Category: Infocom

  • ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագ…

    📣 ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակում իրականացվելու է Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլը։
    🚰 ՀՀ կառավարությունը ներգրավում է շուրջ 70 մլն եվրո վարկ ոռոգման և խմելու ջրամատակարարման ծառայությունների որակը բարելավելու նպատակով։
    [Ջրային կոմիտե]

  • Շուրջ 2 շաբաթից ավելի է՝ ՌԴ-ից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների թո…

    🇬🇪🚛 Շուրջ 2 շաբաթից ավելի է՝ ՌԴ-ից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան:
    🇦🇲💬 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր ասել է, որ ըստ Թբիլիսիից ստացված պարզաբանման՝ Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը «ինչ-որ ապրանքների հետ կապված ինչ-որ ռիսկեր է տեսել»:
    🗣 «Մեզ համար էլ է անհասկանալի: Այնուամենայնիվ ես խնդրել եմ պարզաբանում՝ այդ ինչ ռիսկերի մասին է խոսքը, որ եթե իրականում կա նման բան, մենք նույնպես պատասխանենք, մեր տնտեսավորղներն էլ իմանան՝ ինչը կարելի է, ինչը՝ չէ», — ասել է Պապոյանը՝ հավելելով, որ վրացական կողմից դեռ պատասխան չեն ստացել: |azatutyun.am|

  • Հայաստանում մեքենաներում տեղադրվող գազաբալոնների վկայագրման ամբողջ գործընթացը կ…

    ‼️ Հայաստանում մեքենաներում տեղադրվող գազաբալոնների վկայագրման ամբողջ գործընթացը կդառնա պարտադիր տեսագրվող՝ կեղծ տվյալների մուտքագրումը և անբարեխիղճ տնտեսվարողների մեքենայությունները կանխելու նպատակով։
    Համապատասխան որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստին:
    🎞 Լիցենզավորված կազմակերպությունները պարտավոր կլինեն պահպանել տեսագրությունները արտադրական բազաներում առնվազն վեց ամիս ժամկետով։ |civilnet.am|

  • Հայաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության պատճառով տարածաշրջանու…

    🇦🇲 Հայաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության պատճառով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով:
    🔸 Ակնհայտ է, որ մենք չենք կարող մեծ ազդեցություն ունենալ այդ իրավիճակի վրա, ուստի մեր անելիքն է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ, եթե լինեն հնարավորություններ դրական ազդեցություն ունենալու, մենք կուզեինք, բայց, ինչպես ասել եմ՝ մենք փոքր պետություն ենք և կարող ենք ընդամենը խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին:
    🗣 Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: |armenpress.am|

  • Ակադեմիական քաղաքի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2027-ին. գործադիրը հաստատ…

    Ակադեմիական քաղաքի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2027-ին. գործադիրը հաստատեց ծրագրի զարգացման նոր հայեցակարգը
    📝 Ինչ փուլերով են իրականացվելու Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները՝
    🔻 2025-2030թթ. — տարածքի նախապատրաստման կարևորագույն իրավական, տեխնիկական, ենթակառուցվածքային և բնապահպանական աշխատանքների, բուհական համակարգում բարեփոխումների օրակարգին համահունչ աշխատանքներըի իրականացում և այլն.
    🔻 2027-2030թթ. — Տեխնոլոգիական կլաստերի, ուսանողական կացարանների, միջազգային մեկ բուհի կառուցում.
    🔻 2030-2034թթ. — Կրթական, Արվեստների և Սպայական կլաստերների, միջազգային բուհերի համար նախատեսված տարածքների, աշխատակիցների կացարանային ֆոնդի, ազգային ստադիոնի կառուցում և այլն.
    🔻 2034-ից հետո — տարածքի գլխավոր հատակագծի ամբողջական ծավալով կառուցապատում՝ Դասական և Բժշկական կլաստերների ավելացում, երկաթուղային կայարանի կառուցում
    💰 Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ ուսումնասիրությունը կավարտվի մարտ ամսվա ընթացքում:

  • Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի…

    ‼️ Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի:
    Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստին:
    📌 Հայտարարագրման ենթակա չեն լինի նաև՝
    🔸 վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման,
    🔸 ընտանիքի անդամներից ստացվող գումարները,
    🔸 ժառանգության, նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող անձից մինչև 1 մլն դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը, դրամական միջոցները, և այլն:
    🔗 Կարդալ ավելին

  • #գիտարբուք Արամ Վարտիկյանի հետ․ Միասին միայնակ․ օտարումն ու սոցիալական համերաշխո…

    #գիտարբուք Արամ Վարտիկյանի հետ․ Միասին միայնակ․ օտարումն ու սոցիալական համերաշխությունը Հայաստանում
    Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Արամ Վարտիկյանի հետ քննարկել ենք․
    — ինչ է օտարումը, ինչպես է դրսևորվում այն,
    — օտարում հասկացության դրսևորումներն ըստ Սիմանի,
    — հասարակական գործընթացները և որտեղ տեղի են ունենում օտարման չափումները,
    — անարխիզմն ու համախմբվածությունը, և երբ է օտարումը դառնում ընտրություն,
    — աշխատանքից իսպառ հոգնածությունն ու Սիզիփոսը,
    — սոցիալական համերաշխությունն ու դրա հեռանկարները,
    — օտարվում է արդյոք մարդն իր առողջությունից, և օրենքներին, որոշումներին համերաշխ չլինելը,
    — ում է ձեռնտու օտարումը։

    #գիտարբուք Արամ Վարտիկյանի հետ․ Միասին միայնակ․ օտարումն ու սոցիալական համերաշխությունը Հայաստանում

    #infocom #ինֆոքոմ #գիտարբուք
    Բոլոր գիտարբուքները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyeoJs147cRUZFtxwFzYyJtt
    ________________
    #գիտարբուք սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Արամ Վարտիկյանի հետ։
    2:24 Ինչ է օտարումը, ինչպես է դրսևորվում այն…

  • ԱԳ նախարարի տեղակալը ԿԽՄԿ փոխնախագահի հետ խոսել է Բաքվում պահվող հայ անձանց խնդ…

    📌 ԱԳ նախարարի տեղակալը ԿԽՄԿ փոխնախագահի հետ խոսել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտության մասին:
    📌 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ հանդիպել է երեկ Ժնևում:
    [ՀՀ ԱԳՆ]

  • «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանավորումը…

    👨‍⚖️ «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է տնային կալանքի:
    🗣 Այդ մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
    📌 Գալստյանը կալանավորվել էր Վաղարշապատում ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
    Դատարանը 2 ամսով կալանավորեց «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։ 🔸 Այս մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Սոս Հակոբյանը՝ դատարանի որոշումը համարելով անարդար եւ ապօրինի։ 📌 Հակոբյանը ասել է, որ որոշումը սահմանված ժամկետում բողոքարկվելու…

  • Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությ…

    ‼️ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Այս մասին հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    🗣️ «Խնդիրը գնահատվել է նաև կառավարության կողմից, կազմակերպվել է խորհրդակցություն և որոշվել է կասեցնել ժամանակացույցի գործողությունը։
    💧 Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որից հետո կհրապարակվի 2024–2025 թթ. բարելավված ջրամատակարարման ժամանակացույց»,- գրել է նախարարը։
    💧 «Վեոլիա ջուր»-ը պարզաբանում է՝ տարվա ընթացքում, հատկապես ամռան ամիսներին, ջրամատակարարման ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ պայմանավորված տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացումով, եղանակային գործոններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24% նվազմամբ և…