Category: Infocom

  • Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սահմռկեցուցիչ հանցագործություն է տեղի ունեցել …

    🗣 Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սահմռկեցուցիչ հանցագործություն է տեղի ունեցել պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ: 🔸Պետությունը ոտքով, գլխով պատասխանատու է այդ անձի համար, որովհետև նա ձերբակալված է։ Այս նոր ձեռագիրը չպետք է գործելաոճ…

  • Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը թեժանում է։ Բախումներ են տեղի ունենո…

    ❗️ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը թեժանում է։ 📌 Բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։ ՆԳՆ պաշտոնական տվյալներով՝ այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 4 մարդ, սակայն նրանց թիվը գնալով ավելանում է։ |tert.am|

  • ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչով դիմել են Եվրոպայի խորհրդի…

    📢 ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչով դիմել են Եվրոպայի խորհրդին.
    🇦🇲 «Հայաստանում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։
    ⚖️ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։
    ❗️ Հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները»:

  • Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահնե…

    🇷🇺🇮🇷 Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռայիսիի միջև:
    📌 Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով: Իբրահիմ Ռայիսին իր հերթին նշել է, որ Իրանի գործողությունները հարկադրված են եղել և սահմանափակ բնույթ են կրել: Նա ընդգծել է, որ Թեհրանի շահագրգռված չէ լարվածության հետագա սրման հարցում:
    🤝 Երկու կողմից էլ արձանագրվել է, որ Մերձավոր Արևելքում ներկա իրադարձությունների հիմնական պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության չլուծված լինելն է: [Կրեմլի մամուլի ծառայություն] |armenpress.am|

  • ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ …

    🗣 ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին: 📌 Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա…

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է՝ Երևանն իսկապես կրճ…

    📌 ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է՝ Երևանն իսկապես կրճատել է դաշինքում իր գործունեության ծավալը։
    🗣 «Աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են սովորական ռեժիմով։ Այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար», – ասել է Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում։
    🔸Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի նման դաշինքին մասնակցելն իրավասություն է, որի շնորհիվ խելամիտ մոտեցմամբ կազմակերպության անդամը հնարավորություն ունի լիարժեք ապահովել ազգային անվտանգությունը։ Կառույցի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նույն մակարդակով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարությունից։ |factor.am|

  • Մեկ տարվա ընթացքում 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ թմրանյութերի ապօրին…

    ⚖️ Մեկ տարվա ընթացքում 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով |hetq.am|

    🔸 Տարեցտարի ավելանում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդման ենթարկված անչափահասների թիվը: 2018-2023թթ. 36 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
    📌 Դատարանի առջև կանգնած անչափահասներն ավելի շատ եղել են Երևանից, Արարատի և Արմավիրի մարզերից:

  • Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մե…

    Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: 🔸Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։ [ՀՀ ՊՆ]

  • ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին առկ…

    🇮🇷 ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, երկու երկրներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։
    🗣 «Լարվածության աճը վնաս է և տարածաշրջանի ժողովուրդների, և Հայաստանի ու Ադրբեջանի հարևանների համար։ Մենք երկու կողմին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության շուրջ երկխոսությունը։ Կարծում ենք՝ լարվածությունը նվազեցնելու կարևոր գործոններից է երկխոսությունը, ինչպես նաև ինքնիշխանությունը հարգելը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը»,- այսօր՝ ապրիլի 16-ին հրավիրված ասուլիսին ասել է դեսպանը։|civilnet.am|

  • Երևանի քաղաքապետարանը սկսել է փոսալցման աշխատանքներ։ «Ինֆոքոմը» մոնիտորինգի է ե…

    ‼️ Երևանի քաղաքապետարանը սկսել է փոսալցման աշխատանքներ։ «Ինֆոքոմը» մոնիտորինգի է ենթարկում արվող աշխատանքը՝ ակնկալելով նաև ընթերցողների աջակցությամբ։
    Երթևեկելի վնասված մասի կտրումից հետո առնվազն 72 ժամվա ընթացքում պետք է իրականացվի փոսալցման աշխատանքը՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։
    Եթե Ձեր վարչական շրջանում իրականացվում են փոսալցման աշխատանքներ, որոնք, սակայն, չեն համապատասխանել նշված ժամկետներին կամ նկատել եք այլ թերություններ, գրեք մեր Ֆեյսբուքյան էջին կամ press@infocom.am էլ․ հասցեին՝ ուղարկելով տվյալ հատվածի լուսանկարը և հայտնաբերված թերությունը։