Category: Infocom

  • Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ…

    🇬🇪🇪🇺 Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու խորհուրդ չի տալիս: Ընդլայնման վերաբերյալ զեկույցը հրապարակել է Եվրահանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 30-ին։
    📢 «Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ լարված և խիստ բևեռացված միջավայրում եղել են թերություններ։
    🔸 Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան։ Եթե Վրաստանը չշրջի իր ներկայիս կուրսը, որը վտանգում է նրա ուղին դեպի ԵՄ, և իրական ջանքեր չցուցաբերի արձագանքելու հիմնական մտահոգություններին և առանցքային բարեփոխումներին, ապա Հանձնաժողովը չի կարողանա խորհուրդ տալ Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը», — ասված է զեկույցում։ |aliq.ge|

  • Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը …

    🏋🏻‍♂️ Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

  • Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Վալենսիա շրջանում տեղատարափ անձրևներից առաջացա…

    🇪🇸 Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Վալենսիա շրջանում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով առնվազն 64 մարդ է զոհվել։
    🗣 Վալենսիայի շրջանի ղեկավար Կառլոս Մեյսոնին հայտարարել է, որ դեռ անհնար է հասնել որոշ հեղեղված բնակավայրեր։
    🧑‍🚒 Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ստորաբաժանումը։ Ամենատուժած շրջաններում դադարեցվել են դպրոցներն ու հիմնական ծառայությունները, չեղարկվել է Մադրիդի և Բարսելոնայի միջև երկաթուղային հաղորդակցությունը։ |azatutyun.am|
    📸 Լուսանկարները՝ APNews.com-ի
  • ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հայտարարել էր, որ Քննչական կոմիտեում իրեն…

    🗣️ ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հայտարարել էր, որ Քննչական կոմիտեում իրեն խոշտանգել են, այդ թվում՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: 🔸 ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը news.am-ին հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ, իսկ իրեն բռնության…

  • Համացանցում հայտնվել է police-am.info կեղծ վեբկայքը, որը ոստիկանության www.poli…

    🌐 Համացանցում հայտնվել է police-am.info կեղծ վեբկայքը, որը ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։
    ❗️ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով։

  • 2025 թ․ պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախոր…

    💰 2025 թ․ պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ կնվազի 32 միլիոն դրամով կամ 2,5 տոկոսով․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան 🔸 ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թ․ պետական բյուջեի մասին»…

  • Պետական բյուջեից հաջորդ տարի ազգային փոքրամասնություններին հատկացվող գումարի չա…

    💵 Պետական բյուջեից հաջորդ տարի ազգային փոքրամասնություններին հատկացվող գումարի չափը կավելանա շուրջ 25 տոկոսով՝ կազմելով 25 մլն դրամ․ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան
    ✍️ Հարությունյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների աջակցության ծրագիրը գտնվում է վարչապետի աշխատակազմում: Այս տարի Ազգային փոքրամասնությունների հարցով խորհրդում փոփոխություններ են տեղի ունեցել. վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ղեկավար է նշանակվել աշխատակազմի ղեկավարը:
    🗣 «Այս տարի նախատեսված է եղել 20 մլն դրամ, մենք ավելացրել, դարձրել ենք 25 մլն դրամ, ավելացրել ենք շուրջ 25 տոկոսով»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 11 ազգային փոքրամասնության 15 հասարակական կազմակերպության՝ վերջիններիս կողմից խորհրդին ներկայացված ծրագրերի ֆինանսավորման հայտերի և համապատասխան հրամանի հիման վրա: |armenpress.am|

  • Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղությ…

    🇦🇲🇹🇷 Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղության խաչմերուկ»-ը․ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան
    🗣 «Մենք մեր կողմից «Խաղաղության խաչմերուկ»-ի նախագծի գաղափարի առաջխաղացմանն ենք աջակցում: Եվ ինչպես արդեն նշեցի, մենք ունեցել ենք համաժողովներ: Այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցչիների հավաք Հայաստանում: Ուզում եմ տեղեկացնել, որ թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու: Առաջիկայում մենք ունենալու ենք իրանցի մեր գործընկերների այց Հայաստան, 4-օրյա փորձագիտական այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկվելու: Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը կներկայացվի»,-ասել է Հարությունյանը։ |tert.am|

  • Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության …

    🔍 Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն
    🗣 «Մենք ստացել ենք զեկույցներ բոլոր շահագրգիռ կողմերից տարբեր ծագում ունեցող, տարբեր տեսակի և տարբեր մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին։ Ահա թե ինչու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգությամբ վերահսկողության ներքո պահում իրավիճակը»,- ասել է Քրիստա Պիկատը։
    🇦🇿 Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ կտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական խմբին ծանոթանալ և վերահսկողության տակ պահել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում, Պիկատը կրկնել է, որ կառույցը քննարկումների մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ։ |armenpress.am|

  • Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազությանը կոչ է արել հետաքննութ…

    🇬🇪 Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազությանը կոչ է արել հետաքննություն սկսել ընտրակեղծիքների վերաբերյալ մեղադրանքների վերաբերյալ։
    🔸ԿԸՀ-ն նշել է, որ պատրաստ են տրամադրել հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն։ |azatutyun.am|