Category: Infocom

  • ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ իրանական ուժերի կողմից բեռնանավի…

    🇮🇷🇺🇸 ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ իրանական ուժերի կողմից բեռնանավի թիրախավորումից հետո։ Թեհրանն, իր հերթին, հայտարարել է, որ դարձյալ փակել է Հորմուզի նեղուցը, իսկ Ծոցի որոշ երկրներ ենթարկվել են հարձակման, գրում է Reuters-ը։
    🇨🇾 Ըստ ամերիկյան կողմի՝ Թեհրանի թիրախում հայտնված նավը Կիպրոսի դրոշի ներքո էր նավարկում։
    🔹 Թեհրանից պարզաբանել են, որ բեռնանավին հասցված նախազգուշական կրակոցից հետո են փակել նեղուցը, քանի որ նավը չհաստատված երթուղով էր ընթանում։|azatutyun.am|

  • Անգլիան հաղթեց Նորվեգիային 2-1 հաշվով և անցավ կիսաեզրափակիչ փուլ։ Ինչպես բնորոշ…

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇳🇴 Անգլիան հաղթեց Նորվեգիային 2-1 հաշվով և անցավ կիսաեզրափակիչ փուլ։
    ℹ️ Ինչպես բնորոշ է այս առաջնությանը, հանդիպման ելքը որոշվեց 93-րդ րոպեին Բելինգեմի 2-րդ գոլի շնորհիվ։
    🇦🇷🇨🇭 Իսկ Արգենտինա-Շվեյցարիա դիմակայությունը ավարտվեց հաղթանակով։
    ℹ️ Հանդիպման ելքը չորոշվեց հիմնական ժամանակում, որտեղ թիմերը մեկական գոլ հեղինակեցին։ Արդեն լրացուցիչ ժամանակում Արգենտինան և 2 գոլ ուղարկեց մրցակցի դարպասը և հաղթեց 3-1 հաշվով։
    ⚽️ Անգլիա-Արգենտինա հանդիպումը կմեկնարկի հուլիսի 15-ին՝ ժամը 23։00-ին։
  • Լոռու մարզպետարանում հանրային քննարկման ընթացքում առաջարկվել է միավորել Վանաձոր…

    🔶 Լոռու մարզպետարանում հանրային քննարկման ընթացքում առաջարկվել է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ։
    🔹 ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը ընդգծել են, որ համայնքների միավորումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները։

  • Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գ…

    🇻🇪 Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը։ Այս մասին հայտնել է երկրի խորհրդարանի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է AFP գործակալությունը:
    📌 Եվս 16740-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ |news.am|
    🇻🇪 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում։ 📌 7.2 և 7.5 մագնիտուդով ցնցումներից հետո Կարակասում բնակելի շենքեր են փլուզվել. մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում։ 🗣️ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է…

  • ALT SHIFT 8 | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ VS ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ․ Ծառուկյանը, իրավապահները, ունեցվ…

    ALT SHIFT 8 | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ VS ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ․ Ծառուկյանը, իրավապահները, ունեցվածքի արդար բաշխումը
    ALT SHIFT-ի ութերորդ քննարկման թեման արդարության և արդարադատության մասին է։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ Աշոտ Դանելյանը քննարկում են, թե որտեղ են հատվում արդարությունն ու արդարադատությունը, ինչպիսին են դրանց մասին ընկալումները մեր հանրության մոտ և թե ինչպիսին կլիներ մեր կյանքը, եթե մենք «կույր ընտրությամբ» որոշեինք դրա կանոնները՝ չիմանալով, թե ինքներս ինչ դեր էինք ունենալու։

    ALT SHIFT 8 | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ VS ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ․ Ծառուկյանը, իրավապահները, ունեցվածքի արդար բաշխումը

    #infocom #ինֆոքոմ #altshift
    ALT SHIFT 8 | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ VS ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ․ Ծառուկյանը, իրավապահները, ունեցվածքի արդար բաշխումը
    ALT SHIFT-ի ութերորդ քննարկման թեման արդարության և արդարադատության մասին է։
    Քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մուղնեցյանը…

  • «Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի…

    🇱🇧 🇦🇲 «Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին ինչպես այս դժվարին պահին, այնպես էլ՝ ավելի լուսավոր ժամանակներում, որոնք անպայմանորեն գալու են»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Լիբանան կատարած այցի ընթացքում:
    🔹 Հուլիսի 7-9-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանում՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար օգնությունը հանձնելու նպատակով:
    [Լիբանանում ՀՀ դեսպանություն]

  • Իրանը չի պատրաստվում կապ հաստատել ամերիկյան կողմի հետ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել …

    🇮🇷 Իրանը չի պատրաստվում կապ հաստատել ամերիկյան կողմի հետ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել իր մոտեցումները։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
    📢 «Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի խնդրել, որևէ բանակցություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի հրաժարվել իր դիրքորոշումներից»,- ասվում է հրապարակման մեջ։ |armenpress.am|
    🇺🇸 Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է, որ Իրանի կողմից իր դեմ մահափորձ իրականացնելու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է զանգվածային ռազմական հարված հասցնել՝ պնդելով, որ «1000 հրթիռ արդեն նշանառված և մարտական պատրաստության մեջ է»։

  • ««Արարատցեմենտ»-ն աշխատում է ամբողջ հզորությամբ», — Ֆեյսբուքի իր էջում գրել է …

    📌 ««Արարատցեմենտ»-ն աշխատում է ամբողջ հզորությամբ», — Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    🔹 Արարատի ցեմենտի գործարանի աշխատանքները դադարեցվել էին հուլիսի 6-ից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Հուլիսի 9-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալը հայտնել էր, որ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը։

  • «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառո…

    🛒 «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։
    🛍 Դեպքերից 14-ը վերաբերել է պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացմանը,14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքին, 2 դեպքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ է։
    🔹 Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
    [Երևանի քաղաքապետարան]

  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետ…

    📌 ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով: Այդ մասին պատմող տեսանյութ է Ֆեյսբուքի իր էջում հրապարակել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: