Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահնե…

🇷🇺🇮🇷 Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռայիսիի միջև:
📌 Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով: Իբրահիմ Ռայիսին իր հերթին նշել է, որ Իրանի գործողությունները հարկադրված են եղել և սահմանափակ բնույթ են կրել: Նա ընդգծել է, որ Թեհրանի շահագրգռված չէ լարվածության հետագա սրման հարցում:
🤝 Երկու կողմից էլ արձանագրվել է, որ Մերձավոր Արևելքում ներկա իրադարձությունների հիմնական պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության չլուծված լինելն է: [Կրեմլի մամուլի ծառայություն] |armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *