Category: Infocom

  • «Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի…

    🇱🇧 🇦🇲 «Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին ինչպես այս դժվարին պահին, այնպես էլ՝ ավելի լուսավոր ժամանակներում, որոնք անպայմանորեն գալու են»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Լիբանան կատարած այցի ընթացքում:
    🔹 Հուլիսի 7-9-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանում՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար օգնությունը հանձնելու նպատակով:
    [Լիբանանում ՀՀ դեսպանություն]

  • Իրանը չի պատրաստվում կապ հաստատել ամերիկյան կողմի հետ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել …

    🇮🇷 Իրանը չի պատրաստվում կապ հաստատել ամերիկյան կողմի հետ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել իր մոտեցումները։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
    📢 «Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի խնդրել, որևէ բանակցություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի հրաժարվել իր դիրքորոշումներից»,- ասվում է հրապարակման մեջ։ |armenpress.am|
    🇺🇸 Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է, որ Իրանի կողմից իր դեմ մահափորձ իրականացնելու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է զանգվածային ռազմական հարված հասցնել՝ պնդելով, որ «1000 հրթիռ արդեն նշանառված և մարտական պատրաստության մեջ է»։

  • ««Արարատցեմենտ»-ն աշխատում է ամբողջ հզորությամբ», — Ֆեյսբուքի իր էջում գրել է …

    📌 ««Արարատցեմենտ»-ն աշխատում է ամբողջ հզորությամբ», — Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    🔹 Արարատի ցեմենտի գործարանի աշխատանքները դադարեցվել էին հուլիսի 6-ից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Հուլիսի 9-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալը հայտնել էր, որ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը։

  • «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառո…

    🛒 «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։
    🛍 Դեպքերից 14-ը վերաբերել է պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացմանը,14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքին, 2 դեպքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ է։
    🔹 Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
    [Երևանի քաղաքապետարան]

  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետ…

    📌 ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով: Այդ մասին պատմող տեսանյութ է Ֆեյսբուքի իր էջում հրապարակել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ ի…

    🌐 Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու և ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
    🗣 «Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար»,- նշել է Հայրապետյանը։

  • Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով Թուրքիայում է…

    🇹🇷🇦🇿 Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով Թուրքիայում է:
    📌 APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Հասանովը մասնակցել է Թուրքիայի Պաշտպանության ազգային համալսարանի Միացյալ ռազմական ինստիտուտի «Միացյալ շտաբի կառավարում» դասընթացի, ինչպես նաև Ցամաքային զորքերի, Ռազմաօդային ուժերի և Ռազմածովային ուժերի ինստիտուտների «Շտաբի կառավարում» դասընթացների ավարտական արարողություններին: |azatutyun.am|

  • #ԱԱ_2026 Իսպանիան կիսաեզրափակիչում է։ Բելգիայի հետ հադիպումը հեշտերից չէր Իսպան…

    🇪🇸🇧🇪 #ԱԱ_2026 Իսպանիան կիսաեզրափակիչում է։
    ℹ️ Բելգիայի հետ հադիպումը հեշտերից չէր Իսպանիայի համար։ Մինչև խաղի 88-րդ րոպեն հաշիվը 1-1 էր, սակայն դարձյալ Մերինոյի անվրեպ հարվածի շնորհիվ Իսպանիան կորզեց հաղթանակը։
    ⚽️ Ֆրանսիա-Իսպանիա հանդիպումը կիսաեզրափակիչում տեղի կունենա հուլիսի 14-ին՝ ժամը 23:00-ին։
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բ…

    🔶 Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
    🗣 «Ներկայում փաստաբաններն աշխատում են բոլոր այդ հայցերի վրա: Հայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել»,-նշել է նա:

  • Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել. Արցախի նախկին ղեկավա…

    🔸 Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել. Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին
    📣 ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակել է նախորդ նիստում սկսված իր ելույթը: Ելույթ են ունեցել նաև Վասիլի Բեգլարյանի և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի «պաշտպանները», ովքեր «դատարանին» խնդրել են բեկանել «դատավճիռը» և արդարացնել իրենց «պաշտպանյալներին»։
    📌 Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 14-ին: |arm.sputniknews.ru|
    🔸 Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։ 📣 Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝…