Category: Infocom

  • Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ…

    🇩🇪🇦🇿 Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից Instagram սոցիալական ցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ:
    📌 Նշենք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։|tert.am|

  • Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է Գ…

    🇦🇲🇩🇪 Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին:
    🗣 Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությունը, ինչին կարող է նպաստել նաև մարդկային շփումների ակտիվացումը: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությունը:
    [ՀՀ կառավարություն]

  • Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ին ժամանել է Հայաստան, հան…

    🇦🇲🇩🇪 Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ին ժամանել է Հայաստան, հանդիպել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
    📌 Շտայնմայերը կայցելի նաև Ադրբեջան, նա տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։
    🗣 Խաչատուրյանի հետ ասուլիսին Շտայնմայերը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել, իսկ երկու երկրների միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի  խանգարում։ Գերմանիայի նախագահի խոսքով՝ կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վեջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։

  • Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմն…

    ‼️ Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
    💬 Այս մասին հայտնել ՀՀ ԱԳՆից՝ ի պատասխան «Sputnik Արմենիա»-ի հարցման, թե Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե:
    📌 Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը չի կրում հանրային բնույթ։

  • Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, …

    💬 Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:
    🗣 Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել՝ ապահովելով կրկնակի քվեներ՝ ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը:
    [Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյան]

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հան…

    🇺🇸🇺🇦 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հանքային գործարքից դուրս գալու մտադրություն ունենալու մեջ։
    🗣 «Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից, և եթե դա անի, ապա կունենա խնդիրներ, մեծ, մեծ խնդիրներ»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում: |armradio.am|

  • ՀՀ ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել Խնածախի բնակելի տնից, որը վնասվել է ադրբեջանակ…

    ՀՀ ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել Խնածախի բնակելի տնից, որը վնասվել է ադրբեջանական կողմի կրակոցից:
  • Կեսգիշերին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են …

    ‼️ Կեսգիշերին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ի ժամը 22:30-ից…

  • Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղ…

    Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված 82 ընտրատեղամասերից 81-ի արդյունքների հաշվարկի վրա:
    Անցողիկ շեմը կուսակցության դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%։

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժերին: «ՀՀ քաղաքաց…

    💬 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժերին:
    🗣 «ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։
    ❗️ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»,- գրել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում: