Ապրիլի 18-ին դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժել է Դավիթ Տոնոյանի կալանքն այլ …

👨🏻‍⚖️ Ապրիլի 18-ին դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժել է Դավիթ Տոնոյանի կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը՝ նշելով, որ Տոնոյանին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով հրավիրված օտարերկրյա փաստաբանի գործոնը հիմք է տալիս կասկածելու, որ, կալանքից ազատվելով, Տոնոյանը որևէ իրավունքի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով կարող է մեկնել ՌԴ և մնալ այնտեղ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանը։
🗣️ «…Նշված ռիսկը հեշտությամբ հնարավոր է չեզոքացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելով, որի պարայագում ՀՀ սահմանները հատելը հնարավոր կլինի հենց իր՝ դատավորի թույլտվությամբ։
…Վարույթի մոտալուտ ավարտին զուգահեռ դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով, իսկ իմ թաքնվելու հավանական վայրը դիտարկելով ՌԴ-ն՝ գործին տալիս է աշխարհաքաղաքական երանգ»,- նշել է Տոնոյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *