Category: Infocom

  • Խոր մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող …

    📣 Խոր մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց՝ ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների…

  • Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է իր գործունեության 2-ամյակը, ին…

    🇦🇲🇪🇺 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է իր գործունեության 2-ամյակը, ինչպես նաև առաքելության երկարաձգումը ևս 2 տարով:
    🗣️ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է. «Երկու կողմն էլ [Հայաստանն ու Ադրբեջանը -խմբ.] ամրաշինական աշխատանքներ է անում իր դիրքերում, ես չեմ կարող ասել, թե կողմերն ինչի են պատրաստվում, իսկ նպատակի մասին հարցերը կարող եք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչություններին տալ», — շեշտեց նա:
    📌 Նրա խոսքով՝ իհարկե, Բրյուսելում էլ գիտեն, որ Ադրբեջանն այնքան էլ երջանիկ չէ իրենց ներկայությունից. «Ես կարող եմ միայն ասել, որ մենք հետևում ենք սահմանի իրավիճակին: Մենք չենք լրտեսում, դիտարկում ենք, թե ինչ են անում երկու կողմերը, պատկեր ենք ստանում դրանից ու Բրյուսելին զեկուցում, ո՛չ լրտեսում ենք, ո՛չ էլ որևէ մեկին վնասում»։ |azatutyun.am|

  • Մարտ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստ…

    🌡️ Մարտ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։
    🌞Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Աշխատանքը, որը տարվում է բոլոր գերիների ազատվելու և Հայաստան գալու համար, ամենօր…

    🗣️Աշխատանքը, որը տարվում է բոլոր գերիների ազատվելու և Հայաստան գալու համար, ամենօրյա է, ամենժամյա է, հուսով ենք, որ կկարողանանք հաջողություն ունենալ։
    📌 Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա նշել է՝ շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության նկարները։
    Դիտարկմանը, որ կոչ է հնչում դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, Արմեն Գրիգորյանն ասաց.
    🗣️ «Այդպիսի առաջարկությունները, ես չգիտեմ ինչպես են գնահատել այդ մարդիկ, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենալու, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքները մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել: Նախկինում գերիները ազատվել են նաև բանակցային գործընթացների ընթացքում, և մեր գնահատականով պետք է շարունակել օգտագործել այն գործիքները, որոնք մենք հիմա օգտագործում ենք»:

  • Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորվա…

    🤝 Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, մասնակցել են ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի պատվիրակությունները։
    🗣️
    ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ նիստը ևս մեկ քայլ է՝ ուղղված ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը։
    📌 «Մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարելավման համար»:

  • «365 օր»՝ 110, «10 ուղևորություն»՝ 80518․ միասնական տոմսային համակարգի ո՞ր փաթեթ…

    «365 օր»՝ 110, «10 ուղևորություն»՝ 80518․ միասնական տոմսային համակարգի ո՞ր փաթեթներն են նախընտրում գնել ուղևորները
    2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է միասնական տոմսային համակարգի 123 293 փաթեթ։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ ամենաշատը ձեռք է բերվել «10 ուղևորություն» տոմսային փաթեթը։
    Երկարաժամկետ փաթեթներ ձեռք բերած ուղևորների միայն 60%-ն է վճարել դրանց համար՝ ամբողջական կամ զեղչված արժեքի չափով, մյուս 40%-ը երկարաժամկետ փաթեթները ձեռք է բերել՝ օգտվելով անվճար երթևեկելու արտոնություններից։ «365 օր» փաթեթն ամբողջական արժեքով՝ 90 հազար դրամով, ձեռք է բերել 56 ուղևոր, ևս 54-ը փաթեթը ձեռք են բերել զեղչով, իսկ 6 361 մարդ մեկ տարվա փաթեթը ձեռք է բերել անվճար։
  • Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համա…

    🇮🇷 Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։
    💬 Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը հայտնել է, որ Եվրասիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը թույլ է տալիս իրանական ապրանքների 87%-ը զրոյական մաքսատուրքով արտահանել միության անդամ երկրներ, ինչպես նաև ներմուծել այդ երկրների ապրանքները զրոյական մաքսատուրքով։
    🗣 «Այս միության անդամ երկրներն ունեն 240 միլիոն ընդհանուր բնակչություն, ուստի այն հսկայական շուկա է, որը կարելի է օգտագործել»,- ասել է նախարարը։ |civilnet.am|

  • Վարդան Ղուկասյանը (Դոգ) այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում՝ Հենդերսոն …

    ‼️ Վարդան Ղուկասյանը (Դոգ) այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER). «Հետք»
    💬 Երեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է կորել կապը կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Ըստ հայտարարության՝ փետրվարի 21-ից Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսօր նրա աջակիցները բողոքի ցույց են իրականացնելու ԱՄՆ դեսպանատան դիմաց։
    🇺🇸 ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների։ Հենց այս համակարգի միջոցով էլ «Հետք»-ը գտել է Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկությունը։

  • «Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռու…

    🔸 «Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը:
    🔸 Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես ՀՀ ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն: Եթե ոչ մենք, ապա ո՞վ, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»:
    🗣 Այս մասին X-ում գրել է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը՝ նշելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

  • Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցություններ…

    🇹🇷🇺🇸🇷🇺 Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։ Հանդիպումը տևել է 6,5 ժամ: 📌 Բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար մեկնաբանությունների։ Մոսկվայի ժամանակով 16:20-ի սահմաններում ռուսական պատվիրակության մեքենան…