Category: Infocom

  • Այս ահաբեկչական ռեժիմը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, հայտարարել է Թրամ…

    🇺🇸 🗣 Այս ահաբեկչական ռեժիմը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, հայտարարել է Թրամփը՝ պնդելով, որ Իրանը մերժել է միջուկային հավակնություններից հրաժարվելու յուրաքանչյուր հնարավորություն, և ԱՄՆ այլևս չի կարող հանդուրժել դա.
    «Այդ պատճառով Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացնում են լայնածավալ և շարունակական գործողություն՝ կանխելու այս չար, ծայրահեղական բռնապետության սպառնալիքը Ամերիկային և մեր ազգային անվտանգության կենսական շահերին։
    🔥 Մենք ոչնչացնելու ենք նրանց հրթիռները և հիմնահատակ կքանդենք նրանց հրթիռային արդյունաբերությունը։
    🔸 Մենք ոչնչացնելու ենք նրանց նավատորմը։ Մենք կապահովենք, որ տարածաշրջանի ահաբեկչական խմբերը այլևս չկարողանան ապակայունացնել տարածաշրջանը կամ աշխարհը և հարձակվել մեր ուժերի վրա։ Եվ մենք կապահովենք, որ Իրանը միջուկային զենք չստանա»,- ասել է Թրամփը։
    🇺🇸 🗣 «Մենք լայնամասշտաբ ռազմական գործողություն ենք սկսել Իրանում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը երեկ դժգոհել էր Իրանի հետ բանակցություններից։ ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա Reuters-ին հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ հարվածները իրականացվում են օդից և ջրից։

  • «Մենք լայնամասշտաբ ռազմական գործողություն ենք սկսել Իրանում»,- հայտարարել է ԱՄ…

    🇺🇸 🗣 «Մենք լայնամասշտաբ ռազմական գործողություն ենք սկսել Իրանում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը երեկ դժգոհել էր Իրանի հետ բանակցություններից։
    ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա Reuters-ին հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ հարվածները իրականացվում են օդից և ջրից։

  • «Իսրայելի պետությունը նախահարձակ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելի պետությանը ս…

    🇮🇱 «Իսրայելի պետությունը նախահարձակ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
    🇺🇸 Ըստ Reuters-ի՝ իսրայելական պաշտպանության ոլորտի մի պաշտոնյա ասել է, որ գործողությունը ամիսներ շարունակ պլանավորվել է Վաշինգտոնի հետ համակարգմամբ։
    📌 Իսրայելի հարվածը տեղի է
    ունենում Իրան-ԱՄՆ բանակցությունների եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի բազմակի նախազգուշացումների ֆոնին, որ նրանք կհարվածեն Իրանին, եթե նա շարունակի իր միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերը։
    🇮🇱 🇮🇷 Իսրայելը առավոտյան հարվածել է Իրանին, հաղորդում է Jerusalem post-ը։ 📢 Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացում է տարածել՝ կոչ անելով երկրի քաղաքացիներին մնալ պաշտպանված տարածքների կամ ապաստարանների մոտ։

  • Իրանական Tasnim գործակալությունը հայտնում է, որ Թեհրանում պայթյունի ձայներ են լ…

    Իրանական Tasnim գործակալությունը հայտնում է, որ Թեհրանում պայթյունի ձայներ են լսվել, խիտ ծխի ամպ է տեսանելի։
    Իրանական IRIB-ը նշում է շուրջ 5 կետերում պայթյունի մասին։
    📷 Tasnim
    🇮🇱 🇮🇷 Իսրայելը առավոտյան հարվածել է Իրանին, հաղորդում է Jerusalem post-ը։ 📢 Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացում է տարածել՝ կոչ անելով երկրի քաղաքացիներին մնալ պաշտպանված տարածքների կամ ապաստարանների մոտ։

  • Իսրայելը առավոտյան հարվածել է Իրանին, հաղորդում է Jerusalem post-ը։ Իսրայելի պ…

    🇮🇱 🇮🇷 Իսրայելը առավոտյան հարվածել է Իրանին, հաղորդում է Jerusalem post-ը։
    📢 Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացում է տարածել՝ կոչ անելով երկրի քաղաքացիներին մնալ պաշտպանված տարածքների կամ ապաստարանների մոտ։

  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում …

    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
    🔸 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
    🔸 Վարդենյաց լեռնանցքը և Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    🔸 Լոռու, Սյունիքի մարզերի, Վեդի-Լանջառ ավտոճանապարհները, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորանները, Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • «Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»,- հայ…

    🗣 «Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»,- հայտարարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը.
    🔸 «Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:
    📌 Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է:
    Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»,- ասել է նախագահը՝ ի պատասխան newsline.am-ի հարցին։

  • Մեծ Բրիտանիան ժամանակավորապես տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին՝ …

    🇬🇧🇮🇷 Մեծ Բրիտանիան ժամանակավորապես տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին՝ տարածաշրջանում ռազմական հակամարտության սպառնալիքի պատճառով։
    🔸 Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։ |shantnews.am|

  • #Գիտարբուք՝ «Արցախի հելլենիստական և վաղ քրիտոնեական մշակույթը հնագիտական պեղումն…

    #Գիտարբուք՝ «Արցախի հելլենիստական և վաղ քրիտոնեական մշակույթը հնագիտական պեղումների լույսի ներքո» թեմայով
    Պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝
    — Արցախի Տիգրանակերտի պեղումներն ու ստացված արդյունքները,
    — պետումներն Ամարասում,
    — պեղումները Վաճառում։
    Մարտի 2-ին՝ ժամը 20։00-ին սպասում ենք Ձեզ «Էպոս» ակումբում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

  • Democracy on the Frontline: Georgia, Armenia, and Global Backsliding Tigran Grig…

    📍Democracy on the Frontline: Georgia, Armenia, and Global Backsliding
    🗣️ Tigran Grigoryan’s guest is Laura Thornton, Senior Director at the McCain Institute, discussing democratic backsliding in Georgia, its implications for Armenia, and the global challenges facing democracy today. They explore foreign influence, local vulnerabilities, and what civil societies can do to defend democratic norms.

    Democracy on the Frontline: Georgia, Armenia, and Global Backsliding

    #infocom #ինֆոքոմ
    Tigran Grigoryan’s guest is Laura Thornton, Senior Director at the McCain Institute, discussing democratic backsliding in Georgia, its implications for Armenia, and the global challenges facing democracy today. They explore foreign influence…