Category: Infocom

  • Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և ա…

    🇦🇲🇷🇺 Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և այո մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ․ Արարատ Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում
    🗣 «Կան հարցեր որոնց շուրջ պետք է լիակատար և փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան:
    🇪🇺🇺🇸 Զուգահեռ, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի երկանքով կայունության ապահովման հարցերում մենք խորացնում ենք մեր հարաբերություններն այլ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ. նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման հարցում և այլն: Արդեն երկրորդ տարին է, ինչ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունն այս իրավիճակի էական նպաստող գործոններից է», – ասել է Միրզոյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հարցին ի պատասխան։

  • ՀՌՀ նախագահը, անդրադառնալով «Tik Tok»-յան, Telegram-յան և ընդհանրապես համացանցա…

    📱 ՀՌՀ նախագահը, անդրադառնալով «Tik Tok»-յան, Telegram-յան և ընդհանրապես համացանցային բովանդակությունը վերահսկելու մասին հարցին, ասաց․
    🗣 «Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ չի բացառվում, որ Եվրոպայում կարգելափակեն «Tik Tok»-ը, նույնը՝ Միացյալ նահանգներում։ Նույնիսկ ամենաժողովրդական երկրները սկսում են սահմանափակել այն ալիքները կամ ցանցերը, որոնք մարդկանց գիտակցության վրա ազդում են բացասաբար, կարծում եմ՝ եթե նրանք դա անում են, մենք էլ կարող ենք անել։
    📌 Չգիտեմ դրա տեխնիկական հնարավորությունների մասին, կարծում եմ՝ թանկ հաճույք է, բայց պետք է մտածենք վտանգավոր բովանդակության հարթակների ազդեցությունը մեր հասարակության վրա սահմանափակելու մասին», – ԱԺ-ում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

  • Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ ուղիղ երկկողմ…

    🇦🇿 Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցությունների օգտին։
    🗣 «Դրանք ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը, ինչի մասին են վկայում երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան տնտեսական համաժողովի և համագործակցության 3-րդ նիստի ժամանակ։

  • 17-ամյա Տիգրանը այս տարվա փետրվարի 15-ին պիտի մեկներ Մոլդովա, սակայն «Զվարթնոց»…

    🗣 17-ամյա Տիգրանը այս տարվա փետրվարի 15-ին պիտի մեկներ Մոլդովա, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում նրան թույլ չեն տվել՝ տեղեկացնելով, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում Հայաստանից նրա ելքի վրա սահմանափակում է դրված։
    📍Նա միակը չէ, որ նմանատիպ խնդրի առաջ է հայտնվել. քաղաքացիները, որոնց նկատմամբ քրեական գործերով երբեւ կիրառվել է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը, երբեմն թռիչքից կարճ ժամանակ առաջ են տեղեկանում, որ այն դեռ գործում է, թեեւ շաբաթներ կամ նույնիսկ տարիներ առաջ արդարացվել են։
    ⚖️ Տարիներ շարունակ օրենսդրությամբ սահմանված չէր, թե քննիչը կամ դատավորը երբ, ինչ եղանակով եւ ինչպես պետք է ոստիկանությանն իրազեկեն այդ խափանման միջոցը վերացնելու մասին, որպեսզի վերջինս էլ համակարգի սահմանափակումը վերացնի։ 2022 թ․ հարցն ի վերջո օրենսդրությամբ կարգավորվեց, սակայն ինչպես ՄԻՊ աշխատակազմից են նշում՝ չնայած դրան՝ գործնական խնդիրները չեն վերացել։
    Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում

    Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում

  • Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմ…

    🇪🇺 Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։ «Ազատության» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն…

  • Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։ Ըս…

    🇫🇷🇦🇿 Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։ Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ պատճառը Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։ 🤝 Մակրոնը ընդունել է դեսպան Անն Բուայոնին, ափսոսանք…

  • ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման …

    🔸 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%։

  • Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրնե…

    Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։ 🔸 Կիրանցիները բարձրաձայնել են…

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հ…

    🇦🇲🇫🇷 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։
    📌 Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։
    [ՊՆ]

  • Tesla-ի բաժնետոմսերի գինն աճել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ընկերությ…

    Tesla-ի բաժնետոմսերի գինն աճել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ընկերությունը սկսել է համագործակցել Baidu-ի հետ՝  ինքնավար վարման (Self Driving) լուծումներ մշակելու խնդրի շուրջ:
    Մանրամասները՝ Ամերիաբանկի MyInvest բլոգում
    #վճարովի_բովանդակություն

    MyInvest | Investment Blog

    📊 #բաժնետոմսեր #նորություններ
    🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇
    🇺🇸#TSLA = +10% Tesla-ն սկսել է համագործակցել Baidu-ի հետ՝ ինքնավար…