Category: Infocom

  • Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպում են ունեցել։ Հրավիրված ասուլիսում …

    🇩🇪🇦🇿 Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպում են ունեցել։ Հրավիրված ասուլիսում Շոլցը նշել է, որ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Գերմանիայի կանցլերը նշել է․
    🗣 «Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ ասել էիք, որ բոլոր հարցերը լուծվելու են քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն։
    📌 Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում։ Մենք գոհ ենք սահմանազատման նախնական պայմանավորվածությունից։ Ես խրախուսում եմ համարձակ քայլն այս ուղղությամբ»,- ասել է Շոլցը։ |factor.am|

  • Կիրանցում բնակիչների ակցիան շարունակվում է։ Բնակիչներից ոմանք իրենց հետ բերել …

    🪧 Կիրանցում բնակիչների ակցիան շարունակվում է։
    🗣 Բնակիչներից ոմանք իրենց հետ բերել են քարտեզներ, կադաստրի թղթեր, սեփականության վկայականներ՝ ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նրանք նշում են, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնելու իրենց տներից, հողամասերից, վարելահողերից հատվածներ, որոշ դեպքերում՝ դրանք ամբողջությամբ։

  • Ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապա…

    Ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Երևանում նշեց․ «Ռուսաստանը Հայաստանի …

    🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Երևանում նշեց․ 🗣 «Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է, 2023 թվականի 9 ամիսների ընթացքում առևտրաշրջանառության ծավալը 43.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և հասել 4.4 միլիարդ դոլարի»: …

  • 2020 թ․ նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մա…

    ⚖️ 2020 թ․ նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

    📌 Եղբայրները, հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքի դռանը, նրանցից մեկը ոտքերով մի քանի անգամ հարվածել է ՀՀ կառավարության շենքի մուտքի դռանը, ինչի հետևանքով այն նախ վնասվել, ապա՝ բացվել է: Դրանից հետո մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք, որտեղ շարունակել են ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգությունները։ Արդյունքում՝ ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել և ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը։ Այդ ամենով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել հասարակական անվտանգությունը:
    [ՔԿ հաղորդագրությունը]

  • Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում …

    ✍️ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցանկը.
    🔸Վահե Գրիգորյան՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահ
    🔸Նորա Կարապետյան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ
    🔸Վիգեն Քոչարյան՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ
  • Երթևեկության անվտանգությամբ պայմանավորված՝ Սևան-Երևան ավտոճանապարհին ստուգվել ե…

    🚙 Երթևեկության անվտանգությամբ պայմանավորված՝ Սևան-Երևան ավտոճանապարհին ստուգվել են բոլոր ավտոմեքենաների փաստաթղթերը. ՆԳՆ ոստիկանություն
    👮🏻‍♂️ «Ե՛վ մարդատար, և՛ բեռնատար մեքենաները ստուգվել են և շարունակել իրենց ճանապարհը։ Տեսանյութում երևացող բոլոր մեքենաները ինձ թվում է՝ հիմա հասել են Երևան»,- Factor.am-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
    🚚 Լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել՝ գրառմամբ, որ Սևան-Երևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները՝ արգելելով մուտք գործել Երևան։

  • Այսօր վաղ առավոտից Երևանում շարունակվել են անհնազանդության ակցիանները։ Քաղաքացին…

    Այսօր վաղ առավոտից Երևանում շարունակվել են անհնազանդության ակցիանները։

    🚶🏻Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ Չարբախում, Ազատության պողոտայում, Շիրակի և Արտաշիսյանի հատվածում։ Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, ըստ որոնց՝ փակվել է նաև Երևան–Էջմիածին ճանապարհը։
    🪧 Քաղաքի տարբեր հատվածներում հայտնվել են «հողատու», «նզովյալ», «դավաճան» գրվածքներով պաստառներ։
  • Լոռու մարզի Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ակնհայտորեն դուրս …

    Լոռու մարզի Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող հողամասերը, իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է…

  • Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցնում …

    🇷🇺🇹🇷 Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը։ 🗣 Այդ մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի խորհրդական Զեքի Աքթուրքը։ 📌 Հիշեցնենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի…