Հայտարարագրման ենթակա են, սակայն չեն հարկվելու 2024թ.՝ 300 հազար դրամից ավելի (ս…

Հայտարարագրման ենթակա են, սակայն չեն հարկվելու 2024թ.՝
💰 300 հազար դրամից ավելի (սա յուրաքանչյուր գործարքի շեմն է)՝
– նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից ստացված եկամուտները,
– արտերկրից փոխանցումները,
– տարբեր առիթներին ստացված դրամական նվերները,
– որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացված անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով եկամուտները,
💴 ստացված նպաստը, կենսաթոշակը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, կրթաթոշակը և այլն,
👼 երեխայի միանվագ և ամսական խնամքի՝ 2024թ. ստացած նպաստը (եթե ստացող ծնողը հայտարարատու անձ է),
🎲 շահումից ստացված եկամուտները,
🏠 գույքի օտարումից ստացվող եկամուտները,
✈️ գործուղման ծախսերի փոխհատուցումը (3 մլն դրամից ավելի):
Հայտարարագրման ենթակա են և հարկվելու են 2024թ.՝
🔸 ծառայությունների մատուցման դիմաց այլ ֆիզիկական անձից ստացված եկամուտները,
🌏 արտերկրից ստացվող աշխատավարձը (եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա հարկվելու է տարբերությունը),
💰 ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից և բաժնետոմսից ստացված եկամուտը,
🏘 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը (եթե որևէ հիմքով հայտարարատու չեք, ապա լրացնում եք միայն վարձակալությունից ստացված եկամուտը և եկամտային հարկը):

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *