Category: Infocom

  • Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն առևանգելու, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նա…

    ‼️ Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն առևանգելու, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    🗣 Այդ մասին Քննչական կոմիտեից հայտնել են «Ինֆոքոմ»-ին՝ մանրամասնելով.
    💬 «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը): Կատարվում է նախաքննություն»:
    📌 Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ են շրջանառվել Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի կողմից աշխատակցի ամուսնուն առևանգելու և ծեծի ենթարկելու մասին:

  • Հակոբ Կարապետյանը ահազանգում է՝ քաղաքապետարանի պաշտոնյան իր հասցեին սպառնալիքներ…

    Հակոբ Կարապետյանը ահազանգում է՝ քաղաքապետարանի պաշտոնյան իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, իսկ երկու շաբաթ անց դիմակավորված անձը իրեն ծեծի է ենթարկել. Կարապետյանը համոզված է՝ երկու դեպքերը ուղիշ կապ ունեն իրար հետ։

  • Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքը գրավելու համար: Այդ մաս…

    🇮🇱 Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքը գրավելու համար: Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։
    📍 Նախօրեին իսրայելական ռմբակոծությունների հետևանքով Գազայում ավերվել էր առնվազն 30 բնակելի շենք, հազարավոր մարդիկ հարկադրված լքել են իրենց տները: |azatutyun.am|

  • Հակոբ Կարապետյանը ահազանգում է՝ քաղաքապետարանի պաշտոնյան իր հասցեին սպառնալիքնե…

    📌 Հակոբ Կարապետյանը ահազանգում է՝ քաղաքապետարանի պաշտոնյան իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, իսկ երկու շաբաթ անց դիմակավորված անձը նրան ծեծի է ենթարկել. Կարապետյանը համոզված է՝ երկու դեպքերը ուղիշ կապ ունեն իրար հետ.
    🔸Կարապետյանը տեսուչների կողմից ավտոբուսում ուղեվարձը վճարած կնոջը տուգանելու առնչությամբ գրառում է կատարել, ինչից հետո
    իրեն գրել է «ոմն Ավետիք Բաբայան եւ կեղտոտ ու անհարգալից բառապաշարով «հաշիվ պահանջել» գրածի համար»։
    ❗️Կարապետյանը պարզել է, որ վերջինս Երեւանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ-ն է։
    Կարապետյանի խոսքով՝ ինքը դիմել է քաղաքապետարան, սակայն որեւէ արձագանք չի ստացել։
    🗣️«Երկու շաբաթ անց, իմ աշխատավայրից դուրս եմ գալիս մութ ժամին, բակի անկյունում դիմացս դուրս է գալիս դիմակավորված մեկն ու առանց բառ ասելու սկսում է հարվածներ հասցնել»։

  • «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադա…

    📌 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հանգստյան օրերին մամուլում տարածված տեսանյութին, որտեղ վարորդը ղեկին ոչ պատշաճ դիրքով էր:
    🗣 «Ուզում եմ հայտնել հետևյալը` տեսանյութը նկարահանվել է թիվ 23 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։ Վարորդն այսօր ազատվել է աշխատանքից»,- գրել է նա։

  • Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական…

    🇦🇲🇺🇸 Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը:
    🤝 ԱԽ քարտուղարը պատվիրակության անդամներին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերն ու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակման շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով կնքված համաձայանգրերի և ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները՝ նաև Հայաստան-ԱՄՆ հարբերությունների ամրապնդման տեսնակյունից: [ԱԽ գրասենյակ]

  • Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի թափման հատվածում`մոտ 700 քմ տարածքում, հր…

    🔥 Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի թափման հատվածում`մոտ 700 քմ տարածքում, հրդեհ է բռնկվել։
    🗣 Ահազանգը ստացվել է 11։42-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
    [ՆԳ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան] |factor.am|

  • Մի շարք հարկ վճարողներ, հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են 34 մլրդ դրամ…

    💻💰 Մի շարք հարկ վճարողներ, հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։
    🔸 Ընկերությունը, մեծամասամբ դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնողների համար, փոխադարձ համաձայնությամբ, ստեղծել է առևտրային և հաշվապահական հաշվառման ծրագրեր, որոնցում ներդրված հատուկ գործիքների միջոցով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման արդյունքում, շրջանառության մի մասը չի ներառվել հարկվող շրջանառության մեջ:

    🔸 Այս կերպ հնարավորություններ և պայմաններ են ստեղծվել ստվերային շրջանառության առանձնացված հաշվառում վարելու համար։ Ընկերության ծրագրային ապահովումը նաև հնարավորություն է ընձեռել հսկիչ-դրամարկային մեքենաներում մուտքագրման և հարկային մարմին ուղարկման ենթակա ապրանքների իրական անվանացանկը փոխարինելու այլ ապրանքներով։
    [ՊԵԿ]
    🔗Կարդալ ավելին

  • Wizz Air-ը Երևանում հայտարարում է բաց դռների օր՝ օդաչուների համար։ Այս տարվա հո…

    🛬 Wizz Air-ը Երևանում հայտարարում է բաց դռների օր՝ օդաչուների համար։
    👩‍✈️ Այս տարվա հոկտեմբերի մեկին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնապես բացելով ավիաընկերության բազան՝ Wizz Air-ն ընդլայնվելու է և պատրաստ է ընդունել փորձառու օդաչուների և անհատների, որոնք ցանկանում են ավելին իմանալ Եվրոպայի ամենաարագ զարգացող ավիաընկերություններից մեկում աշխատանքային հնարավորությունների մասին։
    📅 Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին և 16։00-ին Best Western Plus Congress հյուրանոցում տեղի կունենան «Բաց դռների օր օդաչուների համար» և «Բաց դռների օր Wizz Air Pilot Academy-ի համար» հանդիպումները։
    Մանրամասները՝ հղումով։
    #գործընկերային_բովանդակություն

    Wizz Air-ը Երևանում հայտարարում է բաց դռների օր՝ օդաչուների համար — Infocom

    Գործընկերային բովանդակություն Wizz Air-ը՝ EMEA տարածաշրջանի էկոլոգիապես ամենակայուն ավիաընկերությունը, Հայաստանում հայտարարում է բաց դռների օր օդաչուների համար։ Այս տարվա հոկտեմբերի մեկին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնապես բացելով ավիաընկերության…

  • ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետև մենք…

    🗣 ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետև մենք զբաղված ենք իմպիչմենտի նախապատրաստություններով։ Մինչև ընտրություններ Փաշինյանը անդառնալի բաներ կարող է անել:
    🔸 Ես չեմ կարծում՝ Հայաստանում կլինի քաղաքական ուժ, որը ռևանշիզմի գաղափարախոսությամբ կմասնակցի ընտրությանը․ նման խոսույթ օգտագործում են Ալիևն ու ՔՊ-ն:
    [ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ] |aravot.am|