Category: Infocom

  • «Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մա…

    🇦🇲🇷🇺 «Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման:
    📌 Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ է պատգամվել ընդհանուր հերոսական պատմությամբ: Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին»։
    [ՀՀ-ում ՌԴ դեսպանություն]

  • Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ի…

    🇦🇲🇺🇸 Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ Անկախության տոնի առթիվ ուղերձում։
    🗣 «Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը», — նշել է Էնթոնի Բլինքենը:
    📌 ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը՝ Նահանգները հպարտ է շարունակելու աջակցել Հայաստանին, որը դառնում է ժողովրդավարական համայնքի ծաղկուն անդամ: |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ. «2018 թվականի Ժողովրդական,…

    Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ.
    🗣 «2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա: Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն:
    🔸 Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել և «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց և հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է:
    🔸 Կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ:
    📌 Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով», — նշված է ուղերձում։

  • Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն բր…

    🏋🏻‍♂️ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն բրոնզե մեդալակիր։
    🥈19-ամյա մարզուհին նաև հրում վարժությունում դարձավ փոքր արծաթե մեդալակիր՝ գլխավերևում պահելով 110 կիլոգրամանոց ծանրաձողը:

  • Մաթեմատիկան, ոչ ակնհայտ լուծումներն ու անվերջությունը / Փոքրումեծ հարցեր #1Մաթեմ…

    Մաթեմատիկան, ոչ ակնհայտ լուծումներն ու անվերջությունը / Փոքրումեծ հարցեր #1
    🖥⛹️‍♂️Մաթեմատիկան, ծրագրավորումն ու բասկետբոլը 12-ամյա Լևոնի սիրելի զբաղմունքներն են: Նա երազում է բժիշկ դառնալ։
    Լևոնը #փոքրումեծ հարցեր ունի մաթեմատիկայի չլուծված խնդիրների, անվերջության մասին պատկերացումների և ոչ ակնհայտ լուծումների վերաբերյալ։
    🔍 Այս հարցերի պատասխանները գտնելու գործում Լևոնին օգնում է Կենսաինֆորմատիկայի ինստիտուտի կրտսեր հետազոտող Լուսինե Ադունցը, որը զբաղվում է կիրառական մաթեմատիկայով և Լևոնի նման սիրում է հետաքրքիր խնդիրներ լուծել։
    🚀 Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։
    🔬 Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում:
    📅 Հոկտեմբերի 1-6
    🕒 Ամեն օր՝ 15։00-21:00
    📍 Ազատության հրապարակ
    👩‍🔬👨‍🔬 Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝
    — բացահայտելու գիտության գաղտնիքները,
    — հանդիպելու փորձառու գիտնականների հետ,
    — մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։

    Մաթեմատիկան, ոչ ակնհայտ լուծումներն ու անվերջությունը / Փոքրումեծ հարցեր #1

    #infocom #ինֆոքոմ #փոքրումեծՀարցեր
    Մաթեմատիկան, ծրագրավորումն ու բասկետբոլը 12-ամյա Լևոնի սիրելի զբաղմունքներն են: Նա երազում է բժիշկ դառնալ։
    Լևոնը #փոքրումեծ հարցեր ունի մաթեմատիկայի չլուծված խնդիրների, անվերջության մասին պատկերացումների և ոչ ակնհայտ…

  • Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմ…

    🚗 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Թամրուչի փողոցը՝ Թամրուչի փ. — Վախթանգովի փ. խաչմերուկից մինչև Թամրուչի փ. — Ն. Սաֆարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։
    [Երևանի քաղաքապետարան]

  • ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հա…

    🤝 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։
    🗣 «Քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Շեշտել ենք նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
    ❗️Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին»,- գրել է Գրիգորյանը։

  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքված հաշտության…

    ⚖️ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի կփոխանցվի 200 միլիոն դրամ:

  • Ուկրաինան պետծառայողներին և զինվորականներին արգելել է Telegram օգտագործել: Բացա…

    🇺🇦 Ուկրաինան պետծառայողներին և զինվորականներին արգելել է Telegram օգտագործել: Բացառություն կարվի միայն այն դեպքում, եթե Telegram-ի օգտագործումը պաշտոնական պարտականություն է։
    📌 Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները նշել են, որ ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է Telegram-ը կիբեռհարձակումների, ֆիշինգի և վնասակար ծրագրային ապահովումների տարածման, ինչպես նաև օգտատերերի գտնվելու վայրը պարզելու և հրթիռային հարվածները կարգավորելու համար:
    📌 Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները հասանելիություն ունեն Telegram-ի օգտատերերի անձնական նամակագրությանը:
    [Ուկրաինայի Գերագույն ռադա]|hetq.am|

  • Ուկրաինան պետծառայողներին և զինվորականներին արգելել է Telegram օգտագործել: Բացա…

    🇺🇦 Ուկրաինան պետծառայողներին և զինվորականներին արգելել է Telegram օգտագործել: Բացառություն կարվի միայն այն դեպքում, եթե Telegram-ի օգտագործումը պաշտոնական պարտականություն է։
    📌 Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները նշել են, որ ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է Telegram-ը կիբեռհարձակումների, ֆիշինգի և վնասակար ծրագրային ապահովումների տարածման, ինչպես նաև օգտատերերի գտնվելու վայրը պարզելու և հրթիռային հարվածները կարգավորելու համար:
    📌 Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները հասանելիություն ունեն Telegram-ի օգտատերերի անձնական նամակագրությանը:
    [Ուկրաինայի Գերագույն ռադա]|hetq.am|