Category: Infocom

  • ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղո…

    📌 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին․
    🗣 «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք պետք է գտնենք փոխադարձ ընդունելի լուծում, որը հարմար կլինի և՛ Բաքվին, և՛ Երևանին։
    🇦🇲🇷🇺🇦🇿 Այս ամբողջ ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք այդ ուղղությամբ և պատրաստ ենք հետագայում աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին։ Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից։ Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»,- ասել է Զախարովան։|1lurer.am|

  • Կազանում BRICS գագաթնաժողովին բարձր մակարդակով ներկա գտնվելը կարևոր է ՀՀ-ի համա…

    🗣 Կազանում BRICS գագաթնաժողովին բարձր մակարդակով ներկա գտնվելը կարևոր է ՀՀ-ի համար Նիկոլ Փաշինյան
    🔸 «Մենք բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, և այս տրամաբանությամբ մասնակցում ենք «3+3» ձևաչափով հանդիպմանը: Մեզ համար կարևոր է քննարկումների տարբեր հարթակներում ներկա գտնվելը, տարբեր հարթակներում տարբեր գործընկերների հետ ՀՀ տեսակետները և դիրքորոշումները կիսելն ու իրենց ուղերձները լսելը։ Մանավանդ, որ BRICS գագաթնաժողովը վերաբերվում է գլոբալ հարավի խնդիրներին: Կարծում եմ, որ այդ օրակարգն ուղիղ առնչվում է նաև ՀՀ-ին»,- ասաց Փաշինյանը։
    🔸 Վարչապետի կարծիքով՝ BRICS գագաթնաժողովը հնարավորություն է տալու այդ թվում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար։|armenpress.am|

  • Միրզոյանը, խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, նշեց․ «Զ…

    🇦🇲🇹🇷 Միրզոյանը, խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, նշեց․
    🔸 «Զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական բովանդակություն ունի և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ»:
    🔸 ՀՀ ԱԳ նախարարը նաև նշեց. «Մենք ունենք շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու, կան որոշակի վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել: Իհարկե սահմանը պետք է բաց լիներ, ցավոք այն իրականություն չի դեռ, բայց կաշխատենք այդ ուղղությամբ»:|azatutyun.am|

  • Թուրքական TUSAŞ ավիաարտադրող ընկերությունում զինված միջադեպ է տեղի ունեցել․ Թու…

    🇹🇷 Թուրքական TUSAŞ ավիաարտադրող ընկերությունում զինված միջադեպ է տեղի ունեցել․ Թուրքիայի ՆԳՆ-ն տեղի ունեցածն աhաբեկչություն է համարել՝ նշելով, որ դրա հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

  • Մոսկվան, Անկարան և Թեհրանն առաջարկել են Երևանին և Բաքվին օգտագործել «3+3» հարթա…

    🇷🇺 Մոսկվան, Անկարան և Թեհրանն առաջարկել են Երևանին և Բաքվին օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու համար։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «3+3» հարթակի հանդիպման մասին]|tass.ru|

  • Փաշինյանը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացումը «չափազանց կարևո…

    🗣 Փաշինյանը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացումը «չափազանց կարևոր իրադարձություն» է համարում։
    🔸 «Մենք արձանագրել ենք Հայաստանի լեգիտիմ տարածքների սահմանազատման սկզբունքները և դրանք պետք է կյանքի կոչվեն։ Եվ ՀՀ ներսում, և դրսում կլինեն տեսակետներ՝ մեր ռազմավարությունից շեղելու համար, մենք դրանից չենք շեղվելու, բայց լսելու ենք բոլոր փաստարկները»,- հոկտեմբերի 23-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։
    🔸 Անդրադառնալով Կիրանց-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատմանը` Փաշինյանը նշեց. «Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է։ Եվ մենք այս իրադրությունը ուզում ենք ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»։|civilnet.am|

  • ԱԺ-ն Վիգեն Քոչարյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, Հայկ…

    🗳 ԱԺ-ն Վիգեն Քոչարյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, Հայկ Գրիգորյանին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

  • Երևանի ՀԷԿ-ում տեղային, փոքր մասշտաբի հրդեհ է բռնկվել, այս մասին Factor.am-ին հ…

    🔥 Երևանի ՀԷԿ-ում տեղային, փոքր մասշտաբի հրդեհ է բռնկվել, այս մասին Factor.am-ին հայտնել է ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը։
    💡 «Անվտանգային նկատառումներից ելնելով՝ մեր կողմից անջատում է եղել, որպեսզի հրդեհի հատվածը կարողանանք մարել»,- հավելել է նա։
    📍 Այս պահին Երևանի կենտրոնի որոշ հատվածներում շուրջ մեկ ժամ է՝ հոսանք չկա։

  • ԱԺ-ն 66 կողմ ձայնով ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանին ընտրեց Հեռուստատեսութ…

    ԱԺ-ն 66 կողմ ձայնով ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանին ընտրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:

  • Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ պետք է վերանայեն միայն ՔՊ կուսակցության շրջանակում…

    💬 Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ պետք է վերանայեն միայն ՔՊ կուսակցության շրջանակում արդարադատության նախարարի թեկնածուներ փնտրելու սկզբունքը:
    🗣 «Մարդկանց ռեսուրսների խնդիր կա բոլոր բնագավառներում, մասնավորապես, եթե մենք խոսում ենք այնպիսի պատասխանատու ոլորտի մասին ինչպիսին է արդարադատությունը: Այստեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսանկյունից ենք նայում. պետք է մասնագետ լինի, որ այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կադրերի պակաս կա՞, թե՞ ոչ: |tert.am|