Category: Infocom

  • ԱԺ-ում իրավիճակը լարվեց. վեճ տեղի ունեցավ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարա…

    ԱԺ-ում իրավիճակը լարվեց. վեճ տեղի ունեցավ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։
    📹Տեսանյութը՝ NEWS.am-ի

  • Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Թուրք…

    🗣️ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան 📌 «Հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները», — ասել է Ֆիդանը:

  • Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախար…

    🇦🇲🇦🇿 Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը:
    [ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան]|armenpress.am|

  • ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. ՀՀ ԱԽ քարտուղար Նա նշել է…

    🇦🇲🇪🇺 ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. ՀՀ ԱԽ քարտուղար
    🔸 Նա նշել է, որ հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր հարաբերությունները կայուն զարգացման միտում ունեն:
    🔸 Նրա խոսքով՝ հարաբերությունները այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը։
    🔸 Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը:
     
    [ՀՀ ԱԽ]

  • Թեհրանում քննարկվել են Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող …

    🇦🇿🇮🇷 Թեհրանում քննարկվել են Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղին կառուցելու, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու հարցերը։
    🗣️ Այս մասին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ռովշան Ռուստամովը, որը Թեհրանում բանակցել է Իրանի երկաթուղային ադմինիստրացիայի ղեկավար Ջաբար Ալի Սարդրուդի հետ։ |azatutyun.am|

  • Բրիտանական կողմը որոշել է կասեցնել Վրաստանի հետ երկխոսությունը նախարարների մակա…

    🇬🇧🇬🇪 Բրիտանական կողմը որոշել է կասեցնել Վրաստանի հետ երկխոսությունը նախարարների մակարդակով, չեղարկվել են բարձր մակարդակի բանակցությունները պաշտպանության նախարարությունների շտաբների միջև, և կասեցվել է կիբերանվտանգության նոր ծրագիրը:
    🗣 Այս մասին «Интерпрессньюс»-ին հայտնել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։
    💬 Նրա խոսքով Մեծ Բրիտանիայի և Վրաստանի, ինչպես նաև արևմտյան այլ գործընկերների հետ հարաբերությունները «խաթարվել են վրացական կառավարության այս տարվա գործողությունների պատճառով»: |azatutyun.am|

  • Հյուսիսային Կորեան պայթեցրել է իր տարածքում միջկորեական ճանապարհների մի շարք հա…

    🇰🇵🇰🇷 Հյուսիսային Կորեան պայթեցրել է իր տարածքում միջկորեական ճանապարհների մի շարք հատվածներ։
    🔸 Պաշտոնական Փհենյանը նախազգուշացրել էր, որ մտադիր է «ամբողջովին անջատել» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Երկրները միացված են ճանապարհներով և երկաթգծերով, որոնք նախկինում ըկալվում էին որպես դրանց միջև համագործակցության խորհրդանիշներ։ |tert.am|

  • Վերջին 5 տարիներին հանցավորության աճը միջինում կազմել է 11.1%՝ կրճատվելով 0.7%-…

    📣 Վերջին 5 տարիներին հանցավորության աճը միջինում կազմել է 11.1%՝ կրճատվելով 0.7%-ով:
    📍 Հիմնական հանցատեսակներից վերջին 5 տարիներին աճել են՝
    — սպանության (միջինում աճը՝ 12.1%),
    — սպանության փորձի (միջինում աճը՝ 18.4%),
    — զենք–ռազմամթերքի ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 15.6%),
    — ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (միջինում աճը՝ 13.9%),
    — խուլիգանության (միջինում աճը՝ 23.2%),
    — թմրամիջոցների ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 46.6%),
    — խարդախությունների դեպքերը (միջինում աճը՝ 14%):
    🔸 Վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80%ը կատարվել է կենցաղային հողի վրա:
    [ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ խորհրդարանական լսումների ժամանակ]

  • Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկո…

    Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
    📉 Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ 6-9 աստիճանով։
    💧 Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • Ժնևում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանակա…

    🇦🇲🇫🇷 Ժնևում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելլիի հետ:
    🤝 Քսավիե Յակովելլին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին հանդիպման համար ու նշել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր:
    [ՀՀ ԱԺ]