🗣️Աշխատանքը, որը տարվում է բոլոր գերիների ազատվելու և Հայաստան գալու համար, ամենօրյա է, ամենժամյա է, հուսով ենք, որ կկարողանանք հաջողություն ունենալ։📌 Այս մասին ասել է
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա նշել է՝ շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության նկարները։
❓ Դիտարկմանը, որ
կոչ է հնչում դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, Արմեն Գրիգորյանն ասաց.
🗣️ «Այդպիսի առաջարկությունները, ես չգիտեմ ինչպես են գնահատել այդ մարդիկ, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենալու, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքները մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել:
Նախկինում գերիները ազատվել են նաև բանակցային գործընթացների ընթացքում, և մեր գնահատականով պետք է շարունակել օգտագործել այն գործիքները, որոնք մենք հիմա օգտագործում ենք»: