‼️ Երևանի քաղաքապետարանը սկսել է փոսալցման աշխատանքներ։ «Ինֆոքոմը» մոնիտորինգի է ենթարկում արվող աշխատանքը՝ ակնկալելով նաև ընթերցողների աջակցությամբ։
Երթևեկելի վնասված մասի կտրումից հետո առնվազն 72 ժամվա ընթացքում պետք է իրականացվի փոսալցման աշխատանքը՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։
Եթե Ձեր վարչական շրջանում իրականացվում են փոսալցման աշխատանքներ, որոնք, սակայն, չեն համապատասխանել նշված ժամկետներին կամ նկատել եք այլ թերություններ, գրեք մեր Ֆեյսբուքյան էջին կամ press@infocom.am էլ․ հասցեին՝ ուղարկելով տվյալ հատվածի լուսանկարը և հայտնաբերված թերությունը։