Category: Infocom

  • Առողջապահության նախարարության բյուջեն 2025թ. կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5…

    ❗️ Առողջապահության նախարարության բյուջեն 2025թ. կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024թ. բյուջեով նախատեսված գումարից: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
    🗣 «2024թ. բյուջեով նախատեսված էր գումար առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում հատկացման համար: Եթե այս գումարը հաշվի չառնենք, ապա 2025թ. բյուջեն 2024-ի նկատմամբ ավելացել է 12,7 մլրդ դրամով»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
    🔸Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար նախատեսված էր 18 մլրդ դրամ: Քանի որ համակարգը չի ներդրվել, գումարը չի ծախսվել, բայց գումարը, ըստ առողջապահության նախարարի, բաշխվել է տարբեր ուղղություններով: |1lurer.am|

  • Իսրայելը վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին…

    🇮🇱🇱🇧 Իսրայելը վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որից առաջ բնակիչներին տարհանման հրահանգ էր տրվել։
    🔸 Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի օբյեկտները։|armenpress.am|

  • Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել աշխարհի ամենազարգացած երկրներում: …

    🚇 Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել աշխարհի ամենազարգացած երկրներում: Այս մասին գրառում է կատարել Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։
    🗣 «Այսօր սոցցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղեւորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված որոշակի անհարմարություններից։
    🔸 Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին մետրոյի ծանրաբեռնվածությունը երբեմն կարող է առաջացնել անհարմարություններ, քանի որ ուղևորափոխադրումը բավականին ավելացել է, բայց պետք է նշեմ, որ նման ծանրաբեռնվածությունը՝ հատկապես մեծ քաղաքների մետրոյի համակարգերի համար, բնորոշ երևույթ է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր քաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը»,- գրել է նա։

  • 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 556 դեպք, որոնցից 335-ը՝ երեխա, 221-ը՝ մ…

    ❗️2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 556 դեպք, որոնցից 335-ը՝ երեխա, 221-ը՝ մեծահասակ:
    [ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]

  • 9 անձ ձերբակալվել է ապօրինի զենք պահելու կասկածանքով․ փաստաբան Հովհաննես Խուդոյ…

    ⚖️ 9 անձ ձերբակալվել է ապօրինի զենք պահելու կասկածանքով․ փաստաբան Հովհաննես Խուդոյան 📌 Ըստ փաստաբանի՝ ոստիկանները «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման են ենթարկել ակտիվիստ 4 երիտասարդի, որոնցից երկուսը՝ Հայկ Նիկողոսյանն ու…

  • Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5000 դոլար կա…

    ⚖️ Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5000 դոլար կաշառք ստանալու համար:
    🔸 Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը:
    📌 Հ. Կ.-ի նկատմամբ որպես խափանաման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։ [Հակակոռուպցիոն կոմիտե]

  • Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամները ոսկե և բրոնզե մեդալներն են…

    🏋🏻 Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամները ոսկե և բրոնզե մեդալներն են նվաճել Եվրոպայի ընթացիկ առաջնությունում:
    🏆 Երկամարտի 350 կգ արդյունքով Սուրեն Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
    🥉 Մնացական Աբրահամյան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

  • Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակությունը տարակու…

    🇷🇺🇹🇷🇺🇦 Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին:
    💬 Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
    🗣 «Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար»,- ասել է Լավրովը։ |tert.am|

  • Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեցին Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը։ Այս մասին …

    ⚖️ Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեցին Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։

  • 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝…

    🔬2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։
    🗣 Այդ մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
    🔸Ընտրությունը կատարել են Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող COP16-ի մասնակից երկրները։ Միջոցառումը նվիրված է բնապահպանական խնդիրների քննարկմանը, կլիմայի փոփոխությունը դադարեցնելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու համար համաձայնեցված լուծումներ գտնելուն: