Category: Infocom

  • Հայտարարագրման ենթակա են, սակայն չեն հարկվելու 2024թ.՝ 300 հազար դրամից ավելի (ս…

    Հայտարարագրման ենթակա են, սակայն չեն հարկվելու 2024թ.՝
    💰 300 հազար դրամից ավելի (սա յուրաքանչյուր գործարքի շեմն է)՝
    — նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից ստացված եկամուտները,
    — արտերկրից փոխանցումները,
    — տարբեր առիթներին ստացված դրամական նվերները,
    — որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացված անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով եկամուտները,
    💴 ստացված նպաստը, կենսաթոշակը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, կրթաթոշակը և այլն,
    👼 երեխայի միանվագ և ամսական խնամքի՝ 2024թ. ստացած նպաստը (եթե ստացող ծնողը հայտարարատու անձ է),
    🎲 շահումից ստացված եկամուտները,
    🏠 գույքի օտարումից ստացվող եկամուտները,
    ✈️ գործուղման ծախսերի փոխհատուցումը (3 մլն դրամից ավելի):
    Հայտարարագրման ենթակա են և հարկվելու են 2024թ.՝
    🔸 ծառայությունների մատուցման դիմաց այլ ֆիզիկական անձից ստացված եկամուտները,
    🌏 արտերկրից ստացվող աշխատավարձը (եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա հարկվելու է տարբերությունը),
    💰 ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից և բաժնետոմսից ստացված եկամուտը,
    🏘 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը (եթե որևէ հիմքով հայտարարատու չեք, ապա լրացնում եք միայն վարձակալությունից ստացված եկամուտը և եկամտային հարկը):

  • Ըստ ՊԵԿ-ի՝ հայտարարագրման ենթակա չեն՝ անշարժ և շարժական գույքը, ծախսերը, …

    Ըստ ՊԵԿ-ի՝ հայտարարագրման ենթակա չեն՝
    🏘 անշարժ և շարժական գույքը,
    💴 ծախսերը,
    💳 սեփական հաշիվների միջև փոխանցումները,
    🔄 Ձեր հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարած փոխացումները,
    💴 վերադարձվող պարտքի գումարը,
    💰 տարբեր տարիներին ստացված եկամուտներից խնայողությունները:

  • Ինչ գործադիր հրամանագրեր է ստորագրել Թրամփը երդմնակալության օրը |amerikayidzayn….

    Ինչ գործադիր հրամանագրեր է ստորագրել Թրամփը երդմնակալության օրը |amerikayidzayn.com|
    ↩️ Թրամփը նախաձեռնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացը, կարգադրել է դուրս գալ կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից:
    ⚖️ Նա անմիջապես ներում է շնորհել մեղավոր ճանաչված գրեթե բոլոր անձանց կամ մեղմացրել է նրանց պատիժը, ովքեր 2021թ. հունվարի 6-ին ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք։
    💰 Թրամփը կարգադրել է 90 օրով կասեցնել օտարերկրյա երկրներին իրենց զարգացման ծրագրերի համար օգնությունը։
    🚧 ԱՄՆ հարավային սահմանին արտակարգ դրություն է հայտարարվել։
    🔁 Մեկ այլ հրամանագրով Մեքսիկական ծոցը վերանվանվում է Ամերիկայի ծոց:

  • Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետ…

    🚌 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս:

    transport.yerevan.am կայքի միջոցով
    կարող եք՝
    🔸 ընտրել ձեզ հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով,
    🔸 հաշվիչով գտնել ամենաշահավետ տարբերակը,
    🔸 առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տանից դուրս գալու:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել են Գերմանիայի կ…

    🇦🇿🇩🇪 Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել են Գերմանիայի կանցլերը և Ադրբեջանի նախագահը:
    📌 Ադրբեջանական կողմի տվյալով՝ պաշտոնյաները քննարկել են Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքը, Բաքու-Բեռլին հարաբերությունները, Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը և այլ հարցեր։
    🗣 Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։|1lurer.am|

  • Հունվարի 20-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում Հերացու անվան 1-ին համալսարանական հիվ…

    ⚖️ Հունվարի 20-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում  20-ամյա դատապարտյալ է մահացել։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
    🗣 «2025թ. հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ Դ․Վ․-ն, առողջական վիճակից ելնելով, տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։ Հունվարի 20-ին հիվանդանոցում գրանցվել է Դ․Վ․-ի կենսաբանական մահը»,- նշում են ՔԿԾ-ից։ |news.am|

  • Ադրբեջանում այսօր շարունակվում է Արցախի գերեվարված ղեկավարների շինծու դատավարու…

    🇦🇿⚖️ Ադրբեջանում այսօր շարունակվում է Արցախի գերեվարված ղեկավարների շինծու դատավարությունը: 📍 Ինչպես հայտնել ենք, Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված կեղծ գործը քննվում է առանձին. դատական նիստը կայանալու է հունվարի 27-ին:

  • Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը: Նման որոշում…

    📻 Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը: Նման որոշում է կայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
    📌««ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերությունը 2025 թվականի հունվարի 05-ի ժամը 21։30։57-ից սկսած դադարեցրել է «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի հեռարձակումը։ Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակում, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման հիմք է։
    📝 Հանձնաժողովը Ընկերության նկատմամբ կիրառել էր վարչական տույժ՝ կասեցնելով «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 3 (երեք) օր ժամկետով (կասեցման ժամկետն է՝ 18․01․2025-20․01․2025 թթ․)։ Կասեցման ժամկետը լրանալուց հետո՝ Հանձնաժողովի գումարած նիստի ընթացքում նշվեց, որ Հեռարձակողը 2025 թվականի հունվարի 20-ի դրությամբ չի վերացրել արձանագրված իրավախախտումը, ինչը հիմք է հանդիսանում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության դադարեցման»:

  • ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտ…

    💵 ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր, ինչ քայլեր են անհրաժեշտ այն ներկայացնելու համար, պատասխանել հաճախ տրվող հարցերին։
    🔸
    ՊԵԿ-ը հայտնում է, որ եկամուտների հայտարարագիր չի ներկայացնում 2024 թվականին անհատ ձեռներեց հանդիսացած ֆիզիկական անձը, բայց նրա վարձու աշխատողները պարտավոր են ներկայացնելու հայտարարագիր։ Պարտավոր են հայտարարագիր ներկայացնել նաև երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող ֆիզիկական անձինք, քանի որ համարվում են վարձու աշխատող։
    🔸 Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրից ստացել եք փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
    🔸 Եթե Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)։

  • Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին ասել է՝ ինչո՞ւ ես հոկտեմբերի 11-ին զորք ուղ…

    Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին ասել է՝ ինչո՞ւ ես հոկտեմբերի 11-ին զորք ուղարկել Հադրութ, երբ 9-ից այնտեղ հակառակորդի դրոշն էր դրված 🪖 Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո զոհված զինծառայողների հարազատների ու սպաների…

    73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը