Category: Infocom

  • Հոկտեմբերի 7-ին WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Հայաստան էր ժամանել աշխարհահռչ…

    🔸 Հոկտեմբերի 7-ին WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայր Ռոդրիգո Մեսսիին։ Ռոդրիգո Մեսսին «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու:
    🗣 «Շնորհակալ եմ հրավերի համար։ Ցանկանում եմ ասել բոլոր հայերին, որ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է Հայաստանը շարունակաբար զարգանում տեխնոլոգիական ոլորտում, ինձ համար հատկապես գրավիչ է ստարտափ էկոհամարգի զարգացումները։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ Հայաստանում հյուրընկալելու և այս միջոցառմանը մասնակցելու հնարավորության համար։ Հուսով եմ, որ սա դեռ նոր հաջողությունների և նվաճումների սկիզբն է դառնալու»։
    [WCIT2024/DigiTec]
    🔗Կարդալ ավելին

  • «Զանգեզուրի միջանցքի թեման, հավանաբար, շոշափվել է Պուտինի՝ Փաշինյանի և Ալիևի հե…

    🇦🇲🇷🇺🇦🇿 «Զանգեզուրի միջանցքի թեման, հավանաբար, շոշափվել է Պուտինի՝ Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած առանձին հանդիպումներում»․ Դմիտրի Պեսկով

    🗣 «Պուտինն առանձին-առանձին խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում եղել է, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

  • Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը վերջի…

    🗣 Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը վերջին ամիսների ընթացքում բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն են ունեցել։
    🔸 «Փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաև բավականին մանրամասն մենք խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ:
    🔸 Հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի շրջանակում բավականին մանրամասն քննարկել ենք մեր համագործակցությանը վերաբերող հարցեր Միխայիլ Միշուստինի հետ: Եվ այսօր էլ, իհարկե, լավ հնարավորություն է ի մի բերել այդ քննարկումները և ուրախ եմ այդ հնարավորության համար»:

  • Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝

    🔸 14 անշարժ գույք,
    🔸 8 շարժական գույք,
    🔸 5 իրավաբանական անձանցում մասնակցություն,
    🔸 5 միլիարդ 92 միլիոն դրամ:

  • Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանը Վլադիմիր …

    🇦🇲🇷🇺 Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
    📌 Հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտնել է ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառության զգալի աճի մասին։
    🗣 «Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա կնշանակի, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է»,- ասել է Պուտինը։
    📌 Վլադիմիր Պուտինը հայտնել է նաև, որ սպասում է Փաշինյանին Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։

  • Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ո…

    🇷🇺🇦🇿 Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

    🔸 Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ բազմաթիվ հեռանկարային նախագծեր ունեն․ «Բազմաթիվ լավ, հետաքրքիր նախագծեր կան ինչպես էներգետիկայի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, և դրանք բոլորը խոստումնալից են, բոլորն էլ իրական, կենդանի նախագծեր են՝ երկկողմ և բազմակողմ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
    🔸 Ալիևը նշել է, որ Պուտինի՝ Բաքու պետական ​​այցից հետո երկկողմ հարաբերությունների դինամիկան բավականին նկատելի է․ «Եղել են բազմաթիվ շփումներ տարբեր կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ կառավարության անդամների մակարդակով»,- ասել է Ալիևը։ |tass.ru|

  • «Դոմուս»-ում հրդեհի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենս…

    🔥 «Դոմուս»-ում հրդեհի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։
    📍 Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    💰 Նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։
    [ՔԿ խոսնակ]

  • Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից բռ…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից բռնագանձել՝
    🔸29 անշարժ գույք,
    🔸8 իրավաբանական անձանցում մասնակցություն,
    🔸2 միլիարդ 551 մլն 100 հազար դրամ:

  • Երևանը հուսով է՝ Ադրբեջանը կստորագրի հոդվածներից 16-ը մինչև նոյեմբերի 11-22-ը Բ…

    🇦🇲🇦🇿 Երևանը հուսով է՝ Ադրբեջանը կստորագրի հոդվածներից 16-ը մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը:
    🗣 Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում:
    💬 «Եթե միայն մենք լինեինք, մենք այն կստորագրեինք հենց հիմա, այսօր։ Բայց մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»,- ասել է Խաչատուրյանը։ |factor.am|

  • Իլոն Մասկն ուղերձ է հղել Երևանում անցկացված WCIT2024-ի մասնակիցներին և խոսել St…

    ❗️ Իլոն Մասկն ուղերձ է հղել Երևանում անցկացված WCIT2024-ի մասնակիցներին և խոսել Starlink-ը Հայաստան բերելու մասին:
    🗣 «Ողջունում եմ բոլորին: Ցավում եմ, որ այս անգամ չկարողացա լինել Երևանում, բայց հուսով եմ հաջորդ անգամ անձամբ ներկա գտնվել: Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ հիանալի նախագծեր իրականացնելու գաղափարով՝ տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց ու թափանցիկ Արհեստական բանականության զարգացում, որն էլ ավելի կընդլայնի մարդկային ճանաչողության սահմանները»,-ասված է Իլոն Մասկի ուղերձում: 
    📍 Ուղերձը հնչեցրել է Viki, Pixel Labs, ինչպես նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին պատկանող Play Time Ventures ներդրումային ընկերության գործադիր տնօրեն, Սիլիկոնյան հովտի ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմյանը: |armenpress.am|