Category: Infocom

  • Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտո…

    🇺🇸🇦🇿 Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ 🗣 Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը «գովաբանել է նախագահ Ալիևին» անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել…

  • Պարզվել է, որ Այրում բնակավայրի բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների…

    📌 Պարզվել է, որ Այրում բնակավայրի բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը: Ճանապարհը փակած անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։ Բացի այդ` նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի անվադողը:
    ⚖️Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել նրանցից 4-ի նկատմամբ։ Նրանցից երեքը կալանավորվել են։ [ՔԿ]

  • Ժամը 9:00-ի դրությամբ՝ Երևանում փակ ճանապարհներ չկան: Ոստիկանությունը շարունակու…

    ❗️Ժամը 9:00-ի դրությամբ՝ Երևանում փակ ճանապարհներ չկան: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Թբիլիսիում երեկ երեկոյան «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ հերթական ցո…

    🇬🇪 Թբիլիսիում երեկ երեկոյան «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ հերթական ցույցի ժամանակ իրավիճակը լարվել է։
    👮 Ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը՝ ցանկանալով մոտենալ բեմին: Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, իսկ դրանից քիչ առաջ խորհրդարանի շենքի մոտ են հայտնվել հուտուկ ջոկատայինները։ Բացի այդ, նկատվել է նաև հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։ Երբ վերջին հատուկ ջոկատայինները լքել են խորհրդարանին հարակից տարածքը, ցուցարարները ևս որոշել են ցրվել։ |tert.am|

  • Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արև…

    🗣️ Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ 
    📌 ՀՀ ՊՆ-ն հարակից տարածքի բնակիչներին խնդրում է ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:

  • «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամները Արցախի դրոշով քայլեթ և իրազեկման ա…

    🪧 «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամները Արցախի դրոշով քայլեթ և իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի փողոցներում՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշեցիներին։
    🗣 «Հայի պատվի և արժանապատվության ոտնահարման, հայի տան քանդման, հայրենիքի սահմանների փոքրացման ամեն մի դեպք ցասումով է լցնում հայ մարդու հոգին։ Դե՛մ ենք հայկական տարածքների ապօրինի հանձնմանը», – նշել է նախաձեռնությունը։
    Տեսանյութը՝ նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

  • Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Բլի…

    🇦🇲🇺🇸 Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: 🗣 Բլինքենի հետ զրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր…

  • Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Բլինք…

    🇦🇲🇺🇸 Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
    🗣 Բլինքենի հետ զրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, եւ ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:

    📌 Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով:
    Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը:
    [ՀՀ վարչապետի խոսնակ]

  • Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել: …

    📌 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել փաստաբան Հովհաննես Խուդոյանը: 🗣«Մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն: Որակել են…

  • Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում…

    ⚖️ Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել։
    📌Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։ [ՔԿ]