Category: Infocom

  • Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին՝ ԵՄ պատվիրակութ…

    🇦🇲🇪🇺 Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ:
    🔸 Վարչապետը ընդգծել է ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ:
    🔸 Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ:
    🔸 Վասիլիս Մարագոսը հայտնել է ԵՄ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու ՀՀ Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
    🔗Կարդալ ավելին

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացնում է իր «հաղ…

    🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացնում է իր «հաղթանակի ծրագիրը», որն, ըստ նրա, կփոխի Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքը հօգուտ Կիևի։

    📃 Ծրագիրը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածից, հայտարարել է Զելենսկին՝ նշելով, որ եթե հիմա սկսեն շարժվել փաստաթղթով, պատերազմը կարող է ավարտվել ոչ ուշ, քան հաջորդ տարի։ Ծրագրի առաջին կետը, ըստ Զելենսկու, Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելն է։ Ենթադրվում է, որ այն ներառում է դաշնակիցներից թույլտվություն արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանի տարածքի խորքեր հարվածելու համար, դաշնակիցներից լրացուցիչ ռազմական ռեսուրսների ստացում, Մոսկվայի դեմ պատժամիջոցների ավելացում։
    🇷🇺 «Ռոյթեր»-ի փոխանցմամբ, Կրեմլն արդեն արձագանքել է «հաղթանակի պլանին»՝ Կիևին սթափության կոչ անելով. «Ուկրաինական ծրագիրը, հավանաբար, ԱՄՆ ծրագրի նման է՝ «մինչև վերջին ուկրաինացին» ՌԴ դեմ կռվելու մասին է», — հայտարարել է Դմիտրի Պեսկովը։|azatutyun.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հա…

    🇦🇲 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: 🗣️ Հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 🇷🇺🇮🇷 Ռուսական կողմը ևս հաստատել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը «3+3» ձևաչափով հանդիպմանը։…

  • «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել էր՝ Երևանում և մ…

    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել էր՝ Երևանում և մի շարք շրջաններում 2 օրվա ընթացքում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։ Հորդառատ անձրևները սպասվում են հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը։
    📌 Տեղումներին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։
    📣 «Վարորդներին հորդորում ենք տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», — հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

  • ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել Պաշտպանական անվտանգութ…

    🇦🇲🇺🇸 ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել Պաշտպանական անվտանգության հարցերով համագործակցության գործակալության տնօրեն Մայք Միլլերի, ԱՄՆ բանակի անվտանգության աջակցման հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Ալեն Փեփերի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, պաշտպանական քաղաքականության գրասենյակի տնօրեն Թրեսա Գուենովի հետ։
    🔸 Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
    [ՀՀ ՊՆ]

  • ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջա…

    🇺🇸🇦🇲🇦🇿 ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կախված է կողմերից, ոչ թե ԱՄՆ-ից:
    💬 Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ: |azatutyun.am|

  • ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ե…

    🇦🇲🇹🇷 ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։

  • Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին ՀՀ կողմից փոխանցված առ…

    ❗️Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին ՀՀ կողմից փոխանցված առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել:
    [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան] |armeniasputnik.am|

  • Հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փող…

    🚗 Հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում:
    🚧 Մասնավորապես, Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Այս տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել…

    📌 Այս տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել․ Աննա Վարդապետյան
    ❗️Գլխավոր դատախազը ԱԺ-ում հայտնեց, որ մահվան դեպքերից միայն 4-ը տեղի է ունեցել հակառակորդի կրակոցի արդյունքում, մնացած դեպքերը գրանցվել են ոչ մարտական պայմաններում (ավտովթար, ինքնասպանություն, սպանություն, զենքի հետ վարվելու կանոնների խախտում, հիվանդություն)։
    ⚖️ Ավելի ուշ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն էլ հայտարարեց, որ բանակում մահվան դեպքերը բացահայտվում են հաշված օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում։ Նրա խոսքով, ոչ մարտական ​​պայմաններում զինվորականների մահվան դեպքերը 100 տոկոս բացահայտման գործակից ունեն։