Category: Infocom

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ անդրադարձել է Հայաստանի կառավարության …

    🇦🇿🇦🇲 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ անդրադարձել է Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային նախաձեռնությանը և հայտարարել է, թե այն առանց Ադրբեջանի «գրոշի արժեք չունի և դրա մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս փոխանցել են»․ «Եթե ​​Հայաստանը իսկապես ցանկանում է իրականացնել այդ նախագիծը, ապա նախ պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է»,- տրանսպորտի հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ալիևը։ 
    🗣 Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, թե «Հայաստանը պետք է ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել կապ՝ առանց որևէ ստուգման և խոչընդոտի»․ «Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը։ Նորից եմ ասում՝ մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան [նկատի ունի՝ Նախիջևան-խմբ․] անարգել անցում»։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գե…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվորված միջոցառումների շարքին։
    [ՀՀ ՊՆ]

  • Այսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, մենք բոլորս, քեզանից ս…

    🔸 Այսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, մենք բոլորս, քեզանից սկսած, խելոք լինենք, այս իրավիճակից դուրս գանք։ Այսօր ինչ անեմ, ասեմ մտնենք Մուշ, Սասուն, Ալաշկերտ, Արդահա՞ն:
    🔸 Բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ, մենք պիտի խելոք լինենք: Այսօր դուխով խոսքը խելոք մնալն է, գաղափարապես խելոք լինենք, որ այս ընթացքն անցնի, ավել բառ չասենք:
    [ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ լրագրողների հետ զրույցում] |news.am|

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հայոց բանակի օրվա առթիվ։ «Լիահ…

    🗣ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հայոց բանակի օրվա առթիվ։
    📌 «Լիահույս եմ՝ Հայկական բանակն իր մեջ վերականգնվելու կամք և ուժ կգտնի, և մենք կտեսնենք այն բանակը, որն ապահովում է իրական և արժանապատիվ խաղաղություն մեր ժողովրդի համար», — գրել է նա։

  • ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ է հրավիրվել։ Ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստան…

    🇷🇺🇦🇿 ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ է հրավիրվել։
    🗣 Ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։
    📌 Այս կապակցությամբ ռուսական կողմը տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ»։
    📌 Նշվում է, որ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և դեսպանը քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման: Ընդգծվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը:|1lurer.am|

  • Բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվո…

    🗣 Բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել:
    🔸 ՀՀ զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին։
    [ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ]

  • Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակի…

    🗣 Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակԱլեն Սիմոնյանի ուղերձը
    📌 Ուղերձում նշված է, որ ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների և այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով:

  • Սահմանին իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, սահմանային խորությու…

    🗣 Սահմանին իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, սահմանային խորություններում հակառակորդի ԶՈՒ կուտակումներ չկան ԳՇ պետ Էդվարդ Ասրյան
    🔸 Լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում․ «Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք։ Գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։ Զինված ուժերը շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել»։

  • Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաննե…

    🗣 Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը․ Կաթողիկոսի ուղերձը

    🔸 «Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։
    🔸 Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։ Հայցում ենք, որ Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի Հայոց բանակի զինվորներին ու հրամանատարական կազմին, ապահովություն ու բարօրություն պարգևի մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին»։

  • Այսօր ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է։ Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը այլ …

    🪖 Այսօր ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է։
    🔸 Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
    📌 Ինչպես հայտնում է «Ազատությունը», լրագրողներին թույլ չի տրվել պաշտոնյաներին մոտենալ և հարցեր ուղղել։ ԶԼՄ ներկայացուցիչների տեղաշարժը սահմանափակվել է մինչ այն պահը, երբ կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ հեռանան պանթեոնից: