Category: Infocom

  • Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պաշտոնական նամակով կրկին դիմել է Նի…

    ✉️ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պաշտոնական նամակով կրկին դիմել է Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին` Բաքու կանանց մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով:
    🗣 «Մենք պատրաստ ենք քննարկել պաշտոնապես համաձայնեցված տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ ամբողջ պատվիրակության, պատվիրակության սահմանափակ կազմով կամ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ այցի իրականացումը»,- նշել է նա։
    🔗 Կարդալ ավելին
    ✉️ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակներով դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին, ԿԽՄԿ նախագահին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին։ 📣 Նամակները վերաբերել են նախաձեռնությանը, որի շրջանակում նա մտադիր է կազմակերպել կանանց…

  • Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 31-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղե…

    🔸 Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 31-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։
    📣 Դատախազները նշել են, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իբր, օրինական է, և հայ գերիների ներկայացրած ապացույցները հիմք չեն տալիս դրա չեղյալ հայտարարման կամ փոփոխման համար։ Նրանք միջնորդել են չբավարարել բողոքները և անփոփոխ թողնել դատավճիռը։
    📌 Նախագահող դատավորը հայտարարել է վերաքննիչ բողոքների քննության ավարտի մասին: Դատավորների կոլեգիան հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար: |factor.am|

  • Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իսպանիայում ներգաղթյալների ներխուժումը: «Դա վատ կառա…

    🇺🇸🇪🇸 Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իսպանիայում ներգաղթյալների ներխուժումը:
    🗣 «Դա վատ կառավարում է, շատ լիբերալ օրենսդրություն։ Այն նման է հարյուր հազարավոր մարդկանց երկրի ներխուժմանը։
    🔸 Նույնը տեղի կունենա նաև մեզ հետ, եթե հանրապետականները չընտրվեն, միայն ավելի վատ՝ շատ ավելի լայն մասշտաբով»,- նշել է նա։ |news.am|
    🇪🇸🇲🇦 Իսպանիան զինվորականներ է տեղակայում Սեուտայում՝ Մարոկկոյի հետ սահմանին կարգուկանոնը վերականգնելու համար: 📌 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու մտել իսպանական էքսկլավ: 🗣 «Իրավիճակը լիակատար քաոսային է։…

  • Տեսանյութում ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալ…

    ❗️Տեսանյութում ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։ Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
    🗣 «Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։
    🔸 Մեր հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»,- գրել է նա։

  • Ֆրանսիան զորքեր, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ…

    🇫🇷🇪🇸 Ֆրանսիան զորքեր, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին՝ Սեուտայի ​​միգրացիոն ճգնաժամի պատճառով, X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
    🇪🇸 Իսպանիայում Սեուտայի սահմանն ապօրինի հատած 37 500 ներգաղթյալ արդեն վերադարձվել է Մարոկկո, հաղորդում է Euronews-ը։ ▪️Առնվազն 34 մարդ զոհվել է՝ փորձելով Մարոկկոյից լողալով հասնել Սեուտա։ 📌 Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է անկլավ, որտեղ սահմանների…

  • Իսպանիայում Սեուտայի սահմանն ապօրինի հատած 37 500 ներգաղթյալ արդեն վերադարձվել …

    🇪🇸 Իսպանիայում Սեուտայի սահմանն ապօրինի հատած 37 500 ներգաղթյալ արդեն վերադարձվել է Մարոկկո, հաղորդում է Euronews-ը։
    ▪️Առնվազն 34 մարդ զոհվել է՝ փորձելով Մարոկկոյից լողալով հասնել Սեուտա։
    📌 Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է անկլավ, որտեղ սահմանների զանգվածային հատումներն անվանել է «Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում»։ |news.am|
    🇪🇸🇪🇺 Եվրոպայում անհանգստություն են հայտնում իսպանական Սեուտա ավելի քան 60 000 անօրինական միգրանտների հոսքի պատճառով: 🇫🇮 Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավար Մարի Ռանտանենը հայտարարել է, որ Իսպանիան «բացարձակապես չի կարողացել իրականացնել Շենգենյան գոտու սահմանների պաշտպանությունը»։…

  • «Մուլտի Տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնայ…

    ❗️«Մուլտի Տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են քննչական կոմիտեից:
    ⚖️ «Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել տնային կալանք»,- հայտնել են ՔԿ-ից:

  • Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս մաս…

    ❗️Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
    📄 Որոշումը հուլիսի 30-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    📌 Այս պաշտոնում նշանակվելու է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։

  • Եվրոպայում անհանգստություն են հայտնում իսպանական Սեուտա ավելի քան 60 000 անօրին…

    🇪🇸🇪🇺 Եվրոպայում անհանգստություն են հայտնում իսպանական Սեուտա ավելի քան 60 000 անօրինական միգրանտների հոսքի պատճառով:
    🇫🇮 Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավար Մարի Ռանտանենը հայտարարել է, որ Իսպանիան «բացարձակապես չի կարողացել իրականացնել Շենգենյան գոտու սահմանների պաշտպանությունը»։ Ռանտանենն աջակցում է «Իսպանիայի նկատմամբ շենգենյան գոտու կանոնները կասեցնելու» Իտալիայի առաջարկությանը:
    🇫🇷 Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունիեսը Սեուտա հայտարարել է Իսպանիայի հետ սահմանին վերահսկողությունը խստացնելու մասին։ Մասնավորապես, նա սահմանի մոտ տեղակայել է արագ արձագանքման ոստիկանական ուժեր։
    🇳🇱 Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը հայտարարել է, որ իրավիճակը մտահոգիչ է։ Նա հույս է հայտնել, որ Իսպանիան հնարավոր ամեն բան կանի ԵՄ-ի սահմանները պաշտպանելու համար։
    ▪️ Իսպանական կողմի տվյալներով՝ առնվազն 18 մարդ է զոհվել Մարոկկոյից Սեուտա անցնելու փորձի ժամանակ։ Միգրանտները տարածք են մտել ինչպես ցամաքով, այնպես էլ՝ ծովով։ |armenpress.am|
    Լուսանկարը՝ Getty Images
    🇪🇸🇲🇦 Իսպանիան զինվորականներ է տեղակայում Սեուտայում՝ Մարոկկոյի հետ սահմանին կարգուկանոնը վերականգնելու համար: 📌 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու մտել իսպանական էքսկլավ: 🗣 «Իրավիճակը լիակատար քաոսային է։…