Category: Infocom

  • ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացնում․ ականազերծման գոտ…

    ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացնում․ ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար․ ՀՀ ՆԳՆ
    📌 Նշենք, որ ՊՆ-ն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ, իսկ ուժեղացված ծառայությունը իրականացվում նշված աշխատանքների իրականացման շրջանակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։
    🚔 ՆԳՆ հաղորդմամբ՝ 30 անձինք ոստիկանություն էին տարվել ուժեղացված ծառայության ընթացքում։

  • ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀՀ-ում ներկայացված դիվանագիտակա…

    🤝 ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին հրավիրել են փակ հանդիպման․ Արծվիկ Մինասյան

    📌 «Հայաստան» խմբակցության քարտուղարը մանրամասնեց, որ այն կառույցներին են հրավիրել, որոնք մեր երկրում բարեփոխումների ծրագրեր են իրականացնում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և այլնի ուղղությամբ․ «Ուզում ենք անկաշկանդ զրույց լինի, հստակ պատասխաններ ստանանք՝ արդյոք նրանց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է Հայաստանում` իր բոլոր դրսևորումներով` քաղբանտարկյալներից սկսած մինչև սովորական քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմ կիրառելով»։

  • Երեկ ուշ երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ շարունակվել են բողոքի ցույցերը…

    🇬🇪 Երեկ ուշ երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ շարունակվել են բողոքի ցույցերը՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի, որը երեկ օրենսդիր մարմինն ընդունել է երկրորդ ընթերցմամբ։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ է կիրառել․ երկրի…

  • Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող, բայց հանրակրթական հաստատությու…

    🏫 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող, բայց հանրակրթական հաստատություններում աշխատող ուսուցիչներին վերապատրաստվելու կամ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կտա: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարը։
    🗣 «ՀՀ կրթական համակարգում շարունակում էր մնալ ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, շարունակում էին դասավանդել, և օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թ․ օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

  • Ոստիկանության ծառայողները մի քանի շարքով փակել են դեպի Կիրանց մուտքը։ Առավոտյան…

    👮🏻‍♂️ Ոստիկանության ծառայողները մի քանի շարքով փակել են դեպի Կիրանց մուտքը։
    📌 Առավոտյան բերման ենթարկված բնակիչները, ինչպես նաև Բագրատ Սրբազանն ու ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ փորձում էին մուտք գործել գյուղ, սակայն ոստիկանության ծառայողները նշեցին, որ միայն Կիրանցի բնակիչները կարող են գնալ իրենց տուն։ Իսկ Բագրատ Սրբազանն ու ԱԺ ընդդիմադիր պատգամավորները չեն կարող մուտք գործել գյուղ։ Գյուղացիները առանց վերջիններիս հրաժարվում են մտնել գյուղ։

  • «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում: ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթե…

    📺 «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում:

    📌 ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով Հանրային հեռարձակողին հնարավորություն տրվեց ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի: Ըստ այդմ՝ «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում:

  • ԲԴԽ որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիակա…

    👩‍⚖️ԲԴԽ որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեԼ Է ԲԴԽ անդամի պաշտոնից։ Նա կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։
    [Դատական իշխանություն]

  • Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան, բիրտ ուժ կիրառելով, …

    🗣️ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան, բիրտ ուժ կիրառելով, Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդիկ։ 👮‍♂️ ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ 31 քաղաքացի տարվել է Տավուշի…

  • Ապրիլի 18-ին դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժել է Դավիթ Տոնոյանի կալանքն այլ …

    👨🏻‍⚖️ Ապրիլի 18-ին դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժել է Դավիթ Տոնոյանի կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը՝ նշելով, որ Տոնոյանին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով հրավիրված օտարերկրյա փաստաբանի գործոնը հիմք է տալիս կասկածելու, որ, կալանքից ազատվելով, Տոնոյանը որևէ իրավունքի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով կարող է մեկնել ՌԴ և մնալ այնտեղ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանը։
    🗣️ «…Նշված ռիսկը հեշտությամբ հնարավոր է չեզոքացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելով, որի պարայագում ՀՀ սահմանները հատելը հնարավոր կլինի հենց իր՝ դատավորի թույլտվությամբ։
    …Վարույթի մոտալուտ ավարտին զուգահեռ դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով, իսկ իմ թաքնվելու հավանական վայրը դիտարկելով ՌԴ-ն՝ գործին տալիս է աշխարհաքաղաքական երանգ»,- նշել է Տոնոյանը։

  • Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է. փաստաբան Ալեքսանդր Կոչո…

    📌Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է. փաստաբան 🗣️ Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ երկու օր է՝ իրենք ինքնակամ ներկայանում են իրավապահ մարմիներին, սակայն, իրենց հրաժարվել են ընդունել և միայն այսօր տեղեկացել են, որ առկա է ձերբակալման որոշում.…