՝ վերապահումով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը։

  • «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու նախորդ տարվ…

    🎙 «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու նախորդ տարվա 49-րդ հորիզոնականից հայտնվել 43-րդ հորիզոնականում։ 🗣 «Ինդեքսում հարևան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158–րդ, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են»,- գրել է…

  • Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը։ Երկրի առևտրի նախարարությունը հայ…

    🇹🇷🇮🇱 Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը։
    🇵🇸 Երկրի առևտրի նախարարությունը հայտնել է, որ ապրանքների արտահանման ու ներմուծման սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում չի ապահովել մարդասիրական օգնության հասանելիություն և բավարար հոսք։
    🔸 Դեռ ապրիլի 9-ին թուրքական կողմը սահմանափակել էր մի շարք ապրանքախմբերի արտահանումը Իսրայել։ Այժմ նախարարությունը նշում է, որ «միջոցառումների երկրորդ փուլն իրականացվել է այն բանից ելնելով, որ Պաղեստինում ողբերգությունն ավելի է խորացել»։ |bbc.com/turkce|

  • Դեպի Կիրանց ճանապարհը շարունակում է ոստիկանական տարբեր ստորաբաժանումների մեծաթի…

    Դեպի Կիրանց ճանապարհը շարունակում է ոստիկանական տարբեր ստորաբաժանումների մեծաթիվ ուժերի կողմից փակ մնալ։ Այստեղ են Բագրատ Սրբազանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
    🗣 Բագրատ Սրբազանը ոստիկանների հետ բանակցում էր՝ թույլ տալ կարճ ժամանակով գյուղ մտնել, բնակիչներին ողջունել, նրանց վիճակի մասին տեղեկանալ, ապա դուրս գալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
  • Կիրանցում գիշերը նույն վիճակն է եղել, ճանապարհը փակ է եղել, էլի ոչ ոքի թույլ չե…

    🛣 Կիրանցում գիշերը նույն վիճակն է եղել, ճանապարհը փակ է եղել, էլի ոչ ոքի թույլ չեն տվել մտնել գյուղ, քիչ հետո փորձելու ենք գնալ, հանդիպել գյուղացիներին. պատգամավոր Գառնիկ Դանիելյան
    🗣 «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ Կիրանց անթիվ-անհամար ոստիկաններ են բերել տարբեր տեղերից․ «Անգամ Գորիսից, Բաղրամյանի տարածաշրջանից, Գյումրիից, Արմավիրի մարզից, որտեղից ասես ոստիկան են բերել, ամբողջ ոստիկանական համակարգն այսօր Կիրանցում է, և ոչ միայն ոստիկանական, այլ նաև ռազմական ոստիկանությունից, այլ ստորաբաժանումներից կան։ Այսինքն՝ մի փոքր գյուղի համար ամբողջ հանրապետությունն իր ողջ ուժային համակարգը բերել է։ Տարբեր գործունեությամբ են զբաղվում՝ ահաբեկում են, վախեցնում, բռնություններ գործադրում»։
    📌 Դանիելյանը նաև նշել է, որ երեկվանից Կիրանցում արդեն սկսել են ականազերծման աշխատանքները․ «Ականները գյուղի շրջակա դաշտերում են, դրանք են ականազերծում։ |tert.am|

  • ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը…

    🇦🇲🇺🇸 ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ:
    🔸 Քարփենթերը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա:
    🔸Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

  • Հասարակական մի քանի կազմակերպություններ և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իր…

    📢Հասարակական մի քանի կազմակերպություններ և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իրենց խոր մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ․
    📌«Ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, սահմանազատումը կատարվում է Հայաստանի նկատմամբ ակնհայտ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, ինչը արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ սահմանազատումը և սահմանագծումը չի իրականացվում միջազգային իրավունքի հիման վրա։ Սահմանագծումը կատարվում է առանց  Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված պատշաճ իրավական գործընթացների պահպանման։
    ❗️ ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու գործընթացում հիմնվել Միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, խստիվ պահպանել ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջները, երաշխավորել սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավունքները և անվտանգությունը։ Պահանջում ենք զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում  ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը»։

    Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը.…

  • Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա…

    🇨🇾🇦🇲🇦🇿Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների դելիմիտացիայի հիմք օգտագործելու ուղղությամբ։
    🗣 Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը՝ լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը:
    [Կիպրոսի ԱԳՆ] |armeniasputnik.am|

  • Իրան-Իրաք սահմանին կրակել են իրանցի զինվորների վրա. մեկ սահմանապահ սպանվել է, ե…

    🇮🇷🇮🇶 Իրան-Իրաք սահմանին կրակել են իրանցի զինվորների վրա. մեկ սահմանապահ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։ |tert.am|

  • Դեպի Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ոստիկանների կողմից։ Իրավիճա…

    📌 Դեպի Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ոստիկանների կողմից։
    🔸 Իրավիճակը համեմատաբար լարվեց, երբ քաղաքացիները կրկին պահանջեցին բացել ճանապարհը, սակայն ոստիկանությունից հայտնեցին, որ այնտեղ հատուկ գործողություն են կատարում։