Category: Infocom

  • Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել ենթադր…

    📣 Ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում․
    🔸 1-ը՝ քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու,
    🔸 1-ը՝ խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու,
    🔸 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու,
    🔸 2-ը՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու։
    [ՀՀ ՆԳՆ հայտարարությունը]

  • Գյումրու ՏԻՄ ընտրությույունների քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ու…

    📌Գյումրու ՏԻՄ ընտրությույունների քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 42․66%-ը, ինչը էականորեն գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը՝ 24․14%-ը։ 111 236 անձանից քվեարկությանը մասնակցել է 47 452 ընտրող։
    Փարաքարում համայնքում էլ ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 11 526 ընտրող կամ 54,97%-ը։

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյ…

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Գյումրու 22 տեղամասերում արձանագրված խնդիրներ, խախտումներ․ ուսումնասիրեք խախտու…

    Գյումրու 22 տեղամասերում արձանագրված խնդիրներ, խախտումներ․ ուսումնասիրեք խախտումներն ըստ տեղամասերի՝ օրվա ընթացքում պարբերաբար թարմացված քարտեզում։

  • Քվեարկությունը Գյումրիում և Փարաքարում ժամը 20:00-ին ավարտվել է: Ձայների հաշվա…

    🗳 Քվեարկությունը Գյումրիում և Փարաքարում ժամը 20:00-ին ավարտվել է:
    🎥 Ձայների հաշվարկին՝ բոլոր 98 տեղամասերից կարող եք հետևել ԿԸՀ կայքի միջոցով։

  • Դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպվ…

    🗳 Դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում։ Այդ մասին մեկ արձանագրություն եղել է տեղամասի գրանցամատյանում՝ «Ինֆոքոմի» թղթակցի՝ այնտեղ գնալու դրությամբ։
    📌 Մեր թղթակիցը նրա ձեռքին եւս նկատել է նման թուղթ, որի վրա նշված են եղել հերթական թվեր, որոնց վրա վստահված անձը պարբերաբար խաչեր է արել՝ ջնջելով թվերը։ Մեր թղթակիցը մի քանի փորձից ի վերջո կարողացել է մեկնաբանություն ստանալ վստահված անձից։ Նա, թեեւ դժկամությամբ, այնուամենայնիվ, երկու նախադասություն ասել է. «Թղթի վրա նշում եմ ընտրողների թիվը, հետագայում կարող է ճշտումների կարիք լինի»։
    🔸 «Ինֆոքոմի» թղթակիցը խնդրել է նկարել այդ նշումների թերթիկը, սակայն վստահված անձը մերժել է։ Նշենք, որ հանձնաժողովի անդամները, ըստ էության․ առարկություն չեն հայտնել այդ նշումները շարունակելուն, եւ Գալոյանը շարունակում է անձանց՝ քվեարկության սենյակ մտնելուն զուգահեռ նշումներ անել։

  • Ժամը 17:00-ի դրությամբ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է …

    🗳 Ժամը 17:00-ի դրությամբ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 39 181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111 236 է:
    📌 Արմավիրի մարզի Փարաքարի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:

  • «Մեր քաղաքը» դաշինքը (գլխավորում է Մարտուն Գրիգորյանը) հայտարարում է, որ «քաղաք…

    ❗️ «Մեր քաղաքը» դաշինքը (գլխավորում է Մարտուն Գրիգորյանը) հայտարարում է, որ «քաղաքացիական հագուստով անհայտ անձինք բռնի ուժով առևանգել են իրենց ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին»։ 📌 «Ըստ ականատեսների՝ նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք…

  • Ժամը 16։00-ի դրությամբ, Ոստիկանությունում ընտրությունների ենթադրյալ իրավախախտու…

    🚔 Ժամը 16։00-ի դրությամբ, Ոստիկանությունում ընտրությունների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։
    Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով:
    📌 Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    [ՀՀ ՆԳՆ]

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Ի…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ: Նա հինգշաբթի օրը նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը, որում հույս է հայտնել, որ նրանք կհամաձայնվեն բանակցություններին: 🗣 «Ես ասացի…