Category: Infocom

  • Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: ԱԺ-ն մերժեց «Հայաստան» դաշինքի ներ…

    🗣️ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:
    ԱԺ-ն մերժեց «Հայաստան» դաշինքի ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։
    📌 Ավելի վաղ նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն էր ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։

  • ՀՀ ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանց բնակավայրում ակցիա իրականացնողներին այցելա…

    📌 ՀՀ ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանց բնակավայրում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք դաժան ծեծի են ենթարկվել։
    🗣 «Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բամբասանքային ենթադրություն է»,- հայտնում են ՔԿ-ից։

  • Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել իրավապահներ…

    📝 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել իրավապահների կողմից ArmDay.am և Oragir.News կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ։
    🗣 «Մեր վրդովմունքն ենք արտահայտում հայ-ադրբեջանական շփման գոտում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների դրսևորած անհիմն ագրեսիվության և սանձարձակության, ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ։
    📌 Մենք վերահաստատում ենք նախորդիվ բարձրաձայնված մեր պահանջները՝ անհապաղ ծառայողական քննություն անցկացնելու և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ուժային կառույցների՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների արատավոր պրակտիկան բացառելու վերաբերյալ։

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի գործընկեր Հաքան Ֆիդանի հե…

    🇺🇸🇹🇷 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի գործընկեր Հաքան Ֆիդանի հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
    🗣 «Պետքարտուղար Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում անհապաղ զինադադարի հասնելու ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը և կօգնի մեղմելու Գազայում պաղեստինցիների տառապանքը։
    🔸 Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը նաև քննարկել են տարածաշրջանում տևական խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը, այդ թվում՝ Պաղեստինի Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով»- նշել է Միլլերը: |1lurer.am|
    📌 Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ անդամ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետականությունը մինչև մայիսի վերջ։

  • NEWS.am-ը, հղում անելով Կիրանցի բնակիչներին, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր …

    🗣 NEWS.am-ը, հղում անելով Կիրանցի բնակիչներին, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է կիրանցիների հետ Երևանում։ 📌 Կիրանցի վարչական ղեկավարը Factor.am-ի հետ զրույցում չի հերքել, որ Երևանում վարչապետի հետ հանդիպման առաջարկ ստացել են։ Կամո Շահինյանի…

  • Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը …

    📌 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել։ Դահլիճում ներկա են եղել ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ։ |tert.am|

  • Ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատ…

    ❗️Ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ [ՀՀ կառավարություն]

  • Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապր…

    ⚖️ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 26-ի միջադեպի առնչությամբ։
    📌 «Ուրբաթ օրը Երևան-Սևան մայրուղուց մի խումբ ոստիկաններ, առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով և սադրելով լարված իրավիճակը, իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից և ոստիկանական մեքենայով՝ չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։
    🗣 Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու և բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են», – գրել է պատգամավորը։

  • ՀՀ Արդարադատության նախարարությունը անդրադարձել է սահմանազատման գործընթացի վերաբ…

    ⚖️🛣 ՀՀ Արդարադատության նախարարությունը անդրադարձել է սահմանազատման գործընթացի վերաբերյալ պնդումներին, թե «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է, պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։
    🗣 «Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը»։
    🔗Կարդալ ավելին

  • Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից…

    📌 Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն…